https://arm.sputniknews.ru/20250601/vakhenum-en-rvotenbergy-hajastanum--marmnamarzutjan-volvorti-khndirneri-masin-89510733.html
«Վախենում են». Ռոտենբերգը` Հայաստանում մարմնամարզության ոլորտի խնդիրների մասին
«Վախենում են». Ռոտենբերգը` Հայաստանում մարմնամարզության ոլորտի խնդիրների մասին
Sputnik Արմենիա
Նատալյա Ռոտենբերգը ներկայացրել է Հայաստանում գեղարվեստական մարմնամարզությանն առնչվող խնդիրները։ Նա նաև խոսել է իր ընտանիքի և Հայաստանում ապրելու մասին: 01.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-01T11:04+0400
2025-06-01T11:04+0400
2025-06-01T11:04+0400
հայաստան
նատալյա ռոտենբերգ
մարմնամարզություն
հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա
մրցավար
մարզիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89107382_0:83:1600:983_1920x0_80_0_0_04589c54d1282e484858fcedb040962b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Գեղարվեստական և էսթետիկ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը վստահ է, որ այս մարզաձևի զարգացումը Հայաստանում անհնար է առանց մրցավարության լիարժեք ինստիտուտի ձևավորման: Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։Ռոտենբերգի խոսքով` խնդրի հիմքը մարզիչների պատրաստման համակարգն է։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ապագա մարզիչներին բռնցքամարտ և նույնիսկ կարատե են դասավանդում, իսկ գեղարվեստական մարմնամարզության ամբիոն և դասախոսներ չկան։ Արդյունքում համալսարանի շրջանավարտները կա՛մ ընդհանրապես չգիտեն գեղարվեստական մարմնամարզության կանոնները, կա՛մ մակերեսային գիտելիքներ ունեն։Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ 2021 թվականից զբաղվում է Հայաստանում գեղարվեստական և էսթետիկ մարմնամարզության զարգացմամբ: Սկզբում համագործակցել է ԿԳՄՍՆ–ի և մարմնամարզության ֆեդերացիայի հետ` զբաղեցնելով փոխնախագահի պաշտոնը։ Կազմակերպվել են սեմինարներ մարզիչների և մրցավարների համար, անցկացվել է միջազգային քննություն:Սակայն հետագայում գործակցությունը դադարել է։ Այսօր, Ռոտենբերգ-Արզաքանցյանի խոսքով, նույնիսկ ակնհայտ խնդիրներն անտեսվում են` չնայած իր բազմակի կոչերին:Հատկապես սուր է մրցավարության հարցը։ Որակավորված մրցավարների պակասի պատճառով Հայաստանը միջազգային մրցումներում ներկայացնում են այլ երկրների մասնագետներ: Դա, ինչպես ընդգծում է ֆեդերացիայի ղեկավարը, բացասաբար է ազդում գնահատականների օբյեկտիվության վրա և նվազեցնում մեդալներ ստանալու հնարավորությունները հայ մարզիկների համար։Այս համատեքստում Ռոտենբերգ-Արզաքանցյանն ընդգծեց գեղարվեստական մարմնամարզության ռուսական դպրոցից օրինակ վերցնելու կարևորությունը, որը համարվում է աշխարհում ուժեղագույններից մեկը: Նրա խոսքով` ռուս մարզիկների հետ մրցակցելու համար պետք է մարզվել նրանց հետ, մասնակցել միջազգային մրցումների և ձգտել հասնել նույն մակարդակին:«Կարևոր է, որ այս սպորտին սկսեն հավատալ։ Որպեսզի ձգտեն հաղթել, ոչ թե պարզապես մասնակցեն»,- հավելեց նա։Ռոտենբերգ-Արզաքանցյանին մտահոգում են նաև Գագիկ Վանոյանի գլխավորած ֆեդերացիայի գործողությունները: Նրա խոսքով` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան այլ ակումբներին թույլ չի տալիս մասնակցել իր կառույցի կազմակերպած միջազգային մրցումներին, իսկ Ռոտենբերգ-Արզաքանցյանի գլխավորած ֆեդերացիայի ներկայացուցիչներին թույլ չեն տալիս մասնակցել Հայաստանի առաջնություններին:Նա կարծում է, որ դա պայմանավորված է մրցակցության վախով, ինչպես նաև իր քաղաքական ակտիվությամբ:Ռոտենբերգ-Արզաքանցյանը խոսել է նաև ընտրություններին մասնակցելու ցանկության, ընտանեկան կյանքի, հայի հետ ամուսնանալու հետ կապված վախերի, ամուսնու հարազատների հետ հարաբերությունների մասին։ Մանրամասները` տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89107382_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f29cf2d322f999c3a9f9756ee48aaa5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նատալյա ռոտենբերգ, մարմնամարզություն, հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա, մրցավար, մարզիկ
հայաստան, նատալյա ռոտենբերգ, մարմնամարզություն, հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա, մրցավար, մարզիկ
«Վախենում են». Ռոտենբերգը` Հայաստանում մարմնամարզության ոլորտի խնդիրների մասին
Նատալյա Ռոտենբերգը ներկայացրել է Հայաստանում գեղարվեստական մարմնամարզությանն առնչվող խնդիրները։ Նա նաև խոսել է իր ընտանիքի և Հայաստանում ապրելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Գեղարվեստական և էսթետիկ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը վստահ է, որ այս մարզաձևի զարգացումը
Հայաստանում անհնար է առանց մրցավարության լիարժեք ինստիտուտի ձևավորման: Նա իր տեսակետը հայտնեց
Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ռոտենբերգի խոսքով` խնդրի հիմքը մարզիչների պատրաստման համակարգն է։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ապագա մարզիչներին բռնցքամարտ և նույնիսկ կարատե են դասավանդում, իսկ գեղարվեստական մարմնամարզության ամբիոն և դասախոսներ չկան։ Արդյունքում համալսարանի շրջանավարտները կա՛մ ընդհանրապես չգիտեն գեղարվեստական մարմնամարզության կանոնները, կա՛մ մակերեսային գիտելիքներ ունեն։
«Ես պատրաստ էի աջակցել ամբիոնի ստեղծմանը, դասախոսներ բերել Ռուսաստանից։ Բայց, ցավոք, պատասխանատուները կա՛մ հետաքրքրված չեն իմ նախաձեռնություններով, կա՛մ գիտակցաբար անտեսում են դրանք և Հայաստանում այս մարզաձևը զարգացնելու իմ ցանկությունը»,- ընդգծեց Ռոտենբերգ-Արզաքանցյանը։
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ 2021 թվականից զբաղվում է
Հայաստանում գեղարվեստական և էսթետիկ մարմնամարզության զարգացմամբ: Սկզբում համագործակցել է ԿԳՄՍՆ–ի և մարմնամարզության ֆեդերացիայի հետ` զբաղեցնելով փոխնախագահի պաշտոնը։ Կազմակերպվել են սեմինարներ մարզիչների և մրցավարների համար, անցկացվել է միջազգային քննություն:
Սակայն հետագայում գործակցությունը դադարել է։ Այսօր, Ռոտենբերգ-Արզաքանցյանի խոսքով, նույնիսկ ակնհայտ խնդիրներն անտեսվում են` չնայած իր բազմակի կոչերին:
Հատկապես սուր է մրցավարության հարցը։ Որակավորված մրցավարների պակասի պատճառով Հայաստանը միջազգային մրցումներում ներկայացնում են այլ երկրների մասնագետներ: Դա, ինչպես ընդգծում է ֆեդերացիայի ղեկավարը, բացասաբար է ազդում գնահատականների օբյեկտիվության վրա և նվազեցնում մեդալներ ստանալու հնարավորությունները հայ մարզիկների համար։
«Մրցավարությունն ու կանոնների իմացությունը սպորտի զարգացման հիմնական տարրերն են։ Բոլորն ասում են, թե գիտեն կանոնները, բայց երբ երեխաները մեկնում են մրցաշարերի, նրանց որոշ միավորներ չեն հաշվում: Մարզիկներին պետք է պաշտպանեն մարզիչները, որոնք գիտեն կանոնակարգը»,-նշեց նա։
Այս համատեքստում Ռոտենբերգ-Արզաքանցյանն ընդգծեց գեղարվեստական մարմնամարզության ռուսական դպրոցից օրինակ վերցնելու կարևորությունը, որը համարվում է աշխարհում ուժեղագույններից մեկը: Նրա խոսքով` ռուս մարզիկների հետ մրցակցելու համար պետք է մարզվել նրանց հետ, մասնակցել միջազգային մրցումների և ձգտել հասնել նույն մակարդակին:
«Կարևոր է, որ այս սպորտին սկսեն հավատալ։ Որպեսզի ձգտեն հաղթել, ոչ թե պարզապես մասնակցեն»,- հավելեց նա։
Ռոտենբերգ-Արզաքանցյանին մտահոգում են նաև Գագիկ Վանոյանի գլխավորած ֆեդերացիայի գործողությունները: Նրա խոսքով` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան այլ ակումբներին թույլ չի տալիս մասնակցել իր կառույցի կազմակերպած միջազգային մրցումներին, իսկ Ռոտենբերգ-Արզաքանցյանի գլխավորած ֆեդերացիայի ներկայացուցիչներին թույլ չեն տալիս մասնակցել Հայաստանի առաջնություններին:
Նա կարծում է, որ դա պայմանավորված է մրցակցության վախով, ինչպես նաև իր քաղաքական ակտիվությամբ:
Ռոտենբերգ-Արզաքանցյանը խոսել է նաև ընտրություններին մասնակցելու ցանկության, ընտանեկան կյանքի, հայի հետ ամուսնանալու հետ կապված վախերի, ամուսնու հարազատների հետ հարաբերությունների մասին։
Մանրամասները` տեսանյութում։