https://arm.sputniknews.ru/20250531/kamurj-ev-hajastany-es-em-nakhadzernutjunnery-hamategh-klutsen-khndirnery-89574058.html
«Կամուրջ» և «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունները համատեղ կլուծեն խնդիրները
«Կամուրջ» և «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունները համատեղ կլուծեն խնդիրները
Sputnik Արմենիա
Մոտ ապագայում համագործակցության հուշագրեր կստորագրվեն տարբեր կազմակերպությունների հետ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ 31.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-31T13:58+0400
2025-05-31T13:58+0400
2025-05-31T14:06+0400
հայաստան
արման աբովյան
կամուրջ
սփյուռք
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1f/89572271_0:240:1280:960_1920x0_80_0_0_7e2396148f20f849337f4c0f38cf71f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Կամուրջ» և «Հայաստանը ես եմ» ապակուսակցական քաղաքացիական նախաձեռնություններն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին։Ինչպես ստորագրման արարողության ժամանակ նշեց «Կամուրջ» նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը, համաձայնագրի նպատակն է միավորել ջանքերը՝ ծրագրեր իրականացնելու, պետականությունը, ինքնիշխանությունը վերականգնելու, սոցիալական խնդիրներ լուծելու (այդ թվում՝ արցախցիների խնդիրները), ինչպես նաև սփյուռքի հետ հարաբերությունները վերականգնելու նպատակով։Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կապված չի լինի որևէ քաղաքական կուսակցության հետ և բաց կմնա բոլոր քաղաքական և հասարակական ուժերի հետ համագործակցության համար։Աբովյանն ընդգծեց` Հայաստանը և հայկական սփյուռքը գտնվում են գոյաբանական մարտահրավերների շեմին, և այդ սպառնալիքները հաղթահարելու համար անհրաժեշտ է կառուցել փոխըմբռնման կամուրջներ։Ինչ վերաբերում է քաղաքական գործունեությանը, նա պարզաբանեց, որ դեռևս վաղ է խոսել 2026 թվականի առաջիկա ընտրություններին նախաձեռնությունների մասնակցելու մասին։«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ելույթ ունենալով ստորագրման արարողության ժամանակ, ասաց, որ այսօր Հայաստանը բախվում է գոյաբանական խնդիրների, և այս նախաձեռնությունը արձագանք է այն իրականությանը, որը ստեղծվել է երկրում։«Հաճախ մարդիկ հեռանում են քաղաքականությունից, բայց Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ բոլորը պետք է դառնան հենասյուն և նպաստեն Հայաստանի, եկեղեցու, ազգային արժեքների, սփյուռքի և արցախցիների վերադարձի ամրապնդմանը», - ասաց նա։Սարգսյանը հիշեցրեց, որ նախաձեռնությունը հիմնված է ռացիոնալության, տեխնոկրատիայի, խնդիրների հավաքագրման, խնդիրների լուծման և լուծումների տրամադրման սկզբունքների վրա՝ թե՛ տեսական, թե՛ գործնականում։
https://arm.sputniknews.ru/20250519/hajkakan-khagher-gertrudaji-het-harcern-aveli-shat-en-qan-pataskhannery-89108566.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1f/89572271_0:0:1280:960_1920x0_80_0_0_c234c0ab78052b106af5aa3df05d4a71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման աբովյան, կամուրջ, սփյուռք, արցախ
հայաստան, արման աբովյան, կամուրջ, սփյուռք, արցախ
«Կամուրջ» և «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունները համատեղ կլուծեն խնդիրները
13:58 31.05.2025 (Թարմացված է: 14:06 31.05.2025) Մոտ ապագայում համագործակցության հուշագրեր կստորագրվեն տարբեր կազմակերպությունների հետ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Կամուրջ» և «Հայաստանը ես եմ» ապակուսակցական քաղաքացիական նախաձեռնություններն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին։
Ինչպես ստորագրման արարողության ժամանակ նշեց «Կամուրջ» նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը, համաձայնագրի նպատակն է միավորել ջանքերը՝ ծրագրեր իրականացնելու, պետականությունը, ինքնիշխանությունը վերականգնելու, սոցիալական խնդիրներ լուծելու (այդ թվում՝ արցախցիների խնդիրները), ինչպես նաև սփյուռքի հետ հարաբերությունները վերականգնելու նպատակով։
«Այս աշխատանքը կշարունակվի։ Մոտ ապագայում մենք նախատեսում ենք հուշագրեր ստորագրել ոչ միայն Հայաստանում գործող կազմակերպությունների, այլև սփյուռքի կառույցների հետ», - ասաց Աբովյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կապված չի լինի որևէ քաղաքական կուսակցության հետ և բաց կմնա բոլոր քաղաքական և հասարակական ուժերի հետ համագործակցության համար։
Աբովյանն ընդգծեց` Հայաստանը և հայկական սփյուռքը գտնվում են գոյաբանական մարտահրավերների շեմին, և այդ սպառնալիքները հաղթահարելու համար անհրաժեշտ է կառուցել փոխըմբռնման կամուրջներ։
Ինչ վերաբերում է քաղաքական գործունեությանը, նա պարզաբանեց, որ դեռևս վաղ է խոսել 2026 թվականի առաջիկա ընտրություններին նախաձեռնությունների մասնակցելու մասին։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ելույթ ունենալով ստորագրման արարողության ժամանակ, ասաց, որ այսօր Հայաստանը բախվում է գոյաբանական խնդիրների, և այս նախաձեռնությունը արձագանք է այն իրականությանը, որը ստեղծվել է երկրում։
«Հաճախ մարդիկ հեռանում են քաղաքականությունից, բայց
Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ բոլորը պետք է դառնան հենասյուն և նպաստեն Հայաստանի, եկեղեցու, ազգային արժեքների, սփյուռքի և արցախցիների վերադարձի ամրապնդմանը», - ասաց նա։
Սարգսյանը հիշեցրեց, որ նախաձեռնությունը հիմնված է ռացիոնալության, տեխնոկրատիայի, խնդիրների հավաքագրման, խնդիրների լուծման և լուծումների տրամադրման սկզբունքների վրա՝ թե՛ տեսական, թե՛ գործնականում։