https://arm.sputniknews.ru/20250529/papikjany-zintsarajvoghnerin-e-nerkajacrel-pn-khaghaghapah-uzheri-brigadi-nvor-hramanatarin-89503436.html
Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի նոր հրամանատարին
Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի նոր հրամանատարին
Sputnik Արմենիա
Բրիգադի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են արժեքավոր նվերներով: 29.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-29T14:12+0400
2025-05-29T14:12+0400
2025-05-29T14:15+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
խաղաղապահ
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89496547_0:60:1280:780_1920x0_80_0_0_a43542a83b904a885c6db83f8b680da3.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի նորանշանակ հրամանատար Ռուբեն Պապյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Նախարարը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այսօր այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական տոնի առթիվ, անդրադարձել բրիգադի անցած ուղուն և միջազգային ասպարեզում ՀՀ խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը, ինչպես նաև ընդգծել, որ խաղաղարար առաքելություն իրականացնող ՀՀ բանակի զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով՝ արժանանալով վերադաս ղեկավարության ու արտասահմանի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին։Բրիգադի մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են արժեքավոր նվերներով:Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է բրիգադի զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկների խոնարհման արարողությամբ։
https://arm.sputniknews.ru/20250524/aghqati-banak-kam-zintsarajutjan-ambvoghj-bery-kmna-anapahvov-erekhaneri-userin-pvordzaget-89285875.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89496547_96:0:1233:853_1920x0_80_0_0_5d2361b57119044f1ad1a0b35315147c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), խաղաղապահ, սուրեն պապիկյան
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), խաղաղապահ, սուրեն պապիկյան
Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի նոր հրամանատարին
14:12 29.05.2025 (Թարմացված է: 14:15 29.05.2025) Բրիգադի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են արժեքավոր նվերներով:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի նորանշանակ հրամանատար Ռուբեն Պապյանին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նախարարը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այսօր այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական տոնի առթիվ, անդրադարձել բրիգադի անցած ուղուն և միջազգային ասպարեզում ՀՀ խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը, ինչպես նաև ընդգծել, որ խաղաղարար առաքելություն իրականացնող ՀՀ բանակի զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով՝ արժանանալով վերադաս ղեկավարության ու արտասահմանի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին։
Բրիգադի մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են արժեքավոր նվերներով:
Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է բրիգադի զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկների խոնարհման արարողությամբ։