00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Сицилийская мафия, резня в Портелла-делла-Джинестре
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին

© Sputnik / Aram NersesyanԲուժհաստատություն
Բուժհաստատություն - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
Բաժանորդագրվել
Նախարարությունում վստահ են, որ վերակազմակերպումը ոչ միայն կնպաստի ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը, այլև հիվանդության դեմ պայքարին։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով՝ Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին»։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ տուբերկուլյոզով հիվանդացությունը և մահացությունը վերջին տասնամյակների ընթացքում էականորեն նվազել են՝ 2023 թվականին 100,000 բնակչի հաշվարկով հասնելով մինչև համապատասխանաբար 13.5 և 0.84 (առանց ՄԻԱՎ-դրական ՏԲ մահացության)։ Արդյունքում Թոքաբանության ազգային կենտրոնի մահճակալային ֆոնդը թերբեռնված է։ Զուգահեռաբար իրականացվել են նաև բուժման մարդակենտրոն մեխանիզմների ներդրում, բարելավվել է տուբերկուլյոզով հիվանդների համար ծառայությունների հասանելիությունը, ծառայությունները մատուցվում են նաև արտահիվանդանոցային պայմաններում։
«Չնայած ընդհանուր մահացության ցուցանիշի նվազմանը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում տուբերկուլյոզի հիվանդացության և մասնավորապես մահացության կառուցվածքում դեղակայուն տուբերկուլյոզի, ինչպես նաև ՏԲ-ՄԻԱՎ համավարակի տեսակարար կշիռը գրեթե չի փոփոխվում՝ 2023 թվականին ՏԲ-ի բուժման հաջող ելքը կազմել է 84%, իսկ ՏԲ-ՄԻԱՎ համավարակի դեպքում չի գերազանցել 68%-ը։ ՄԻԱՎ հայտնաբերման ցուցանիշի աճը խոսում է այն մասին, որ ՏԲ–ՄԻԱՎ զուգակցված դեպքերը նույնպես կարող են աճ գրանցել»,- նշված է նախագծում։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումը և բուժումը, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տուբերկուլյոզի վաղ հայտնաբերումն ու կանխարգելիչ բուժումն իրականացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։
Կառավարությունը $9,6 մլն դրամաշնորհ կստանա տուբերկուլյոզի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար
Ուստի համավարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար առողջապահության նախարարությունն առաջարկել է միավորել տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտների մասնագիտական ներուժն ու հնարավորությունները։
Գերատեսչությունը վստահ է, որ սա կնպաստի նաև պետական բյուջեից և դոնոր կազմակերպություններից ստացվող ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանը։
Նման մոտեցում է որդեգրվել եվրոպական մի շարք երկրներում։ Նախկին Խորհրդային Միության երկրներից, օրինակ, Ղազախստանում տուբերկուլյոզային ծառայություններն ավելի ու ավելի են ինտեգրվում ընդհանուր առողջապահական համակարգին։ Նախարարության պնդմամբ՝ այս ինտեգրումը բարելավել է հիվանդությունների վարման մոնիտորինգը և բուժծառայությունների մատուցման արդյունավետությունը։ Վերջին տասնամյակում Ղազախստանն արձանագրել է տուբերկուլյոզի հիվանդացության և մահացության մակարդակի զգալի նվազում՝ շնորհիվ այս բարեփոխումների։ Ուստի Ղազախստանի փորձն այժմ համարվում է դրական օրինակ տարածաշրջանի մյուս երկրների համար։
Հայաստանը տարածաշրջանում առաջինն է դեֆիբրիլյատորներ տեղադրել հասարակական վայրերում
Լրահոս
0