00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Times of Israel»–ը հրապարակել է Ուիտկոֆի` Գազայի հատվածի վերաբերյալ ենթադրյալ ծրագիրը

© AP Photo / Evelyn HocksteinՍթիվ Ուիտկոֆ
Սթիվ Ուիտկոֆ - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2025
Բաժանորդագրվել
Ըստ ծրագրի տեքստի՝ ԱՄՆ-ն, Եգիպտոսն ու Կատարը հանդես կգան որպես հրադադարի ռեժիմի երաշխավորներ:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Times of Israel» թերթը հրապարակել է Գազայի հատվածում հրադադարի ծրագրի ամբողջական տեքստը, որը մշակել է ԱՄՆ նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը:
Փաստաթուղթը ներառում է 13 կետ և նախատեսում է 2-մսյա զինադադար՝ երկարաձգման հնարավորությամբ:
Ըստ ծրագրի տեքստի՝ ԱՄՆ-ն, Եգիպտոսն ու Կատարը հանդես կգան որպես հրադադարի ռեժիմի երաշխավորներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երաշխավորում է, որ Իսրայելը կհետևի համաձայնագրի պայմաններին:
Ծրագրի հիմնական դրույթները․
Առաջին յոթ օրում Գազայից Իսրայել կփոխանցվեն 10 պատանդներ և 18 մարմիններ, Իսրայելը ի պատասխան կազատագրի ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցիների, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո 1111-ը ձերբակալվածի, ինչպես նաև 180 զոհվածների մարմիններ:
Տասներորդ օրը կողմերը տեղեկություններ կփոխանակեն գերության մեջ և կալանքի տակ գտնվողների մասին։
Մնացած փոխանակումը պետք է տեղի ունենա մշտական հրադադարի մասին համաձայնության հասնելուն պես: Եթե 60 օրվա ընթացքում պայմանավորվածություն ձեռք չբերվի, հրադադարը կարող է երկարաձգվել։
Իսրայելը կսկսի իր զորքերի վերատեղակայումը անկլավի ներսում, միաժամանակ Գազա մարդասիրական օգնություն կմտնի ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո:
Սպասվում է, որ Թրամփն ինքը հրապարակավ կներկայացնի նախաձեռնությունը, իսկ Ուիտկոֆը կմեկնի Մերձավոր Արևելք՝ համաձայնագրի վերջնականացման համար:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտարարել էր, որ Իսրայելը համաձայն է ԱՄՆ-ի առաջարկին: Միևնույն ժամանակ, ըստ ԶԼՄ-ների, ՀԱՄԱՍ-ը դժգոհել է ծրագրից, մասնավորապես պատերազմի վերջնական դադարեցման և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման երաշխիքների բացակայության պատճառով:
Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 18-ին Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողություններ է սկսել «Գեդեոնի մարտակառքեր» գործողության շրջանակում, որն ուղղված է ՀԱՄԱՍ-ի վերջնական ջախջախմանը: Գործողությունը ենթադրում է նոր տարածքների գրավում և պահպանում։
Գազայի հատվածում հակամարտության սրացումից ի վեր ավելի քան 16,5 հազար երեխա է զոհվել
Լրահոս
0