00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Գագիկ Մինասյան
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄԷ-ն և Մոնղոլիան հունիսի 27-ին կստորագրեն ԵԱՏՄ համագործակցության մասին համաձայնագրերը

© Sputnik / Asatur YesayantsԵԱՏՄ երկրների դրոշներ
ԵԱՏՄ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
Բաժանորդագրվել
Ստորագրումը տեղի կունենա Մինսկում։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների և Մոնղոլիայի հետ ԵԱՏՄ-ի առևտրային համագործակցության մասին համաձայնագրերը նախատեսվում է ստորագրել հունիսի 27-ին Մինսկում, որտեղ տեղի կունենա միության գագաթնաժողովը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բելառուսի փոխարտգործնախարար Պավել Ուտյուպինը:
«Բելառուսի համար մեծ պատիվ է, որ ԵԱՏՄ-ի համար այնքան նշանակալի առևտրային գործընկերների հետ համաձայնագրերի ստորագրումը, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները և Մոնղոլիան, տեղի կունենա Մինսկում (Բելառուսը 2025 թվականին նախագահում Է ԵԱՏՄ-ում- խմբ.) 2025 թվականի հունիսի 27-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ավարտից հետո»,-ասել է Ուտյուպինը:
2024 թվականին հաջողվել է ավարտին հասցնել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի և Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները։
«Տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև կսկսի գործել ապրանքների ազատ առևտրի լիարժեք գոտին։ Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիրը կնքվում է երեք տարով՝ ևս երեք տարով երկարաձգումով և սահմանափակ ապրանքային ծածկույթով: Առաջին եռամյա ժամանակահատվածի ավարտից հետո կողմերը կսկսեն բանակցությունները լիաֆորմատ համաձայնագրի կնքման շուրջ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը»,-ասել է փոխնախարարը։
Ներկայումս ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտիներ ունի Վիետնամի, Սերբիայի և Իրանի հետ։ Ընդ որում, Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 15-ին:
Լրահոս
0