https://arm.sputniknews.ru/20250529/10-tarum-eatm-erkrneri-hamakharn-tntesakan-atshn-avelacel-e-18-vov-hasnelvov-25-trln-dvolari-89492092.html
10 տարում ԵԱՏՄ երկրների համախառն տնտեսական աճն ավելացել է 18%-ով՝ հասնելով 2,5 տրլն դոլարի
10 տարում ԵԱՏՄ երկրների համախառն տնտեսական աճն ավելացել է 18%-ով՝ հասնելով 2,5 տրլն դոլարի
Sputnik Արմենիա
Միության շրջանակում փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է և 2024 թվականին հասել գրեթե 100 մլրդ դոլարի։ 29.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-29T11:08+0400
2025-05-29T11:08+0400
2025-05-29T11:08+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/849/40/8494095_87:0:1573:836_1920x0_80_0_0_36e76c489ef72a691d56d0ff540ee35d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ԵԱՏՄ–ի օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ միության համախառն ՀՆԱ-ն կառույցի գործունեության սկզբից աճել է 18%-ով՝ հասնելով մինչև 2,5 տրիլիոն դոլարի, իսկ ԵԱՏՄ-ն դարձել է համաշխարհային մակարդակի տնտեսական ձգողականության բևեռ:2022 թվականին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ որպես ԵԱՏՄ օր սահմանված մայիսի 29-ը պայմանավորված է 2014 թվականի այս օրը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրմամբ:Նա հստակեցրել է, որ միության շրջանակում փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է և 2024 թվականին հասել գրեթե 100 մլրդ դոլարի։ Ընդ որում` փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցել է 9 %-ը։ Երրորդ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 1,4 անգամ։ Արդյունաբերական արտադրությունն աճել է 29%-ով, գյուղատնտեսությունը՝ 26%-ով։Սագինտաևը նշել է, որ տասնյակ երկրների և տարածաշրջանային առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ փոխգործակցությունը շարունակվում է:ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհավորական նամակներ է հղել ԵԱՏՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին:Պուտինը ԵԱՏՄ–ի օրվա առթիվ շնորհավորել է կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/849/40/8494095_272:0:1387:836_1920x0_80_0_0_afe8aa07ea2a0511f6818707586c3728.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, տնտեսություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, տնտեսություն
10 տարում ԵԱՏՄ երկրների համախառն տնտեսական աճն ավելացել է 18%-ով՝ հասնելով 2,5 տրլն դոլարի
Միության շրջանակում փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է և 2024 թվականին հասել գրեթե 100 մլրդ դոլարի։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ԵԱՏՄ–ի օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ միության համախառն ՀՆԱ-ն կառույցի գործունեության սկզբից աճել է 18%-ով՝ հասնելով մինչև 2,5 տրիլիոն դոլարի, իսկ ԵԱՏՄ-ն դարձել է համաշխարհային մակարդակի տնտեսական ձգողականության բևեռ:
2022 թվականին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ որպես ԵԱՏՄ օր սահմանված մայիսի 29-ը պայմանավորված է 2014 թվականի այս օրը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրմամբ:
«Այս տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել ինտեգրացիոն միավորման ձևավորման և զարգացման ուղղությամբ... Տնտեսական աճի տեմպերն էապես գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշները»,- Սագինտաևի խոսքը մեջբերում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Նա հստակեցրել է, որ միության շրջանակում փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է և 2024 թվականին հասել գրեթե 100 մլրդ դոլարի։ Ընդ որում` փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցել է 9 %-ը։ Երրորդ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 1,4 անգամ։ Արդյունաբերական արտադրությունն աճել է 29%-ով, գյուղատնտեսությունը՝ 26%-ով։
Սագինտաևը նշել է, որ տասնյակ երկրների և տարածաշրջանային առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ փոխգործակցությունը շարունակվում է:
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհավորական նամակներ է հղել ԵԱՏՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին: