https://arm.sputniknews.ru/20250531/ishkhvogh-kusakcutjuny-cankanum-e-erdvoghanin-nakhagahi-teknatsu-arajadrel-3rd-zhamketvov-89571650.html
Իշխող կուսակցությունը ցանկանում է Էրդողանին նախագահի թեկնածու առաջադրել 3–րդ ժամկետով
Իշխող կուսակցությունը ցանկանում է Էրդողանին նախագահի թեկնածու առաջադրել 3–րդ ժամկետով
Sputnik Արմենիա
Արտահերթ ընտրություններ հայտարարելու համար 360 պատգամավորի ձայն է պետք։ 31.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-31T12:24+0400
2025-05-31T12:24+0400
2025-05-31T12:25+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
նախագահ
թեկնածու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277838_0:0:1600:901_1920x0_80_0_0_d878cb8f05fb52dcdbd4fae392bf4703.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (Ak Parti) կուսակցությունը քննարկում է երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդարանի միջոցով նախագահի թեկնածու առաջադրելու տարբերակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական իշխանամետ «Türkiye» թերթին։Արդարադատության նախարար Յիլմազ Թունչն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը կարող է երրորդ անգամ էլ մասնակցել նախագահական ընտրություններին, եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել: Արտահերթ ընտրություններ հայտարարելու համար 360 պատգամավորի ձայն է անհրաժեշտ, խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն այս պահին ունի 127 մանդատ, իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցությունների դաշինքը՝ 315:Հիշեցնենք` Թուրքիան 2017թ.-ի հանրաքվեի արդյունքում նախագահական հանրապետություն է դարձել: Ներկայիս Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ։ 2023 թվականի մայիսին Էրդողանը 5 տարով վերընտրվեց երկրորդ անգամ։ Ընդդիմադիր կուսակցությունները նախընտրական քարոզարշավում պնդում էին, որ իրականում խոսքը երրորդ ժամկետի մասին է, քանի որ Էրդողանը 2014-2018 թվականներին եղել է նախագահ, բայց խորհրդարանական հանրապետության օրոք:Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277838_0:0:1474:1105_1920x0_80_0_0_0598f9a43f5d0a8af4bd4440fb3b6fca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, նախագահ, թեկնածու
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, նախագահ, թեկնածու
Իշխող կուսակցությունը ցանկանում է Էրդողանին նախագահի թեկնածու առաջադրել 3–րդ ժամկետով
12:24 31.05.2025 (Թարմացված է: 12:25 31.05.2025) Արտահերթ ընտրություններ հայտարարելու համար 360 պատգամավորի ձայն է պետք։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (Ak Parti) կուսակցությունը քննարկում է երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդարանի միջոցով նախագահի թեկնածու առաջադրելու տարբերակը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական իշխանամետ «Türkiye» թերթին։
Արդարադատության նախարար Յիլմազ Թունչն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը կարող է երրորդ անգամ էլ մասնակցել նախագահական ընտրություններին, եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել: Արտահերթ ընտրություններ հայտարարելու համար 360 պատգամավորի ձայն է անհրաժեշտ, խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն այս պահին ունի 127 մանդատ, իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցությունների դաշինքը՝ 315:
«Սահմանադրության համաձայն՝ նախագահ Էրդողանը նորից առաջադրվելու երկու ճանապարհ ունի։ Կա՛մ խորհրդարանը որոշում կկայացնի ընտրությունների մասին, կա՛մ կփոխվի Սահմանադրության 101-րդ հոդվածը («Նախագահի թեկնածություն և ընտրություն)»: Իշխող կուսակցության կարծիքով՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փոխարեն Էրդողանի համար թեկնածու դառնալու առավել խելամիտ միջոց կլինի ընտրությունների մասին ևս մի որոշման ընդունումը խորհրդարանի կողմից»,-հայտնում է պարբերականը։
Հիշեցնենք` Թուրքիան 2017թ.-ի հանրաքվեի արդյունքում նախագահական հանրապետություն է դարձել: Ներկայիս Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ։ 2023 թվականի մայիսին Էրդողանը 5 տարով վերընտրվեց երկրորդ անգամ։ Ընդդիմադիր կուսակցությունները նախընտրական քարոզարշավում պնդում էին, որ իրականում խոսքը երրորդ ժամկետի մասին է, քանի որ Էրդողանը 2014-2018 թվականներին եղել է նախագահ, բայց խորհրդարանական հանրապետության օրոք: