https://arm.sputniknews.ru/20250529/yst-erdvoghani-ankaran-npastum-erevani-ev-baqvi-mijev-haraberutjunneri-kargavvormany-89504999.html
Ըստ Էրդողանի՝ Անկարան նպաստում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը
Ըստ Էրդողանի՝ Անկարան նպաստում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը
Sputnik Արմենիա
Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այն քայլերին, որոնք «կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։ 29.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-29T14:35+0400
2025-05-29T14:35+0400
2025-05-29T14:43+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277723_0:84:1600:984_1920x0_80_0_0_31893f1e75b22027d9a7a213516a684b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Թուրքիան նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքերը ներկայացրել է թուրքական Anadolu գործակալությունը։Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման աստիճանական գործընթացը շարունակվում է«Խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը հասնելուն պես մենք կտեսնենք, որ մեր երկրները կշահեն դրանից»,- ասել է Էրդողանը։Նա հաև հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այն քայլերին, որոնք «կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության -խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Ապրիլի 2-ին Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277723_89:0:1512:1067_1920x0_80_0_0_05808814294e1ad63d7d07d8ae3335aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
Ըստ Էրդողանի՝ Անկարան նպաստում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը
14:35 29.05.2025 (Թարմացված է: 14:43 29.05.2025) Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այն քայլերին, որոնք «կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Թուրքիան նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքերը ներկայացրել է թուրքական Anadolu գործակալությունը։
«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը երևում է հորիզոնում։ Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Նաև անհրաժեշտ ներդրում ենք կատարում և պատրաստ ենք դա անել նաև հետագայում: Խաղաղությունը արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար»,- Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերել է գործակալությունը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման աստիճանական գործընթացը շարունակվում է
«Խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը հասնելուն պես մենք կտեսնենք, որ մեր երկրները կշահեն դրանից»,- ասել է Էրդողանը։
Նա հաև հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այն քայլերին, որոնք «կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության -խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ալիևը հայտարարեց,
թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։