00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անդաստիարակ», «անշնորհք»․ ԿԿՀ-ն կարծում է՝ Արարատ Միրզոյանի այս բառերը վիրավորական չեն

© SputnikԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2025
Բաժանորդագրվել
Հանձնաժողովը վստահեցնում է, որ նախարարի պատասխանը համարժեք է եղել լրագրողի պահվածքին։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ «Անդաստիարակ», «անշնորհք», «ոչ արհեստավարժ», «սուս մնա», «ամոթ Ձեզ», «չափն անցնել»․ ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գործածած այս բառերը մեղմ հանդիմանական կամ նախատական երանգ ունեն, ուղղված են լրագրողների գործողություններին գնահատական տալուն, այլ ոչ թե նրանց անհատապես վիրավորելուն։
«Արարատ Միրզոյանի արձագանքն իր բովանդակությամբ, տոնայնությամբ և բնույթով համահունչ կամ համապատասխան է եղել լրագրողների վարքագծին՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների և դրանց կապակցությամբ պետական քաղաքականության հետ կապված սոցիալական լարված իրավիճակը, և այն, որ լրագրողի հարցը (ռեպլիկը), տրվել է հարցազրույցից դուրս, ունեցել է սադրիչ բնույթ և Արարատ Միրզոյանի կողմից ընկալվել է որպես քաղաքական բնույթի հայտարարություն»,- նշված է հանձնաժողովի հրապարակած տեղեկանքում։
Միաժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարծում է, որ անձնական բնույթի վիրավորանք չպարունակող, մեղմ հանդիմանական և նախատական բնույթի քննադատական խոսքը, որը նաև իր բնույթով համարժեք է լրագրողի պահվածքին, չի կարող համարվել ոչ հարգալից վերաբերմունք։
«Իմ լիազորությունների շրջանակում չէ». ՄԻՊ–ը` Աննա Հակոբյանի գրառումների մասին
Հիշեցնենք՝ մարտի 13-ին կառավարության նիստից հետո միջադեպ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի և լրագրողների միջև։ Միրզոյանը նիստից հետո մերժեց լրագրողների ճեպազրույցի հրավերը։ Լրագրողներից մեկը հարցրեց` միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում։ Միրզոյանը հունից դուրս եկավ։
«Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք ու ոչ արհեստավարժ»,- հայտարարեց նա։ Նախարարի և լրագրողի լեզվակռիվը շարունակվեց։
Ի՞նչ «պատիժ» է սպասում Փաշինյանին, եթե պարզվի, որ նա հանիրավի է «համբալ» ասել պատգամավորին
Լրահոս
0