https://arm.sputniknews.ru/20250531/iranum-hajtnel-en-vor-mijukajin-tsragri-shurj-banakcutjunnerum-vorvoshaki-arajyntac-ka-89576093.html
Իրանում հայտնել են, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա
Իրանում հայտնել են, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա
Sputnik Արմենիա
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը: 31.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-31T15:00+0400
2025-05-31T15:00+0400
2025-06-04T11:52+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1f/89575546_0:22:1600:922_1920x0_80_0_0_ea7b11d4938687272afe12886958fbb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Իսլամին հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ երկրի միջուկային ծրագրին վերաբերող բանակցություններում որոշակի առաջընթաց կա։Իսլամին վճռականորեն մերժել է Թեհրանի նկատմամբ Արևմուտքի պահանջները՝ հրաժարվել ուրանի հարստացումից՝ դրանք անվանելով գերիշխանություն պարտադրելու փորձ։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը:Հիշեցնենք` բանակցությունների հինգերորդ փուլն անցկացվել է միջուկային ծրագրի հարցով հնարավոր համաձայնագրի շուրջ Իրան–ԱՄՆ աճող տարաձայնությունների ֆոնին: Լարվածությունն աճեց, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարեց, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցման:Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ի պատասխան կասկածի տակ դրեց գործարքի կնքման հնարավորությունը` հայտարարելով, որ ԱՄՆ-ն սխալ պահանջ է ներկայացնում: Իրանի ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ պայմանավորվածություն ձեռք չի բերվի, եթե ամերիկյան կողմը շարունակի պնդել, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից:Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից․ ԱԽ քարտուղար
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1f/89575546_0:0:1600:1201_1920x0_80_0_0_38f053909e4f4d3ac74cf1dec100f4dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային ծրագիր
Իրանում հայտնել են, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա
15:00 31.05.2025 (Թարմացված է: 11:52 04.06.2025) Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Իսլամին հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ երկրի միջուկային ծրագրին վերաբերող բանակցություններում որոշակի առաջընթաց կա։
«Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԱԵՈԻ) ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ միջնորդավորված բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն Իրանը մերժել է անիրատեսական պահանջները»,– գրում է IRNA պետական գործակալությունը:
Իսլամին վճռականորեն մերժել է Թեհրանի նկատմամբ Արևմուտքի պահանջները՝ հրաժարվել ուրանի հարստացումից՝ դրանք անվանելով գերիշխանություն պարտադրելու փորձ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը:
Հիշեցնենք` բանակցությունների հինգերորդ փուլն անցկացվել է միջուկային ծրագրի հարցով հնարավոր համաձայնագրի շուրջ Իրան–ԱՄՆ աճող տարաձայնությունների ֆոնին: Լարվածությունն աճեց, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարեց, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցման:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ի պատասխան կասկածի տակ դրեց գործարքի կնքման հնարավորությունը` հայտարարելով, որ ԱՄՆ-ն սխալ պահանջ է ներկայացնում: Իրանի ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ պայմանավորվածություն ձեռք չի բերվի, եթե ամերիկյան կողմը շարունակի պնդել, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից: