https://arm.sputniknews.ru/20250531/hndkastany-hastatel-e-vor-pakistani-het-hakamartutjan-zhamanak-inqnatirner-e-kvorcrel-89580521.html
Հնդկաստանը հաստատել է, որ Պակիստանի հետ հակամարտության ժամանակ ինքնաթիռներ է կորցրել
Հնդկաստանը հաստատել է, որ Պակիստանի հետ հակամարտության ժամանակ ինքնաթիռներ է կորցրել
Sputnik Արմենիա
Չաուխանը չի հստակեցրել Հնդկաստանի զինված ուժերի կորցրած կործանիչների ճշգրիտ թիվը։ 31.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-31T17:12+0400
2025-05-31T17:12+0400
2025-05-31T17:15+0400
հնդկաստան
պակիստան
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27602585_0:504:2048:1656_1920x0_80_0_0_ee42aa46b88d42a1d8e9e270cf9574fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուխանը հաստատել է, որ երկիրը մի քանի ինքնաթիռ է կորցրել Պակիստանի հետ հակամարտության ժամանակ: Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը։Գեներալը նաև միանգամայն սխալ է անվանել Իսլամաբադի հայտարարություններն այն մասին, որ պակիստանցի զինվորականները Հնդկաստանի վեց ինքնաթիռ են խոցել։Չաուխանը չի հստակեցրել Հնդկաստանի զինված ուժերի կորցրած կործանիչների ճշգրիտ թիվը։Ռուս-հնդկական «Բրամոս» հրթիռները Պակիստանին ստիպել են հրաժարվել Հնդկաստան ներխուժելուցՄայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե իրեն հաջողվել է հակամարտության կողմերին համոզել, որ համաձայնեն հրադադարին: Այնուհետև «Agence France-Presse»-ը (AFP) հաղորդել էր, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնության են եկել մինչև մայիսի վերջ զորքերը խաղաղ դիրքեր հետ քաշելու վերաբերյալ:Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է «Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:Մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում:
հնդկաստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27602585_0:597:2048:2133_1920x0_80_0_0_a013ada6c20e3b2a3ec43a4bd11424e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, պակիստան, ինքնաթիռ
հնդկաստան, պակիստան, ինքնաթիռ
Հնդկաստանը հաստատել է, որ Պակիստանի հետ հակամարտության ժամանակ ինքնաթիռներ է կորցրել
17:12 31.05.2025 (Թարմացված է: 17:15 31.05.2025) Չաուխանը չի հստակեցրել Հնդկաստանի զինված ուժերի կորցրած կործանիչների ճշգրիտ թիվը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուխանը հաստատել է, որ երկիրը մի քանի ինքնաթիռ է կորցրել Պակիստանի հետ հակամարտության ժամանակ: Այս մասին հայտնում է
«Bloomberg» գործակալությունը։
«Կարևորն այն չէ, որ ինքնաթիռներն ընկել են, այլ այն, թե ինչու են ընկել»,- ասել է նա:
Գեներալը նաև միանգամայն սխալ է անվանել Իսլամաբադի հայտարարություններն այն մասին, որ պակիստանցի զինվորականները Հնդկաստանի վեց ինքնաթիռ են խոցել։
Չաուխանը չի հստակեցրել Հնդկաստանի զինված ուժերի կորցրած կործանիչների ճշգրիտ թիվը։
Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե իրեն հաջողվել է հակամարտության կողմերին համոզել, որ համաձայնեն հրադադարին: Այնուհետև «Agence France-Presse»-ը (AFP) հաղորդել էր, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնության են եկել մինչև մայիսի վերջ զորքերը խաղաղ դիրքեր հետ քաշելու վերաբերյալ:
Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված
ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է
«Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:
Մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են
դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում: