https://arm.sputniknews.ru/20250531/chinastany-ukrainaji-harcum-ymbrnumvov-e-mvotenum-rusastani-dirqvorvoshmany-rd-agn-89576296.html
Չինաստանը Ուկրաինայի հարցում ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի դիրքորոշմանը. ՌԴ ԱԳՆ
Չինաստանը Ուկրաինայի հարցում ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի դիրքորոշմանը. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսական կողմը մանրամասն ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու ուղիների իր տարբերակը։ 31.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-31T15:11+0400
2025-05-31T15:11+0400
2025-05-31T15:17+0400
ռուսաստան
ուկրաինա
չինաստան
անդրեյ ռուդենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35440416_0:241:3125:1999_1920x0_80_0_0_f03761e233c0f06dde046549c4558f8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Չինաստանը Ուկրաինայի հարցում ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։Նա նշել է, որ ռուսական կողմը մանրամասն ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու ուղիների իր տեսլականը, և ընդգծել, որ չինացի գործընկերներն ըմբռնումով են ընդունել այդ դիրքորոշումը:Պեկինում կարծում են, որ ցանկացած կայուն կարգավորման համար անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել հակամարտության արմատական պատճառները։Ուկրաինական ճգնաժամի համատեքստում, Ռուդենկոյի խոսքով, այդ պատճառները հիմնականում կապված են անվտանգության ոլորտում լուրջ անհավասարակշռությունների հետ, որոնք առաջացել են վերջին տարիներին դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանքով:Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:Հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինան համաձայնել է այդ առաջարկին։
ուկրաինա
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35440416_122:0:2853:2048_1920x0_80_0_0_dfa31e4d8aeb2cbf5a4fe7fafcead071.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, չինաստան, անդրեյ ռուդենկո
ռուսաստան, ուկրաինա, չինաստան, անդրեյ ռուդենկո
Չինաստանը Ուկրաինայի հարցում ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի դիրքորոշմանը. ՌԴ ԱԳՆ
15:11 31.05.2025 (Թարմացված է: 15:17 31.05.2025) Ռուսական կողմը մանրամասն ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու ուղիների իր տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Չինաստանը Ուկրաինայի հարցում ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում մենք անդրադարձել ենք մի շարք միջազգային հարցերի, առաջին հերթին, իհարկե, Ուկրաինայի իրավիճակին, որն այժմ հուզում է բոլորին, այդ թվում` մեր չինացի բարեկամներին», - ասել է Ռուդենկոն Պեկինում «Ռուսաստան և Չինաստան. համագործակցություն նոր դարաշրջանում» տասներորդ միջազգային համաժողովի շրջանակում:
Նա նշել է, որ ռուսական կողմը մանրամասն ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու ուղիների իր տեսլականը, և ընդգծել, որ չինացի գործընկերներն ըմբռնումով են ընդունել այդ դիրքորոշումը:
Պեկինում կարծում են, որ ցանկացած կայուն կարգավորման համար անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել հակամարտության արմատական պատճառները։
Ուկրաինական ճգնաժամի համատեքստում, Ռուդենկոյի խոսքով, այդ պատճառները հիմնականում կապված են անվտանգության ոլորտում լուրջ անհավասարակշռությունների հետ, որոնք առաջացել են վերջին տարիներին դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանքով:
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական
բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար
Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին
հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:
Հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինան համաձայնել է այդ առաջարկին։