00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի կապիտալի շուկան արթնանու՞մ է. պարզաբանում է ԿԲ–ի մասնագետը

CC BY-SA 3.0 / Adrian Grycuk / Seat of the Warsaw Stock Exchange at 4 Książęca Street in WarsawՎարշավայի ֆոնդային բորսայի շենքը
Վարշավայի ֆոնդային բորսայի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
Բաժանորդագրվել
Հայաստանում բիզնեսի մեծ մասը չի ուզում գումար հայթայթել բորսայից` ի հեճուկս արտոնությունների։ Ինչպես են կուտակային ֆոնդերը «եղանակ փոխում», ինչի մասին է «կրիպտոյի օրենքը», ինչպես է զարգանում ԵԱՏՄ ֆոնդային շուկան, այս մասին Sputnik Արմենիան զրուցեց ԿԲ մասնագետի հետ։
Երկար տարիներ Հայաստանի ձեռնարկություններից գրեթե ոչ մեկը արժեթղթեր չէր թողարկում բորսայում։ Թեև այդպես կարելի է ավելի ցածր տոկոսով գումար ներգրավել (բանկային վարկերի համեմատ), սակայն պետք է նաև աշխատել թափանցիկ, ինչը բիզնեսի մի մասի համար այդքան էլ ցանկալի չէ։ Ուստի թողարկումների մեծ մասն իրականացնում են ֆինանսական կազմակերպությունները, հիմնականում` բանկերը։
Ճիշտ չէ ասել, որ առաջընթաց առհասարակ չկա. 2024 թվականին ոչ ֆինանսական ընկերությունների արժեթղթերի թողարկումները կազմել են Հայաստանի ֆոնդային բորսայում ընդհանուր թողարկումների 25-30%–ը։ Սակայն մեր կապիտալի շուկայի ակտիվությունը դեռ շատ հեռու է զարգացած երկրներից։

Կենսաթոշակային ֆոնդեր, և ոչ միայն

Վերջին տարիներին հայկական արժեթղթերի ամենախոշոր գնորդներից մեկն են դարձել Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերը, որոնց հաշիվներին արդեն հավաքվել է ավելի քան 1,1 տրիլիոն դրամ (մոտ 4,2 անգամ ավելի, քան հինգ տարի առաջ)։ Ուստի, եթե 10 տարի առաջ 25-30 միլիարդ դրամի պարտատոմսերի կամ բաժնետոմսերի թողարկումը անհավանական էր թվում, ապա հիմա այն վաճառվում է հաշված օրերի ընթացքում։ Ֆոնդերը ներդրումների տարբերակներ են որոնում, այդ թվում` տեղական շուկայում։ Տեղական ընկերությունները, հասկանալով դա, սկսել են խորհրդակցել կենսաթոշակային ֆոնդերի հետ` ներդրումներ ներգրավելու համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է Կենտրոնական բանկի` Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը։
© Sputnik / Andranik GhazaryanԿԲ արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
ԿԲ արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2025
ԿԲ արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Բացի այդ, վերջերս ԱԺ–ն ընդունել է ԿԲ–ի հեղինակած մի օրինագիծ, որով կենսաթոշակային ֆոնդերը հնարավորություն ստացան ուղղակիորեն (առանց միջնորդների) ներդրումներ կատարել բորսայում չցուցակված ընկերություններում։ Կենսաթոշակային ֆոնդերի համար սա կընդլայնի ներդրումնային հնարավորությունները` հաշվի առնելով, որ հայկական ձեռնարկություններից, ինչպես ասացինք, դեռ քչերն են բորսա դուրս գալիս։
Բացի կուտակային ֆոնդերից, ոչ հրապարակային (մինչև 49 մասնակցով) ներդրումային ֆոնդերի համար հստակեցվել են աշխատանքի ու կառավարման պահանջները (սա վերաբերում է ինչպես դասական, այնպես էլ վենչուրային ֆոնդերին)։ Սա կարևոր է այնքանով, որ Հայաստանում գրանցված է ավելի քան հարյուր նման ֆոնդ։

