Վարդան Ղուկասյանը ռուս սահմանապահներին շնորհավորել է մասնագիտական տոնի կապակցությամբ
21:03 28.05.2025 (Թարմացված է: 21:04 28.05.2025)
© Photo : press office of Gyumri municipalityՎարդան Ղուկասյանը ռուս սահմանապահներին շնորհավորել է մասնագիտական տոնի կապակցությամբ

© Photo : press office of Gyumri municipality
Բաժանորդագրվել
Միջոցառմանը ներկա են եղել Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ինչպես նաև բարձրաստիճան ռուս գեներալներ։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրիում տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ ջոկատին շնորհավորել է մասնագիտական տոնի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Գյումրու համայնքապետարանը։
Մասնագիտական տոնի կապակցությամբ Գյումրիում միջոցառում է անցկացվել, որին ներկա են եղել նաև Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ինչպես նաև բարձրաստիճան ռուս գեներալները, որոնք ընդգծեցին ջոկատի անփոխարինելի դերը։
«Այսօր մենք հատուկ տոնում ենք նրանց օրը, ովքեր անդադար հսկում են մեր սահմանները` հաճախ իրենց կյանքը վտանգի ենթարկելով։ 100 տարուց ավելի է` նրանք պահպանում են Լենինականի (այժմ՝ Գյումրի) սահմանները՝ ծառայելով մեծ սիրով և պատասխանատվությամբ։ Իմ և բոլոր գյումրեցիների անունից շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում նրանց՝ մեր հերոսներին, ովքեր չխնայելով իրենց ուժերն ու առողջությունը, պաշտպանում են մեր հայրենիքը»,– ասել է Գյումրու քաղաքապետը ։
Միջոցառման ընթացքում սահմանապահները հանդիսավոր շքերթով ողջունել են հյուրերին, իսկ ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին հանձնվել են պատվավոր պարգևներ՝ որպես գնահատանքի և կարևորելու խորհրդանիշ։
Միջոցառումը եզրափակվել է սահմանապահների թանգարանում, որտեղ հյուրերը գրություն են թողել` որպես հարգանքի վկայություն։
© Photo : press office of Gyumri municipalityՎարդան Ղուկասյան

© Photo : press office of Gyumri municipality