https://arm.sputniknews.ru/20250530/kievy-cankanum-e-ajs-tari-avartel-hakamartutjuny-sibiga-89548581.html
Կիևը ցանկանում է այս տարի ավարտել հակամարտությունը. Սիբիգա
Կիևը ցանկանում է այս տարի ավարտել հակամարտությունը. Սիբիգա
Sputnik Արմենիա
Ուկրաինան պատրաստ է զինադադար հաստատելու հարցը քննարկել Ռուսաստանի հետ։ 30.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-30T15:54+0400
2025-05-30T15:54+0400
2025-05-30T15:55+0400
ռուսաստան
ուկրաինա
անդրեյ սիբիգա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/05/80273834_0:0:1085:611_1920x0_80_0_0_5f23c34de1eddb714cf8f8d6ede485a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Կիևը ցանկանում է հակամարտությունն ավարտել այս տարի։ Այս հայտարարությունն արել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ:Նա նշել է, որ ուկրաինական կողմը շահագրգռված է ստամբուլյան բանակցությունները շարունակելու հարցում։Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 29-ին տեղեկացրեց, որ Կիևը դեռ չի պատասխանել իրենց առաջարկին։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/05/80273834_105:0:1032:695_1920x0_80_0_0_fa4f367b3c6b7424800da04a4d1b4273.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անդրեյ սիբիգա
ռուսաստան, ուկրաինա, անդրեյ սիբիգա
Կիևը ցանկանում է այս տարի ավարտել հակամարտությունը. Սիբիգա
15:54 30.05.2025 (Թարմացված է: 15:55 30.05.2025) Ուկրաինան պատրաստ է զինադադար հաստատելու հարցը քննարկել Ռուսաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Կիևը ցանկանում է հակամարտությունն ավարտել այս տարի։ Այս հայտարարությունն արել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ ուկրաինական կողմը շահագրգռված է ստամբուլյան բանակցությունները շարունակելու հարցում։
«Մենք շահագրգռված ենք, որ այդ հանդիպումները շարունակվեն, քանի որ ցանկանում ենք պատերազմն ավարտել այս տարի։ Մենք պատրաստ ենք դա քննարկել Ռուսաստանի Դաշնության հետ, նույնիսկ եթե դա (զինադադարը. խմբ.) լինի 30, 50 կամ 100 օրով։ Մենք դա հաստատել ենք ռուսական կողմի հետ վերջին հանդիպման ժամանակ»,– ասել է նա։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական
բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար
Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին
հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 29-ին
տեղեկացրեց, որ Կիևը դեռ չի պատասխանել իրենց առաջարկին։