00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Գագիկ Մինասյան
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց

CC BY 4.0 / Fars News Agency / Chabahar (cropped, resized)«Չաբահար» նավահանգիստ
«Չաբահար» նավահանգիստ - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
«Չաբահար» նավահանգիստ
Բաժանորդագրվել
Միջազգային մակարդակի հասնելը լոգիստիկայի լուրջ վերափոխում կպահանջի: Սերգեյ Մկրտչյանը կարծում է, որ Հայաստանը պետք է շարժվի այդ ուղղությամբ՝ սկսելով բազային տեխնոլոգիաներից։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը կարծում է, որ Աշխաբադի համաձայնագիրը, որը Կենտրոնական Ասիան կապում է Պարսից ծոցի և Արաբական ծովի նավահանգիստների հետ, հնարավորություններ է բացում Հայաստանը Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց դարձնելու համար:
Հայաստանը միացել է Կենտրոնական Ասիան ու Միջին և Մերձավոր Արևելքի երկրները միացնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշխաբադի համաձայնագրին՝ 2025 թվականի մայիսին վավերացնելով այն։

Պատուհան դեպի աշխարհ. ինչպես Հայաստանը կարող է «տեղավորվել» գլոբալ լոգիստիկայի մեջ

Պայմանավորված աշխարհագրական և քաղաքական գործոններով՝ Հայաստանը խիստ սահմանափակված է միջազգային լոգիստիկայի զարգացման գործում։ Բաց է միայն երկու ուղղություն` դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և դեպի հարավ՝ Իրան և ավելի հեռու։
Հյուսիսային ուղղությունը բավական մշակված է. մեր խոշորագույն առևտրային գործընկերը մնում է Ռուսաստանը, երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 13,3 միլիարդ դոլար՝ 72%-ով շատ, քան 2023 թվականին։
Այդուհանդերձ, Մկրտչյանի խոսքով, ավտոմոբիլային հաղորդակցության հետ կապված դժվարություններ կան. ռուս-վրացական սահմանի մայրուղու և անցակետի թողունակությունը սահմանափակ է: Բայց Հայաստանը չի կարող ազդել իրավիճակի բարելավման վրա. ամեն ինչ կախված է վրաց-ռուսական միջանցքի վերակառուցման նախագծի իրականացումից։
Միաժամանակ ոչ պակաս խոստումնալից կարող է լինել հարավային ուղղությունը։ Ծավալներով Հայաստանի երկրորդ արտաքին առևտրային գործընկերը ԱՄԷ-ն է՝ 6 մլրդ դոլար ապրանքաշրջանառությամբ։
Իրանի հետ սահմանը կարող է դառնալ ծով տանող դարպաս և համապատասխանաբար համաշխարհային շուկաներ։ Եվ հենց հարավային ուղղությունն է գրավում պետության և բիզնեսի ուշադրությունը։
Մկրտչյանի խոսքով` Հայաստանի տնտեսության աճին օժանդակելու համար հատկապես կարևոր է լոգիստիկ ներուժի զարգացումը։
Միջազգային մակարդակի հասնելը լոգիստիկայի լուրջ վերափոխում կպահանջի: Խոսքը միայն անհրաժեշտ ենթակառուցվածքի մասին չէ. կարևոր է, թե որքան արագ և որակով է հնարավոր կազմակերպել բեռների առաքումը «Ա»-ից «Բ» կետ ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետություններ: Այդ իսկ պատճառով, ըստ Մկրտչյանի, մեծանում է տեխնոլոգիաների դերը ինչպես բեռնափոխադրումների նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում, այնպես էլ յուրաքանչյուր առանձին վերցված ընկերության գործունեության մեջ։
«Թվային լոգիստիկան թափանցիկություն է ապահովում մատակարարման շղթայի բոլոր փուլերում և մեծացնում է դրա մասնակիցների միջև վստահությունը: Հայաստանի համար նույնպես կարևոր է շարժվել այդ ուղղությամբ՝ սկսելով բազային տեխնոլոգիաներից՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, սովորական գործընթացների ավտոմատացում, տրանսպորտի մոնիտորինգ», - նշում է փորձագետը։
«Mordor Intelligence» մարկետինգային ընկերության տվյալներով՝ թվային լոգիստիկայի համաշխարհային շուկայի ծավալը 2024 թվականին մոտեցել է 30 մլրդ դոլարի և կաճի տարեկան 16%-ով՝ 2029 թվականին հասնելով 63,55 մլրդ դոլարի։
Ավելի վաղ մենք գրել էինք, որ Աշխաբադի համաձայնագրին միանալը թույլ կտա ազգային տրանսպորտային ընկերություններին ավելի շահավետ պայմաններով օգտվել Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստների ենթակառուցվածքներից, ինչպես նաև Միջին Ասիայի երկրների լոգիստիկ հանգույցներից:
Լրահոս
0