00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի «դատավարությունը». հայ գերիները հարցեր են ուղղել «տուժողներին»

© PhotoԼևոն Մնացականյան
Լևոն Մնացականյան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
Բաժանորդագրվել
Հայտնի են դարձել Ադրբեջանում ընթացող հայ գերիների «դատավարության» որոշ մանրամասներ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատելով հրապարակումներից՝ «դատի» ընթացքում հարցաքննվել են մի շարք «տուժողներ», որոնք պատմել են 2016 թվականի ապրիլյան դեպքերի իրենց տարբերակները։
© PhotoՆիստի ժամանակ
Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (29 мая 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
Նիստի ժամանակ
Մասնավորապես, նրանցից մեկը՝ է.Աբասովը, հայկական կողմին մեղադրել է «արգելված զինամթերք» օգտագործելու մեջ։ Նա պատմել է, թե իբր հայերը կիրառել են «զանգվածային թունավորում առաջացնող 2 հազար ասեղով լցոնված զինամթերք»։ Ըստ տուժողի՝ «ուսուցման» ժամանակ իրենց զգուշացրել էին, որ «այդ ասեղներին նույնիսկ պարզապես ձեռքով դիպչելը, առանց մաշկի ներթափանցման, կարող է թունավորման պատճառ դառնալ»:
Ի պատասխան այս «մեղադրանքի»՝ գեներալ Լևոն Մնացականյանը հայտնել է, որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զբաղեցրել է Արցախի բանակի հրամանատարի պաշտոնը: Նա հայտարարել է, որ առաջին անգամ է նման բան լսում։
«Ես մասնակցել եմ 2016 թվականի գործողությանը և եղել եմ բանակի հրամանատարը։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում, որ տեղի ունեցած լինի այն, ինչ ներկայացվեց այստեղ»,-ասել է գեներալը։
© PhotoԴավիթ Մանուկյան
Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (29 мая 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
Դավիթ Մանուկյան
Իր հերթին «տուժող» Է. Քերիմովը հայտարարել է, թե իբր 2016 թվականի փետրվարի 4-ին հայերը «բազմիցս գնդակոծել են Ալխանլը գյուղը», որտեղ ինքն ապրում էր: Արդյունքում Քերիմովը, իր իսկ խոսքով, վիրավորվել է ծնկից։ Նա հավելել է, որ «խաղաղ բնակիչները գնդակոծվում էին, երբ զբաղված էին տնային գործերով»:
Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի տարրական հարցին, թե քանի մարդ էր բնակվում գյուղում, Քերիմովը դժվարացել է պատասխանել՝ ասելով, որ գյուղի բնակչության ճշգրիտ թիվը չգիտի:
Կրակային դիրքերի թվի մասին Մնացականյանի մեկ այլ հարցին «տուժողը» նույնպես չի կարողացել հստակ պատասխանել՝ նշելով, որ չի հաշվել:
© PhotoԱրկադի Ղուկասյան
Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (29 мая 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
Արկադի Ղուկասյան
«Տուժողներին» հարցեր է ուղղել նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը:
Ընդմիջումից հետո Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը խնդրել է «դատարանի» մայիսի 26-ի նիստի արձանագրությունը՝ Դավիթ Բաբայանի «ցուցմունքներով»: «Դատավոր» Զեյնալ Աղաևը պատասխանել է, որ «պայմաններ կստեղծվեն հայ թարգմանչի մասնակցությամբ դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար», պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Դատական նիստը» կշարունակվի մայիսի 30-ին:
© PhotoԴավիթ Իշխանյան
Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (29 мая 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
Դավիթ Իշխանյան
Հունվարի 17-ից Ադրբեջանում շինծու դատավարություն է ընթանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ։ Մեղադրյալների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը։
© PhotoԴավիթ Բաբայան
Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (29 мая 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
Դավիթ Բաբայան
Ռուբեն Վարդանյանի գործը առանձնացվել է առանձին վարույթ։ Չնայած նյութերը մյուս մեղադրյալների գործերի հետ միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը քննարկել առանձին։
Նշենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է միայն 23 հայի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ հայտնվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ագրեսիայից հետո։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։ Սակայն, ըստ հայ իրավապաշտպանների, հայ գերիների թիվը կարող է հասնել 80-ի։
Լրահոս
0