https://arm.sputniknews.ru/20250601/zangvatsajin-tsarahatum-erevani-kanach-gvotum-inch-e-katarvum-busabanakan-ajgum-89559306.html
Զանգվածային ծառահատում Երևանի կանաչ գոտում. ի՞նչ է կատարվում Բուսաբանական այգում
Զանգվածային ծառահատում Երևանի կանաչ գոտում. ի՞նչ է կատարվում Բուսաբանական այգում
Sputnik Արմենիա
Լայնածավալ շինարարություն, ծառահատում, բնակիչների ահազանգ և փողոցներում վայրի կենդանիներ՝ պարզում ենք, թե իրականում ինչ է «Կյանքի պուրակ» նախագծի հետևում և ինչ... 01.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-01T15:36+0400
2025-06-01T15:36+0400
2025-06-01T15:36+0400
կենդանաբանական այգի
բուսաբանական այգի
կենդանի
երևան
շինարարություն
ծրագիր
հեղինակներ
պուրակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1e/89556561_0:22:1600:922_1920x0_80_0_0_5e80af11bf8538663e2811feb233620b.jpg
Երևանի Բուսաբանական այգուն հարող Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչները սոցիալական ցանցերում ավելի ու ավելի հաճախ են հրապարակում բառացիորեն փողոցում հայտնված վայրի կենդանիների՝ աղվեսների, սկյուռների և նույնիսկ օձերի լուսանկարներ: Ծառահատմամբ ուղեկցված լայնածավալ շինարարությունը ստիպել է կենդանիներին լքել իրենց բները և ավելի մոտ գալ բնակելի թաղամասերին։ Զրկվելով սովորական միջավայրից՝ կենդանիները նոր ապաստան են փնտրում քաղաքի սահմաններում։Բուսաբանական այգու տարածքում աշխատանքներն ընթանում են 2022 թվականից, սակայն շատերի համար դեռ հասկանալի չէ, թե ինչ է կատարվում այնտեղ, և որոնք են շինարարության նպատակները։ Մայրաքաղաքի բնակիչները դժգոհություն են հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ և անվստահությամբ են վերաբերվում հերթական շինարարական նախագծին՝ անհանգստանալով քաղաքի գլխավոր կանաչ անկյուններից մեկի ճակատագրի համար:Դեռևս անցյալ տարի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ այգու տարածքում իրականացվելու է «Կյանքի պուրակ» կոչվող նախագիծը՝ նվիրված Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին: Նախատեսվում է Ծարավ Աղբյուր փողոցի կողմից մի քանի հանգստի գոտիների և 180 տեղանոց ավտոկայանատեղիների ստեղծում։ Կայանատեղին հագեցած կլինի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններով՝ որպես բարեկարգման էկոլոգիական մոտեցման բաղադրիչ:Փաշինյանին ներկայացրել են բուսաբանական այգում հիմնվելիք Կյանքի պուրակի նախագիծըՀենց այս նախագծի իրականացման համար է հատվել քարե կասկադի երկու կողմերում գտնվող կանաչ զանգվածի զգալի մասը, այդ թվում՝ ավելի քան 20 գլեդիչիաներ։ Հատկապես այս քայլը սուր քննադատություն է առաջացրել հասարակության շրջանում։ Սակայն գիտական համայնքի ներկայացուցիչները կոչ են անում տեղի ունեցածն ավելի օբյեկտիվորեն ընկալել՝ հիշեցնելով, որ նախագիծը ներառում է նաև կորցրած բուսականության վերականգնման միջոցառումներ:Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ հատված ծառերի տեղում այս տարվա աշնանը նախատեսվում է նոր և լայնածավալ կանաչապատում, մասնավորապես՝ 7 հազար ծառի (լորենի, կաղնի, կեչի և սոսի) ու 10 հազար թփի տնկում:Նա հավելեց, որ «Կյանքի պուրակը» կտնկվի 34 հեկտար մակերեսով հողատարածքի վրա։ Բուսաբանական այգու ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 100 հա, այնպես որ, այգու տարածքի զգալի մասը կմնա իր նախկին տեսքով:Նոր տնկարկների լիարժեք խնամքի համար ներկայում Բուսաբանական այգում տեղադրվում են ջրատարներ, որոնք կապահովեն բույսերի ոռոգումը: Դա կդառնա ապագա կանաչ գոտու ենթակառուցվածքների կարևոր մաս։Նախագծով նախատեսում է նաև հանգստի մի քանի գոտիների ստեղծում, այդ թվում՝ ծանոթությունների հրապարակ, ոչ մեծ սրճարան, նստարաններով բազմաթիվ զբոսավայրեր, հեծանվային ուղիներ, ինչպես նաև այգու համար շատ անհրաժեշտ հասարակական զուգարաններ: Քարե կասկադի վերին մասում կլինի արհեստական լիճ՝ 4 հազար քառակուսի մետր մակերեսով և ջրվեժ, որը տարածքին կտա գեղատեսիլ տեսք՝ այն ավելի գրավիչ դարձնելով այցելուների համար:Հավելենք, որ «Կյանքի պուրակ» նախագծի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 4,5 միլիարդ դրամ: Շինարարական և կանաչապատման բոլոր աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:Մեր կողմից ավելացնենք, որ «Կյանքի պուրակի» բուն գաղափարը, անշուշտ, արժանի է ուշադրության, հատկապես որպես հիշողությունը, էկոլոգիան և բարեկարգումը համատեղելու փորձ: Այնուամենայնիվ, նախագծի նկատմամբ հանրային վստահությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե որքանով է այն իրականացվելու ըստ ներկայացված ծրագրի: Գեղեցիկ էսքիզներն ու հավակնոտ հայտարարությունները պետք է ամրապնդվեն իրական արդյունքներով՝ որակյալ կանաչապատում, բույսերի պատշաճ խնամք և բնապահպանական հավասարակշռության պահպանում:«Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակը` Փաշինյանի և նրա կնոջ անունով. այց բուսաբանական այգիԵրկարաժամկետ խնամքի հարցը ևս չի կորցնում իր կարևոր նշանակությունը։ Առանց համակարգված ոռոգման, խնամքի և մոնիտորինգի նույնիսկ ամենածավալուն ծառատունկը կորցնում է իր իմաստը, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Երևանի կենտրոնում հատվող ծառերի տեղում տնկված երիտասարդ ծառերի հետ:Որպեսզի «Կյանքի պուրակը» իսկապես դառնա հիշողության կենդանի խորհրդանիշ և կայուն քաղաքային միջավայրի մաս, անհրաժեշտ են ոչ միայն ռեսուրսներ, այլև անկեղծ, հետևողական հոգատարություն:
կենդանաբանական այգի
երևան
պուրակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Строительство «Сквера жизни» и прокладка водопроводных труб в Ботаническом саду
Sputnik Արմենիա
Строительство «Сквера жизни» и прокладка водопроводных труб в Ботаническом саду
2025-06-01T15:36+0400
true
PT0M29S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1e/89556561_172:0:1429:943_1920x0_80_0_0_080908219e6609474658072a8458d0d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, կենդանի, երևան, շինարարություն, ծրագիր, հեղինակներ, պուրակ
կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, կենդանի, երևան, շինարարություն, ծրագիր, հեղինակներ, պուրակ
Զանգվածային ծառահատում Երևանի կանաչ գոտում. ի՞նչ է կատարվում Բուսաբանական այգում
Լայնածավալ շինարարություն, ծառահատում, բնակիչների ահազանգ և փողոցներում վայրի կենդանիներ՝ պարզում ենք, թե իրականում ինչ է «Կյանքի պուրակ» նախագծի հետևում և ինչ հետևանքներ կունենա այն։
Երևանի Բուսաբանական այգուն հարող Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչները սոցիալական ցանցերում ավելի ու ավելի հաճախ են հրապարակում բառացիորեն փողոցում հայտնված վայրի կենդանիների՝ աղվեսների, սկյուռների և նույնիսկ օձերի լուսանկարներ: Ծառահատմամբ ուղեկցված լայնածավալ շինարարությունը ստիպել է կենդանիներին լքել իրենց բները և ավելի մոտ գալ բնակելի թաղամասերին։ Զրկվելով սովորական միջավայրից՝ կենդանիները նոր ապաստան են փնտրում քաղաքի սահմաններում։
Բուսաբանական այգու տարածքում աշխատանքներն ընթանում են 2022 թվականից, սակայն շատերի համար դեռ հասկանալի չէ, թե ինչ է կատարվում այնտեղ, և որոնք են շինարարության նպատակները։ Մայրաքաղաքի բնակիչները դժգոհություն են հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ և անվստահությամբ են վերաբերվում հերթական շինարարական նախագծին՝ անհանգստանալով քաղաքի գլխավոր կանաչ անկյուններից մեկի ճակատագրի համար:
Դեռևս անցյալ տարի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ այգու տարածքում իրականացվելու է «Կյանքի պուրակ» կոչվող նախագիծը՝ նվիրված Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին: Նախատեսվում է Ծարավ Աղբյուր փողոցի կողմից մի քանի հանգստի գոտիների և 180 տեղանոց ավտոկայանատեղիների ստեղծում։ Կայանատեղին հագեցած կլինի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններով՝ որպես բարեկարգման էկոլոգիական մոտեցման բաղադրիչ:
Հենց այս նախագծի իրականացման համար է հատվել քարե կասկադի երկու կողմերում գտնվող կանաչ զանգվածի զգալի մասը, այդ թվում՝ ավելի քան 20 գլեդիչիաներ։ Հատկապես այս քայլը սուր քննադատություն է առաջացրել հասարակության շրջանում։ Սակայն գիտական համայնքի ներկայացուցիչները կոչ են անում տեղի ունեցածն ավելի օբյեկտիվորեն ընկալել՝ հիշեցնելով, որ նախագիծը ներառում է նաև կորցրած բուսականության վերականգնման միջոցառումներ:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ հատված ծառերի տեղում այս տարվա աշնանը նախատեսվում է նոր և լայնածավալ կանաչապատում, մասնավորապես՝ 7 հազար ծառի (լորենի, կաղնի, կեչի և սոսի) ու 10 հազար թփի տնկում:
«Մենք պատրաստվում ենք կամավորների ներգրավմամբ կազմակերպել մեծ միջոցառում և մեկ շաբաթվա ընթացքում տնկել նախատեսված բոլոր ծառերն ու թփերը»,– ասաց Սարգսյանը:
Նա հավելեց, որ «Կյանքի պուրակը» կտնկվի 34 հեկտար մակերեսով հողատարածքի վրա։ Բուսաբանական այգու ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 100 հա, այնպես որ, այգու տարածքի զգալի մասը կմնա իր նախկին տեսքով:
Նոր տնկարկների լիարժեք խնամքի համար ներկայում Բուսաբանական այգում տեղադրվում են ջրատարներ, որոնք կապահովեն բույսերի ոռոգումը: Դա կդառնա ապագա կանաչ գոտու ենթակառուցվածքների կարևոր մաս։
Նախագծով նախատեսում է նաև հանգստի մի քանի գոտիների ստեղծում, այդ թվում՝ ծանոթությունների հրապարակ, ոչ մեծ սրճարան, նստարաններով բազմաթիվ զբոսավայրեր, հեծանվային ուղիներ, ինչպես նաև այգու համար շատ անհրաժեշտ հասարակական զուգարաններ: Քարե կասկադի վերին մասում կլինի արհեստական լիճ՝ 4 հազար քառակուսի մետր մակերեսով և ջրվեժ, որը տարածքին կտա գեղատեսիլ տեսք՝ այն ավելի գրավիչ դարձնելով այցելուների համար:
Հավելենք, որ «Կյանքի պուրակ» նախագծի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 4,5 միլիարդ դրամ: Շինարարական և կանաչապատման բոլոր աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:
Մեր կողմից ավելացնենք, որ «Կյանքի պուրակի» բուն գաղափարը, անշուշտ, արժանի է ուշադրության, հատկապես որպես հիշողությունը, էկոլոգիան և բարեկարգումը համատեղելու փորձ: Այնուամենայնիվ, նախագծի նկատմամբ հանրային վստահությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե որքանով է այն իրականացվելու ըստ ներկայացված ծրագրի: Գեղեցիկ էսքիզներն ու հավակնոտ հայտարարությունները պետք է ամրապնդվեն իրական արդյունքներով՝ որակյալ կանաչապատում, բույսերի պատշաճ խնամք և բնապահպանական հավասարակշռության պահպանում:
Երկարաժամկետ խնամքի հարցը ևս չի կորցնում իր կարևոր նշանակությունը։ Առանց համակարգված ոռոգման, խնամքի և մոնիտորինգի նույնիսկ ամենածավալուն ծառատունկը կորցնում է իր իմաստը, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Երևանի կենտրոնում հատվող ծառերի տեղում տնկված երիտասարդ ծառերի հետ:
Որպեսզի «Կյանքի պուրակը» իսկապես դառնա հիշողության կենդանի խորհրդանիշ և կայուն քաղաքային միջավայրի մաս, անհրաժեշտ են ոչ միայն ռեսուրսներ, այլև անկեղծ, հետևողական հոգատարություն: