00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Գևորգյանը մեղադրվում է մոտ 5 մլրդ դրամի լվացման մեջ․ գործը դատարան կուղարկվի

© SputnikԱրմեն Գևորգյան
Արմեն Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2025
Բաժանորդագրվել
Գևորգյանի և ազգականների անուններով, ըստ կոմիտեի, Երևանում և մարզերում 39 անշարժ գույքի նկատմամբ սեփականություններ են գրանցվել, ևս 10 գույք նրա հետ փոխկապակացված անձինք ունեցել են Չեխիայում։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ (շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամ)։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝ վարույթի նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ըստ կոմիտեի՝ 2000-2018թթ․ ընթացքում Գևորգյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար-փոխվարչապետի ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնները, հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է ապօրինի եղանակով ստացած 4.921.302.379 ՀՀ դրամ եկամուտը։
Արմեն Գևորգյանը չի ընդունել մեղադրանքը. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Մասնավորապես, նա 2004-2018թթ․ Գևորգյանի և նրա ազգականների անուններով Երևանում և մարզերում գրանցվել է փաստացի Գևորգյանին պատկանող ընդհանուր 39 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Դրանցպայմանագրային արժեքը կազմել է 751.268.208 ՀՀ դրամ, մինչդեռ միջին շուկայական արժեքը գործարքի կատարման ժամանակ եղել է ավելի քան 4.843.530.000 ՀՀ դրամ:
Բացի այդ, նրա հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայում գտնվող ևս 10 անշարժ գույքի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։
«Պարզվել է, որ նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է նրանց կողմից ստացված եկամուտներից»,- տեղեկացնում են կոմիտեից։
Հիշեցնենք՝ դեռ 2021 թվականին հայտնել էինք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Լրահոս
0