https://arm.sputniknews.ru/20250529/taghandavvor-mard-mishustiny-shnvorhavvorel-e-qandakagvorts-franguljanin-89498422.html
Տաղանդավոր մարդ. Միշուստինը շնորհավորել է քանդակագործ Ֆրանգուլյանին
Տաղանդավոր մարդ. Միշուստինը շնորհավորել է քանդակագործ Ֆրանգուլյանին
Sputnik Արմենիա
Գեորգի Ֆրանգուլյանը Խաչատրյանի, Պուշկինի, Բրոդսկու, Մարշակի և այլ նշանավոր անձանց հուշարձանների հեղինակն է։ 29.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-29T12:47+0400
2025-05-29T12:47+0400
2025-05-29T12:49+0400
միխայիլ միշուստին
քանդակագործ
գեորգի ֆրանգուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2320/97/23209760_0:81:1600:981_1920x0_80_0_0_ea5c539ec20db43e0e391fa44797b702.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնի քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանին շնորհավորել է ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։Միշուստինն ընդգծել է, որ Ֆրանգուլյանի ստեղծագործությունները զարդարում են ինչպես բազմաթիվ քաղաքների փողոցներն ու հրապարակները, այնպես էլ աշխարհի լավագույն թանգարանների հավաքածուները։«Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, առողջություն և արևշատություն», - եզրափակել է ՌԴ վարչապետը։Գեորգի Վարդանի Ֆրանգուլյանը ծնվել է 1945 թ. մայիսի 29-ին Թբիլիսիում: 1956 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1969-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական և արդյունաբերական ուսումնարանի (այժմ՝ Ս. Գ. Ստրոգանովի անվան Ռուսաստանի պետական գեղարվեստական և արդյունաբերական համալսարան) մոնումենտալ և դեկորատիվ քանդակի բաժինը):Քանդակագործի հայտնի մոնումենտալ ստեղծագործություններից են Ալեքսանդր Պուշկինի (Բրյուսել, 1999), Արամ Խաչատրյանի (Մոսկվա, 2006), Իոսիֆ Բրոդսկու (Մոսկվա, 2011), Սամուիլ Մարշակի (Մոսկվա, 2022), Բուլատ Օկուջավայի (Մոսկվա, 2002), կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի (Բալտիյսկ, Կալինինգրադի մարզ, 2004) և այլ նշանավոր անձանց հուշարձանները։Պուտինը ԵԱՏՄ–ի օրվա առթիվ շնորհավորել է կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2320/97/23209760_94:0:1507:1060_1920x0_80_0_0_9d9e87f65898b5d8441047c0d9840666.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միշուստին, քանդակագործ, գեորգի ֆրանգուլյան
միխայիլ միշուստին, քանդակագործ, գեորգի ֆրանգուլյան
Տաղանդավոր մարդ. Միշուստինը շնորհավորել է քանդակագործ Ֆրանգուլյանին
12:47 29.05.2025 (Թարմացված է: 12:49 29.05.2025) Գեորգի Ֆրանգուլյանը Խաչատրյանի, Պուշկինի, Բրոդսկու, Մարշակի և այլ նշանավոր անձանց հուշարձանների հեղինակն է։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնի քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանին շնորհավորել է ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։
«Դուք վառ, բազմաբովանդակ տաղանդի տեր մարդ եք, որի հազվագյուտ տաղանդը մարմնավորվել է արտասովոր դրամատիկ և սրտահույզ մոնումենտալ կոմպոզիցիաների, քանդակների և հուշարձանների մեջ։ Ձեզ հաջողվում է օրգանապես համադրել ակադեմիական ավանդույթներն ու կոմպոզիցիոն նորամուծությունները, ճշգրիտ փոխանցել անձի խառնվածքի ուժը, ազնվականությունը, պոեզիան, խորությունը», - ասված է վարչապետի ուղերձում, որը հրապարակվել է կառավարության կայքում:
Միշուստինն ընդգծել է, որ Ֆրանգուլյանի ստեղծագործությունները զարդարում են ինչպես բազմաթիվ քաղաքների փողոցներն ու հրապարակները, այնպես էլ աշխարհի լավագույն թանգարանների հավաքածուները։
«Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, առողջություն և արևշատություն», - եզրափակել է ՌԴ վարչապետը։
Գեորգի Վարդանի Ֆրանգուլյանը ծնվել է 1945 թ. մայիսի 29-ին Թբիլիսիում: 1956 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1969-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական և արդյունաբերական ուսումնարանի (այժմ՝ Ս. Գ. Ստրոգանովի անվան Ռուսաստանի պետական գեղարվեստական և արդյունաբերական համալսարան) մոնումենտալ և դեկորատիվ քանդակի բաժինը):
Քանդակագործի հայտնի մոնումենտալ ստեղծագործություններից են Ալեքսանդր Պուշկինի (Բրյուսել, 1999), Արամ Խաչատրյանի (Մոսկվա, 2006), Իոսիֆ Բրոդսկու (Մոսկվա, 2011), Սամուիլ Մարշակի (Մոսկվա, 2022), Բուլատ Օկուջավայի (Մոսկվա, 2002), կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի (Բալտիյսկ, Կալինինգրադի մարզ, 2004) և այլ նշանավոր անձանց հուշարձանները։