https://arm.sputniknews.ru/20250603/ahabekichnery-gvortsel-en-kievi-hrahangvov-rd-qnnchakan-kvomiten-kamurjneri-pajtecman-masin-89680060.html
Ահաբեկիչները գործել են Կիևի հրահանգով. ՌԴ քննչական կոմիտեն՝ կամուրջների պայթեցման մասին
Ահաբեկիչները գործել են Կիևի հրահանգով. ՌԴ քննչական կոմիտեն՝ կամուրջների պայթեցման մասին
Sputnik Արմենիա
Քննիչներն ի սկզբանե միջադեպը որակել էին ահաբեկչություն։ 03.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-03T17:33+0400
2025-06-03T17:33+0400
2025-06-03T17:33+0400
ահաբեկչություն
ռուսաստան
պայթյուն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/03/89679715_0:0:1280:720_1920x0_80_0_0_214b81b0ac4eab0caea61301a9e851b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքի պայթեցումներն իրականացվել են ուկրաինական կողմի ցուցումով, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:Գերատեսչությունը Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթգծի կամուրջների պայթեցումն ավելի վաղ որակել էր որպես ահաբեկչություն:Պետրենկոն հայտնել է, որ հարցաքննվել են վկաներ, տուժողներ, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության աշխատակիցներ։Մայիսի 31-ի երեկոյան Կլիմովո-Մոսկվա ուղևորատար գնացքի վրա՝ Բրյանսկի մարզի Պիլշինո-Վիգոնիչի հատվածում, փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը: Փլուզման պատճառը կառույցի պայթեցումն էր։ Միջադեպի պահին կամրջի տակով գնացք էր անցնում. արդյունքում 7 մարդ զոհվել է, 113-ը՝ տուժել, այդ թվում՝ երեխաներ: Մի քանի ժամ անց նմանատիպ դեպք է տեղի ունեցել Կուրսկի մարզում. Օստապովո-Միխայլովսկի հանքավայրի միջակայքում նույնպես կամուրջ է պայթեցվել, ինչի հետևանքով բեռնատար գնացքը դուրս է եկել գծերից: Տուժել են մեքենավարն ու նրա երկու օգնականները։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Петренко: "Подрывы железнодорожной инфраструктуры в Брянской и Курской областях квалифицированы следствием как теракты"
Sputnik Արմենիա
Петренко: "Подрывы железнодорожной инфраструктуры в Брянской и Курской областях квалифицированы следствием как теракты"
2025-06-03T17:33+0400
true
PT0M53S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/03/89679715_272:0:1232:720_1920x0_80_0_0_7af936c83ac5c9c0c46225195164716a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ահաբեկչություն, ռուսաստան, պայթյուն, ուկրաինա, видео
ահաբեկչություն, ռուսաստան, պայթյուն, ուկրաինա, видео
Ահաբեկիչները գործել են Կիևի հրահանգով. ՌԴ քննչական կոմիտեն՝ կամուրջների պայթեցման մասին
Քննիչներն ի սկզբանե միջադեպը որակել էին ահաբեկչություն։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքի պայթեցումներն իրականացվել են ուկրաինական կողմի ցուցումով, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Գերատեսչությունը Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթգծի կամուրջների պայթեցումն ավելի վաղ որակել էր որպես ահաբեկչություն:
«Ակնհայտ է, որ ահաբեկիչները, որոնք գործել են Կիևի ռեժիմի հրահանգով, առավելագույն ճշգրտությամբ ծրագրել են ամեն ինչ, որպեսզի իրենց հարվածների տակ ընկնեն հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ։ Կատարվել են նախնական քննչական գործողություններ, որոնց ընթացքում առգրավվել են պայթուցիկ սարքերի մասեր, ինչպես նաև այլ իրեղեն ապացույցներ», - ասել է նա։
Պետրենկոն հայտնել է, որ հարցաքննվել են վկաներ, տուժողներ, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության աշխատակիցներ։
Մայիսի 31-ի երեկոյան Կլիմովո-Մոսկվա ուղևորատար գնացքի վրա՝ Բրյանսկի մարզի Պիլշինո-Վիգոնիչի հատվածում, փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը: Փլուզման պատճառը կառույցի պայթեցումն էր։ Միջադեպի պահին կամրջի տակով գնացք էր անցնում. արդյունքում 7 մարդ զոհվել է, 113-ը՝ տուժել, այդ թվում՝ երեխաներ: Մի քանի ժամ անց նմանատիպ դեպք է տեղի ունեցել Կուրսկի մարզում. Օստապովո-Միխայլովսկի հանքավայրի միջակայքում նույնպես կամուրջ է պայթեցվել, ինչի հետևանքով բեռնատար գնացքը դուրս է եկել գծերից: Տուժել են մեքենավարն ու նրա երկու օգնականները։