https://arm.sputniknews.ru/20250529/hamas-n-u-israjely-hamadzajnel-en-gazaji-hatvatsum-60-orja-hradadar-hastatel-zlm-ner-89527177.html
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը համաձայնել են Գազայի հատվածում 60-օրյա հրադադար հաստատել. ԶԼՄ-ներ
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը համաձայնել են Գազայի հատվածում 60-օրյա հրադադար հաստատել. ԶԼՄ-ներ
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆին տեղեկացրել են հրադադարի մասին կողմերի համաձայնության մասին, ասվում է հրապարակման մեջ: 29.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-29T22:26+0400
2025-05-29T22:26+0400
2025-05-29T22:26+0400
համաս
պաղեստին
իսրայել
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84929340_0:102:3276:1945_1920x0_80_0_0_73bb1de247af1c05208c72fc77e8d0c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ու Իսրայելը համաձայնել են Գազայի հատվածում 60-օրյա հրադադար հաստատել, հայտնում է Ալ Արաբիա հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:Նշվում է, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին տեղեկացրել են հրադադարի հարցում կողմերի համաձայնության մասին:Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ միջնորդների միջոցով Ուիտկոֆից Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ է ստացել: Իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը համաձայն է ամերիկացի հատուկ բանագնացի նոր առաջարկին, սակայն ՀԱՄԱՍ-ը դժգոհ է նոր ծրագրից, քանի որ այն պատերազմի վերջնական դադարեցման և անկլավից իսրայելական բանակի ամբողջական դուրսբերման երաշխիքներ չի պարունակում:
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84929340_274:0:3003:2047_1920x0_80_0_0_d81af0d8a02df163e923c87d135165af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաս, պաղեստին, իսրայել, հրադադար
համաս, պաղեստին, իսրայել, հրադադար
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը համաձայնել են Գազայի հատվածում 60-օրյա հրադադար հաստատել. ԶԼՄ-ներ
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆին տեղեկացրել են հրադադարի մասին կողմերի համաձայնության մասին, ասվում է հրապարակման մեջ:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ու Իսրայելը համաձայնել են Գազայի հատվածում 60-օրյա հրադադար հաստատել, հայտնում է Ալ Արաբիա հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը համաձայնել են 60 օր ժամկետով հրադադար հաստատել»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին տեղեկացրել են հրադադարի հարցում կողմերի համաձայնության մասին:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ միջնորդների միջոցով Ուիտկոֆից Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ է ստացել: Իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը համաձայն է ամերիկացի հատուկ բանագնացի նոր առաջարկին, սակայն ՀԱՄԱՍ-ը դժգոհ է նոր ծրագրից, քանի որ այն պատերազմի վերջնական դադարեցման և անկլավից իսրայելական բանակի ամբողջական դուրսբերման երաշխիքներ չի պարունակում: