https://arm.sputniknews.ru/20250603/asum-eiq-tankacnum-enq-vor-nvor-sharzhakazm-berenq-cheq-berum-de-ezhanacreq-marutjan-89682082.html
Ասում էիք՝ թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք, չեք բերում, դե էժանացրեք. Մարության
Ասում էիք՝ թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք, չեք բերում, դե էժանացրեք. Մարության
Sputnik Արմենիա
Նախկին քաղաքապետն անդրադարձել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի այսօրվա ասուլիսին հնչած հայտարարությանը և մի քանի նկատառում արել։ 03.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-03T18:16+0400
2025-06-03T18:16+0400
2025-06-03T18:18+0400
հայկ մարության
ավտոբուս
տրանսպորտ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84791350_0:4:1501:848_1920x0_80_0_0_0d0d6517bdf55348884658a949c5d8a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային ռեֆորմի ձախողման պատասխանատվությունը փորձում է դնել «անբարեխիղճ ուղևորների» և բոյկոտը կազմակերպող «չար ընդդիմադիրների» վրա։ Այս մասին իր սոցցանցում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի այսօրվա հայտարարությանը։Նշենք, որ այսօր տեղի ունեցած ասուլիսում Հայկ Կոստանյանն ասել էր, որ տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումների պատճառով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել։Սրա հետ կապված նախկին քաղաքապետը, որը նաև տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի հեղինակներից մեկն էր, մի քանի նկատառում է ներկայացրել։Մարությանը հիշեցրել է, որ ուղեվարձի թանկացման դեմ պայքարը նախաձեռնելիս իրենք ասում էին, որ մանրամասն հաշվարկ է պետք, որպեսզի հասկանալի լինի և՛ մարդկանց գնողունակությունը, և՛ տրանսպորտի զարգացման վրա թանկացումների հնարավոր ազդեցությունները։ «Այսօրվա վիճակը ապացուցում է, որ մենք ճիշտ էինք՝ քաղաքապետարանը թանկացումը հիմնավորող նորմալ հաշվարկ չունի։ Հարկերը բարձրացնելու հաշվին էդքան փող եք հավաքում, ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում»,–հարցրել է նա։Մարությանի խոսքով` քաղաքապետարանի այսօրվա հայտարարությունը ապացուցեց, որ իրենց նախաձեռնած բոյկոտը հաջողվել է։Նրա նկատառմամբ` այս ամենի իրական մեղավորը ոչ կոմպետենտ, կարճամիտ ու կոռումպացված իշխանավորներն են։Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84791350_36:0:1369:1000_1920x0_80_0_0_96c3de8421b5060ecb85d4f3dfff6e4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մարության, ավտոբուս, տրանսպորտ, երևան
հայկ մարության, ավտոբուս, տրանսպորտ, երևան
Ասում էիք՝ թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք, չեք բերում, դե էժանացրեք. Մարության
18:16 03.06.2025 (Թարմացված է: 18:18 03.06.2025) Նախկին քաղաքապետն անդրադարձել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի այսօրվա ասուլիսին հնչած հայտարարությանը և մի քանի նկատառում արել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային ռեֆորմի ձախողման պատասխանատվությունը փորձում է դնել «անբարեխիղճ ուղևորների» և բոյկոտը կազմակերպող «չար ընդդիմադիրների» վրա։ Այս մասին իր սոցցանցում
գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի այսօրվա հայտարարությանը։
Նշենք, որ այսօր տեղի ունեցած ասուլիսում Հայկ Կոստանյանն
ասել էր, որ տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումների պատճառով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել։
Սրա հետ կապված նախկին քաղաքապետը, որը նաև տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի հեղինակներից մեկն էր, մի քանի նկատառում է ներկայացրել։
Մարությանը հիշեցրել է, որ ուղեվարձի թանկացման դեմ պայքարը նախաձեռնելիս իրենք ասում էին, որ մանրամասն հաշվարկ է պետք, որպեսզի հասկանալի լինի և՛ մարդկանց գնողունակությունը, և՛ տրանսպորտի զարգացման վրա թանկացումների հնարավոր ազդեցությունները։ «Այսօրվա վիճակը ապացուցում է, որ մենք ճիշտ էինք՝ քաղաքապետարանը թանկացումը հիմնավորող նորմալ հաշվարկ չունի։ Հարկերը բարձրացնելու հաշվին էդքան փող եք հավաքում, ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում»,–հարցրել է նա։
Մարությանի խոսքով` քաղաքապետարանի այսօրվա հայտարարությունը ապացուցեց, որ իրենց նախաձեռնած բոյկոտը հաջողվել է։
«Ասում էիք՝ թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք։ Քանի որ չեք բերում նոր շարժակազմ, դե հիմա էժանացրեք»,–հորդորել է նախկին քաղաքապետը։
Նրա նկատառմամբ` այս ամենի իրական մեղավորը ոչ կոմպետենտ, կարճամիտ ու կոռումպացված իշխանավորներն են։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե
150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։