https://arm.sputniknews.ru/20250529/lavrvovy-ev-rubivonqnnarkel-en-mvoskvaji-ev-kievi-banakcutjunneri-nvor-puli-nakhapatrastumy-89485019.html
Լավրովը և Ռուբիոն քննարկել են Մոսկվայի և Կիևի բանակցությունների նոր փուլի նախապատրաստումը
Լավրովը և Ռուբիոն քննարկել են Մոսկվայի և Կիևի բանակցությունների նոր փուլի նախապատրաստումը
Sputnik Արմենիա
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի ակտուալ հարցերին: 29.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-29T09:44+0400
2025-05-29T09:44+0400
2025-05-29T10:47+0400
սերգեյ լավրով
մարկո ռուբիո
ամն
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85906029_0:128:1280:849_1920x0_80_0_0_0caf53276cc99b2befdfae8a7942cec1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի անցկացման նախապատրաստությունը, հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:Նշվում է, որ Ռուբիոն իր հերթին հայտնել է, որ հակամարտության շուտափույթ կարգավորման համար ԱՄՆ-ն պատրաստակամ է նպաստել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը:Կողմերը վերահաստատել են փոխադարձ հարգանքի պայմաններում երկխոսությունը շարունակելու տրամադրվածությունը, քննարկել են նաև երկկողմօրակարգը:«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմօրակարգի ակտուալ հարցերին։ Կողմերը հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի երկխոսությունը շարունակելու տրամադրվածությունը», - նշվում է հայտարարության մեջ:Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85906029_0:0:1280:960_1920x0_80_0_0_fea0aa29840e0526ab19349014d191b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, մարկո ռուբիո, ամն, ռուսաստան, ուկրաինա
սերգեյ լավրով, մարկո ռուբիո, ամն, ռուսաստան, ուկրաինա
Լավրովը և Ռուբիոն քննարկել են Մոսկվայի և Կիևի բանակցությունների նոր փուլի նախապատրաստումը
09:44 29.05.2025 (Թարմացված է: 10:47 29.05.2025) Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի ակտուալ հարցերին:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի անցկացման նախապատրաստությունը, հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Նախարարը Ռուբիոյին տեղեկացրել է մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, ինչպես նաև Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների հերթական փուլին ռուսական կողմի կոնկրետ առաջարկների նախապատրաստման մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուբիոն իր հերթին հայտնել է, որ հակամարտության շուտափույթ կարգավորման համար ԱՄՆ-ն պատրաստակամ է նպաստել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը:
Կողմերը վերահաստատել են փոխադարձ հարգանքի պայմաններում երկխոսությունը շարունակելու տրամադրվածությունը, քննարկել են նաև երկկողմօրակարգը:
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմօրակարգի ակտուալ հարցերին։ Կողմերը հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի երկխոսությունը շարունակելու տրամադրվածությունը», - նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Լավրովըհայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին Թուրքիայում: Դրա ընթացքում ՌԴ-ն կարգավորման վերաբերյալ իր հուշագիրը կփոխանցի ուկրաինական կողմին։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական
բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար
Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։