00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառուկյանը նախատեսում է 2026-ի ընտրություններին ընդառաջ վերկուսակցական միություն ստեղծել

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2025
Բաժանորդագրվել
Գագիկ Ծառուկյանը պատրաստ է միավորել քաղաքացիներին, բայց վստահեցնում է, որ չի ձգտում վարչապետի աթոռին։
ԵՐԵՎԱՆ, մայիսի 30 — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը նախատեսում է ստեղծել վերկուսակցական միություն, որով հնարավոր է` մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Նա այդ մասին հայտարարել է «Օրակարգը Կենտրոնում» հաղորդաշարի եթերում։
Նրա խոսքով՝ եթե որոշի մասնակցել, ապա հանդես կգա «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը կմիավորի լավագույն մասնագետներին և թույլ կտա զարգացնել ազգային, վերկուսակցական արժեքները։
«Դեռ շուտ է այս մասին խոսել, որովհետև բավականին ժամանակ կա, և շատ բան կարող է փոխվել, բայց եթե մասնակցեմ, դա կլինի «Առաջարկ Հայաստանին» ծրագրի միջոցով։ Այսօր ժողովուրդը հոգնել է, հիասթափվել է հին ու նոր կռիվներից, մարդիկ մտահոգ են իրենց երկրի համար, այս խեղճության,պարտության, երկրի ապագայի ու իրենց երեխաների համար։ Նրանք ուզում են լավ ապրել»,- ասել է Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ շուտով կսկսի խորհրդակցություններ Հայաստանի տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։ Ծառուկյանը բացատրել է` ընտրողներն ակնկալում են, որ նախընտրական ծրագրերը ոչ միայն կբացահայտեն խնդիրները, այլև կուրվագծեն դրանց լուծման ճանապարհային քարտեզը։
Ծառուկյանը շեշտել է, որ կարևոր է գործնականում իմանալ, թե ինչպես լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները։
«Նույնիսկ եթե մարդն ավարտել է Հարվարդի համալսարանն ու ունի կարմիր դիպլոմ, առանց պրակտիկ գիտելիքների չի կարողանա լուծել խնդիրներ», - ասել է Ծառուկյանը։
Քաղաքական գործիչը վստահ է, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կպարունակի քաղաքացիներին հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Նա վստահեցրել է, որ պատրաստ է միավորել քաղաքացիներին այդ գաղափարի շուրջ, բայց ինքը չի ձգտում զբաղեցնել վարչապետի աթոռը։
Ո՞նց կարելի է սեփական ձեռքով քանդել մի բան, որով հպարտանում ես. Ծառուկյանը` ԵԱՏՄ-ի մասին
Լրահոս
0