https://arm.sputniknews.ru/20250531/pashinjani-srbapghtsakan-artahajtutjunnery-vtangavvor-en-petakanutjan-hamar-oskanjan-89585339.html
Փաշինյանի սրբապղծական արտահայտությունները վտանգավոր են պետականության համար. Օսկանյան
Փաշինյանի սրբապղծական արտահայտությունները վտանգավոր են պետականության համար. Օսկանյան
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին արտգործնախարարը կարծում է, որ եկեղեցու դեմ հարձակումները սպառնում են ազգային ինքնությանը։ 31.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-31T20:07+0400
2025-05-31T20:07+0400
2025-05-31T20:07+0400
հայաստան
վարդան օսկանյան
նիկոլ փաշինյան
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64146331_0:0:1600:900_1920x0_80_0_0_d1713b535d3d47d6599caf4b3d7c342a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրբապղծական արտահայտությունները ոչ միայն անհարիր են պետության ղեկավարին, այլև վտանգավոր և քայքայիչ՝ մեր պետականության հիմքերի համար։ Այս հայտարարությունն արել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում։Նա նշել է, որ Արցախի կորստից, ավելի քան 120,000 հայրենակիցների տեղահանությունից և նոր տարածքային զիջումների սպառնալիքից հետո, կարելի էր ակնկալել, որ Հայաստանի ղեկավարությունը կցուցաբերի խոնարհություն, բարոյական հստակություն և կնպաստի ազգային միասնությանը։ Փոխարենը, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է աննախադեպ և պախարակելի հռետորական արշավ՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևորականության։Նա ընդգծել է, որ Եկեղեցին այսօր էլ շարունակում է մարմնավորել և փոխանցել դարավոր ազգային ինքնություն՝ մնալով ժողովրդի խիղճը և վստահության աղբյուրը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը Եկեղեցուն դիտում է որպես արժանապատիվ այլընտրանք իր մեկուսացած իշխանությանը, ինչը առաջացրել է նրա վախը։Օսկանյանը ընդգծել է, որ այս հարձակումները համընկել են Բեռնում անցկացված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային համաժողովի հետ, որի նպատակն էր պաշտպանել Արցախի հոգևոր և մշակութային ժառանգությունը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հաջորդն օրը նա տգեղ բառապաշարով գրառում արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Այնուհետև հաջորդեցին այլ գրառումներ, որոնք նա եզրափակեց հետևյալ հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։Նշենք, որ եկեղեցու մասին վիրավորական գրառում է արել նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը` կաթողիկոսին անվանելով գլխավոր մաֆիոզ, իսկ «չուլան բառից դիվահարվողներին» (մեջբերում նրա գրառումից)` երկրի գլխավոր մանկապիղծներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64146331_87:0:1287:900_1920x0_80_0_0_e54c88001bb8db57b6e2ff0b607690b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարդան օսկանյան, նիկոլ փաշինյան, եկեղեցի
հայաստան, վարդան օսկանյան, նիկոլ փաշինյան, եկեղեցի
Փաշինյանի սրբապղծական արտահայտությունները վտանգավոր են պետականության համար. Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարարը կարծում է, որ եկեղեցու դեմ հարձակումները սպառնում են ազգային ինքնությանը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրբապղծական արտահայտությունները ոչ միայն անհարիր են պետության ղեկավարին, այլև վտանգավոր և քայքայիչ՝ մեր պետականության հիմքերի համար։ Այս հայտարարությունն արել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը
ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ Արցախի կորստից, ավելի քան 120,000 հայրենակիցների տեղահանությունից և նոր տարածքային զիջումների սպառնալիքից հետո, կարելի էր ակնկալել, որ Հայաստանի ղեկավարությունը կցուցաբերի խոնարհություն, բարոյական հստակություն և կնպաստի ազգային միասնությանը։ Փոխարենը, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է աննախադեպ և պախարակելի հռետորական արշավ՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևորականության։
«Ի՞նչ է Եկեղեցու «մեղքը» Փաշինյանի աչքում։ Այն, որ համարձակվել է խոսել՝ բարձրացնելով իր բարոյական ձայնը մի ժամանակ, երբ շատ հաստատություններ լռեցվել են կամ ենթարկվել։ Պարադոքսալ է, սակայն Եկեղեցին պատերազմ չի հայտարարել պետության դեմ. պետությունն է, որ պատերազմ է հայտարարել Եկեղեցու դեմ», — գրել է Օսկանյանը։
Նա ընդգծել է, որ Եկեղեցին այսօր էլ շարունակում է մարմնավորել և փոխանցել դարավոր ազգային ինքնություն՝ մնալով ժողովրդի խիղճը և վստահության աղբյուրը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը Եկեղեցուն դիտում է որպես արժանապատիվ այլընտրանք իր մեկուսացած իշխանությանը, ինչը առաջացրել է նրա վախը։
Օսկանյանը ընդգծել է, որ այս հարձակումները համընկել են Բեռնում անցկացված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային համաժողովի հետ, որի նպատակն էր պաշտպանել Արցախի հոգևոր և մշակութային ժառանգությունը։
«Փաշինյանի ամոթալի հարձակումները Եկեղեցու դեմ պարզապես խոսքեր չեն։ Դրանք փորձ են՝ նվաստացնելու և ապօրինացնելու միակ հաստատությունը, որը շարունակում է մնալ անկախ իր վերահսկողությունից։ Սակայն որքան ուժգին են հարձակումները, այնքան ավելի տեսանելի է դառնում նրա անապահովությունը՝ և այնքան ավելի ժողովուրդը գիտակցում է, թե ով է իրապես կանգնած իրենց կողքին»,– նշել է դիվանագետը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հաջորդն օրը նա տգեղ բառապաշարով գրառում արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Այնուհետև հաջորդեցին այլ գրառումներ, որոնք նա եզրափակեց հետևյալ հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։
Նշենք, որ եկեղեցու մասին վիրավորական գրառում է արել նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը` կաթողիկոսին անվանելով գլխավոր մաֆիոզ, իսկ «չուլան բառից դիվահարվողներին» (մեջբերում նրա գրառումից)` երկրի գլխավոր մանկապիղծներ։