00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելը հայտնել է «Հզբոլլահի» հրթիռային ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

© AP Photo / Israel Defense ForcesԻսրայելցի զինվորականներ
Իսրայելցի զինվորականներ - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2025
Բաժանորդագրվել
Իսրայելի բանակը պնդում է՝ հակամարտության սրման սկզբից ի վեր Ջամալը կանգնած է եղել իսրայելական թիկունքի և ՑԱԽԱԼ-ի ուժերի ուղղությամբ բազմաթիվ գնդակոծությունների հետևում:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ չեզոքացրել է «Հզբոլլահ» շարժման հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մոհամմադ Ալի Ջամուլը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«ՑԱԽԱԼ-ի ուժերը հարված են հասցրել և Լիբանանի հարավի Շաքիֆ շրջանում ոչնչացրել են «Հզբոլլահի» հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մոհամմադ Ալի Ջամուլին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Զինվորականները նշել են, որ հակամարտության սրման սկզբից ի վեր Ջամուլը կանգնած է եղել իսրայելական թիկունքի և ՑԱԽԱԼ-ի ուժերի ուղղությամբ բազմաթիվ գնդակոծությունների հետևում, իսկ որոշ ժամանակ առաջ փորձեր է ձեռնարկել վերականգնել «Հզբոլլահի» ենթակառուցվածքը Լիբանանի հարավում, ինչը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում է:
Փետրվարին ՑԱԽԱԼ-ը ավարտել է զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից՝ համաձայն զինադադարի համաձայնագրի, որը ձեռք էր բերվել 2024 թվականի նոյեմբերին՝ մեկ տարի տևած զինված հակամարտությունից հետո, միաժամանակ իսրայելական բանակը մնացել է հարավային Լիբանանի հինգ ռազմավարական դիրքերում՝ դա բացատրելով անվտանգության վերահսկողության հարցերով։
Լիբանանի ղեկավարությունն իր հերթին պետք է ապահովեր «Հզբոլլահի» ուժերի լիակատար դուրսբերումը Լիտանի գետից հյուսիս։ Գետը որոշ հատվածներում 20-30 կմ է հեռու Լիբանան-Իսրայել սահմանից։ Բեյրութում չեն կարողացել պաշտոնապես հաստատել, որ համաձայնագրի այդ պայմանն ամբողջությամբ կատարվել է: Վերջին շաբաթներին Իսրայելը թիրախային գործողություններ է իրականացնում Հարավային Լիբանանում «Հզբոլլահի» մնացած ներուժի վերացման նպատակով:
Լրահոս
0