https://arm.sputniknews.ru/20250530/rus-hndkakan-bramvos-hrtirnery-pakistanin-stipel-en-hrazharvel-hndkastan-nerkhuzheluc-89539919.html
Ռուս-հնդկական «Բրամոս» հրթիռները Պակիստանին ստիպել են հրաժարվել Հնդկաստան ներխուժելուց
Ռուս-հնդկական «Բրամոս» հրթիռները Պակիստանին ստիպել են հրաժարվել Հնդկաստան ներխուժելուց
Sputnik Արմենիա
Պակիստանի վարչապետը բավական հետաքրքիր խոստովանություն է արել` ասելով, որ Հնդկաստանի հարվածները թևավոր հրթիռներով ստիպել են վերանայել Իսլամաբադի ծրագրերը։ 30.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-30T12:33+0400
2025-05-30T12:33+0400
2025-05-30T12:33+0400
պակիստան
հնդկաստան
հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1e/89537464_0:12:1280:732_1920x0_80_0_0_a26bb4e134c2b43b2887c76b43a966a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հրապարակավ խոստովանել է, որ Հնդկաստանի` «Բրամոս» հրթիռներով հասցրած հարվածները կասեցրել են մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Պակիստանի զինվորականների ծրագրած հարձակումը:«Բրամոս» հրթիռը ռուս-հնդկական համատեղ նախագիծ է։ Հրթիռները կարող են արձակվել սուզանավերից, նավերից, ինքնաթիռներից կամ ցամաքային հարթակներից: Ձեռնարկությունը ստեղծվել է 1998 թվականին և կոչվել Բրահմապուտրա ու Մոսկվա գետերի անունով։Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է «Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:Մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում:
պակիստան
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1e/89537464_89:0:1226:853_1920x0_80_0_0_6abfd6028264e2186d37422201c1d160.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, հնդկաստան, հրթիռ
պակիստան, հնդկաստան, հրթիռ
Ռուս-հնդկական «Բրամոս» հրթիռները Պակիստանին ստիպել են հրաժարվել Հնդկաստան ներխուժելուց
Պակիստանի վարչապետը բավական հետաքրքիր խոստովանություն է արել` ասելով, որ Հնդկաստանի հարվածները թևավոր հրթիռներով ստիպել են վերանայել Իսլամաբադի ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հրապարակավ խոստովանել է, որ Հնդկաստանի` «Բրամոս» հրթիռներով հասցրած հարվածները կասեցրել են մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Պակիստանի զինվորականների ծրագրած հարձակումը:
Ելույթ ունենալով Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորում (Լաչին) կազմակերպված գագաթնաժողովում` Շարիֆը հայտարարել է, որ Պակիստանի զինված ուժերը պատրաստվել են մայիսի 10-ի վաղ առավոտյան հարձակվել Հնդկաստանի վրա: Սակայն ծրագրված գործողությունից առաջ Հնդկաստանի ավիահարվածները բազմաթիվ թիրախներ են խոցել Պակիստանում։ Նրա խոսքով` «Բրամոս» հրթիռները տարբեր թիրախներ են խոցել Պակիստանի նահանգներում, այդ թվում` Ռավալպինդիի օդանավակայանը և այլ օբյեկտներ։
«Բրամոս» հրթիռը ռուս-հնդկական համատեղ նախագիծ է։ Հրթիռները կարող են արձակվել սուզանավերից, նավերից, ինքնաթիռներից կամ ցամաքային հարթակներից: Ձեռնարկությունը ստեղծվել է 1998 թվականին և կոչվել Բրահմապուտրա ու Մոսկվա գետերի անունով։
Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված
ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է
«Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:
Մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են
դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում: