https://arm.sputniknews.ru/20250530/peskvovn-asel-e-rusastann-inch-e-aknkalum-qnnarkel-stambulum-89551214.html
Պեսկովն ասել է` Ռուսաստանն ինչ է ակնկալում քննարկել Ստամբուլում
Պեսկովն ասել է` Ռուսաստանն ինչ է ակնկալում քննարկել Ստամբուլում
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է, որ ռուսական և ուկրաինական հուշագրերի նախագծերը չեն հրապարակվի։ 30.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-30T17:00+0400
2025-05-30T17:00+0400
2025-05-30T17:02+0400
ռուսաստան
ստամբուլ
դմիտրի պեսկով
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/29/70/297015_0:0:2661:1498_1920x0_80_0_0_2ee9d7adea733286ed14c907861bb2d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ քննարկել հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի նախագծերը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։Նա միաժամանակ ընդգծել է, որ ռուսական և ուկրաինական հուշագրերի նախագծերը չեն հրապարակվի։Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 29-ին տեղեկացրեց, որ Կիևը դեռ չի պատասխանել իրենց առաջարկին։
ստամբուլ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/29/70/297015_165:0:2288:1592_1920x0_80_0_0_4b7d1b7d464b3ea5baae14fb15c6e7c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ստամբուլ, դմիտրի պեսկով, ուկրաինա
ռուսաստան, ստամբուլ, դմիտրի պեսկով, ուկրաինա
Պեսկովն ասել է` Ռուսաստանն ինչ է ակնկալում քննարկել Ստամբուլում
17:00 30.05.2025 (Թարմացված է: 17:02 30.05.2025) ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է, որ ռուսական և ուկրաինական հուշագրերի նախագծերը չեն հրապարակվի։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ քննարկել հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի նախագծերը: Այս մասին, ինչպես փոխանցում է
ՏԱՍՍ-ը, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Հուսով ենք` հուշագրերի երկու նախագծերը՝ և՛ ռուսական, և՛ ուկրաինական, կքննարկվեն բանակցությունների երկրորդ փուլում», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նա միաժամանակ ընդգծել է, որ ռուսական և ուկրաինական հուշագրերի նախագծերը չեն հրապարակվի։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական
բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար
Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին
հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 29-ին
տեղեկացրեց, որ Կիևը դեռ չի պատասխանել իրենց առաջարկին։