Արտոնություններն անվերջ չեն

Կապիտալի շուկան ակտիվացնելու համար Հայաստանում երկար տարիներ չէր հարկվում արժեթղթերից ստացվող եկամուտը։ Հիմա ԱԺ–ում քննարկվում է մի նախագիծ, ըստ որի այս արտոնությունը կգործի ևս երեք տարի (սկսած այս տարվա հունվարի 1-ից)։ ԿԲ–ում համարում են, որ որևէ արտոնություն չի կարող էֆեկտիվ լինել, եթե գործում է անվերջ, ուստի գալիք երեք տարում պիտի քննարկվեն կապիտալի շուկայի արդար հարկման նոր մեխանիզմներ։

Կրիպտո և արժեթղթեր. ի՞նչ խնդիր է լուծում նոր օրինագիծը

Նախկինում Հայաստանում արդեն իսկ կարգավորվել է կրիպտոակտիվներով արժեթղթերի թողարկումը։ Հիմա` ըստ «Կրիպտոակտիվների մասին» նոր օրինագծի, կկարգավորվեն նաև բուն կրիպտոակտիվների թողարկումները (ICO)։ Թողարկողները պարտավոր կլինեն տեղեկություններ տալ իրենց նախագծի, ինչպես նաև ֆինանսական հոսքերի մասին։ Սակայն դրանց ընթացակարգը կլինի ավելի պարզ, քան սովորական արժեթղթերինը։ Այդուհանդերձ, կպահպանվի խստությունը` կրիպտոակտիվներով գործարքները և դրանց սեփականության իրավունքը կկարողանան ֆիքսել միայն լիցենզավորված պահառուները։
«Թեմայից մի փոքր շեղվելով` ընդգծեմ, որ կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարողներին կտրվի անցումային ժամանակահատված` լիցենզավորվելու համար, որից հետո առանց դրա հնարավոր չի լինի աշխատել», – նշում է Շահնազարյանը։

Քրաուդֆանդինգի մասին

Հստակեցնենք, որ քրաուդֆանդինգի մասով որևէ նոր կարգավորում առայժմ չի նախատեսվում. գործում են 2022–ին ընդունված կարգավորումները, որոնք թույլ են տալիս ստարտափերին ու ՓՄՁ–ներին պարզեցված կարգով ներգրավել մինչև 2,5 միլիարդ դրամի ֆինանսավորում։

Իսկ ի՞նչ սպասել Վարշավայի ֆոնդային բորսայից

Մի քանի տարի առաջ Վարշավայի ֆոնդային բորսան պաշտոնապես դարձավ Հայկական ֆոնդային բորսայի (AMX) սեփականատեր` ներկայացնելով զարգացման ծրագիր։ Դրա շրջանակներում փոխվել է բորսայի առևտրային համակարգը, ներդրվել են նոր հարթակներ, օրինակ` օվերնայթ ռեպոյի և արտարժույթի առուվաճառքի գործարքների համար։ Օտարերկրյա ներդրողները մեր շուկայում կարող են պետական արժեթղթեր գնել առանց Հայաստանում հաշիվ բացելու (այսպես կոչված նոմինալ պահառուի հաշվի միջոցով՝ օգտագործելով գլոբալ պահառուների հետ կապերը)։ Կորպորատիվ թղթերի ծավալը դեռ այդքան մեծ չէ, որ նման ենթակառուցվածքի ծախսերն իրենց արդարացնեն։
«Մենք պարբերաբար քննարկում ենք հարցը AMX–ի գլոբալ պահառուների հետ, որպեսզի հասկանանք` ինչպիսի միջանկյալ լուծումներ կարող ենք գտնել տեղական ընկերությունների համար», – ասում է Շահնազարյանը։

ԵԱՏՄ միասնական ֆոնդային շուկա

Միասնական կապիտալի ուղղությամբ ԵԱՏՄ երկրների ֆինանսական գերատեսչությունները քննարկում են մի քանի ծրագրեր, որոնցից առաջընթաց կա երկու ուղղությամբ։ Ըստ առաջին նախագծի` մի երկրի բորսայում թողարկված արժեթղթերը պիտի հասանելի դառնան նաև մյուս երկրների բորսաներում առուվաճառքի համար։ Ըստ երկրորդի, մի երկրում գրանցված բրոքեր–դիլերը պիտի կարողանա, առանց կրկնակի լիցենզիայի, աշխատել մյուս չորս երկրների բորսաներում, բայց միայն իր երկրի կամ երրորդ երկրների հաճախորդների համար։ Ըստ այդմ, օրինակ` հայկական բրոքերը Մոսկվայի բորսայում կկարողանա արժեթղթեր գնել և վաճառել հայկական կամ, օրինակ, եվրոպական կամ հնդկական, բայց ոչ ռուսական կամ ղազախական հաճախորդներին։ Այս երկու նախագծերն անցել են որոշակի հանաձայնեցման փուլեր, և ենթադրաբար, ապագայում պետք է ներդրվեն փորձնական կարգով։

Հիփոթեքային վարկերի հիմքով արժեթղթեր

Օրենքով բանկերին և վարկային կազմակերպություններին թույլ է տրվել թողարկել արժեթղթեր` ապահովված հիփոթեքային վարկերի փաթեթով (օրինակ` 10 կամ 20 հազար վարկով)։ Տրամաբանությունը հետևյալն է. բանկը կամ ՈւՎԿ–ն մեզ վաճառում է պարտատոմսեր, որոնք ապահովված են իր տրամադրած վարկերի գրավով։ Մեզ վաճառած պարտատոմսերից բանկը ստանում է գումար, որով տրամադրում է նոր վարկեր։ Սակայն անցած տարիներին նման թողարկումներ է իրականացրել միայն վարկային կազմակերպություններից մեկը (բանկերը, որոնց վարկերի ծավալները շատ ավելի մեծ են, թողարկումներ չեն արել)։
Այս շուկան խթանելու համար կարևոր են ենթակառուցվածքները՝ հիփոթեքային վարկերի գրավադրման գործընթացի ավտոմատացում, անշարժ գույքի գների ինդեքսի մշակում։ Այս ուղղություններով ԿԲ–ն աշխատում է, մասնավորապես, Կադաստրի կոմիտեի հետ։

Բանկերի «մրցավազք»` ներդրումային ընկերությունների դե՞մ

Ներդրումային բանկի առանձին (ոչ ունիվերսալ) լիցենզիայի տեսակ գործում է մի շարք երկրներում։ Այդ հարցը աշխարհում միշտ եղել է քննարկման առարկա, այն է` արդյոք ճիշտ է ներդրումային և առևտրային բանկային գործունեության համատեղումը, թե՞ դրանք պետք է առանձնացնել։ Սակայն ԿԲ–ն այդ տարբերակը ճիշտ չի համարում` կարծելով, որ Հայաստանի նման փոքր երկրում նման բաժանումը կմասնատի շուկան։
«Ինչ վերաբերում է ներդրումային ընկերությունների բարձրացրած խնդրին, ապա ԿԲ–ն թույլ է տվել արժեթղթերով առևտրի համար նախատեսված իրենց դրամական միջոցների հաշիվները պահել ոչ միայն բանկերում, այլ նաև Կենտրոնական դեպոզիտարիայում, այսինքն` անուղղակիորեն Կենտրոնական բանկում։ Կարծում ենք` սա նրանց մտահոգությունների մի զգալի մասը կփարատի», – հավելում է Շահնազարյանը։
Բացի այդ, նախատեսվում է պարզեցնել ներդրումային ընկերությունների, ինչպես նաև այլ ֆինանսական ընկերությունների հաշվետվությունները, լիցենզավորման ընթացակարգերը, իսկ ապագայում ԿԲ–ն կառաջարկի վերանայել «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թ, օրենքը` այնտեղ ներառելով համաշխարհային արդի ստանդարտներ։
Լրահոս
0