https://arm.sputniknews.ru/20250528/germanian-lracucich-5-mlrd-evrvo-khatkacni-ukrainaji-razmakan-matakararumneri-hamar-89476207.html
Գերմանիան լրացուցիչ 5 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինայի ռազմական մատակարարումների համար
Գերմանիան լրացուցիչ 5 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինայի ռազմական մատակարարումների համար
Sputnik Արմենիա
Գերմանիան կաջակցի Ուկրաինային սեփական հեռահար զենքի մշակման հարցում։ 28.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-28T18:54+0400
2025-05-28T18:54+0400
2025-05-28T18:55+0400
գերմանիա
ուկրաինա
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/13/83157459_0:72:1600:972_1920x0_80_0_0_a6bf1be82646193973852d1018bb3919.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Գերմանիան լրացուցիչ 5 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը՝ ամփոփելով պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի և նրա ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հանդիպման արդյունքները:Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վլադիմիր Զելենսկու հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային սեփական հեռահար զենքի մշակման գործում։Գերմանիան աջակցության շրջանակում Ուկրաինային զենք և զինամթերք կտրամադրի, կվճարի տեխնիկայի վերանորոգման ծառայությունների համար, կօգնի բժշկական ապահովման ոլորտում, ինչպես նաև կամրապնդի Ուկրաինայի զինված ուժերի կապի համակարգը: «Ուկրաինայի պաշտպանության նախարարը և գերմանական Diehl պաշտպանական կոնցեռնը Գերմանիայի պաշտպանության նախարարի ներկայությամբ պայմանագիր են ստորագրել Ուկրաինային ՀՕՊ համակարգեր և համապատասխան զինամթերք մատակարարելու մասին»,-ասվում է հայտարարության մեջ:Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենք մատակարարելը խանգարում է հակամարտության կարգավորմանը` ուղղակիորեն ներգրավելով ՆԱՏՕ-ի երկրներին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։Այժմ քննարկում են` ինչ կանի ՌԴ-ն, եթե Մոսկվային սկսեն հարվածել Taurus հրթիռներով. Սիմոնյան
գերմանիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/13/83157459_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b5dad8d2d6c46f2df3155fb16dec17b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, ուկրաինա, զենք
Գերմանիան լրացուցիչ 5 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինայի ռազմական մատակարարումների համար
18:54 28.05.2025 (Թարմացված է: 18:55 28.05.2025) Գերմանիան կաջակցի Ուկրաինային սեփական հեռահար զենքի մշակման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Գերմանիան լրացուցիչ 5 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը՝ ամփոփելով պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի և նրա ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հանդիպման արդյունքները:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վլադիմիր Զելենսկու հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային սեփական հեռահար զենքի մշակման գործում։
«Ուկրաինայի զինված ուժերին ուղղված աջակցության ծառայությունների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 5 մլրդ եվրո։ Գումարը ստացվելու է Բունդեսթագի կողմից արդեն հաստատված հիմնադրամներից։ Ուկրաինական ռազմական արդյունաբերության մեջ մասամբ արվող ուղղակի ներդրումները և զենք արտադրող ընկերությունների միջև համագործակցությունը Գերմանիայի կառավարության հայտարարած նպատակներն են Ուկրաինայի պաշտպանունակության երկարաժամկետ և կայուն ամրապնդման համար»,-ասվում է Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Գերմանիան աջակցության շրջանակում Ուկրաինային զենք և զինամթերք կտրամադրի, կվճարի տեխնիկայի վերանորոգման ծառայությունների համար, կօգնի բժշկական ապահովման ոլորտում, ինչպես նաև կամրապնդի Ուկրաինայի զինված ուժերի կապի համակարգը: «Ուկրաինայի պաշտպանության նախարարը և գերմանական Diehl պաշտպանական կոնցեռնը Գերմանիայի պաշտպանության նախարարի ներկայությամբ պայմանագիր են ստորագրել Ուկրաինային ՀՕՊ համակարգեր և համապատասխան զինամթերք մատակարարելու մասին»,-ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենք մատակարարելը խանգարում է հակամարտության կարգավորմանը` ուղղակիորեն ներգրավելով ՆԱՏՕ-ի երկրներին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։