https://arm.sputniknews.ru/20250528/fransian-standznel-e-mer-erkri-qavvorutjuny-aghajanjany-gvorisi-hjupatvosutjan-masin-89426448.html
Ֆրանսիան ստանձնել է մեր երկրի «քավորությունը». Աղաջանյանը՝ Գորիսի հյուպատոսության մասին
Ֆրանսիան ստանձնել է մեր երկրի «քավորությունը». Աղաջանյանը՝ Գորիսի հյուպատոսության մասին
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի համար կարևոր է դիվանագիտական ներկայությունը Սյունիքում, թեկուզ՝ ամենացածր մակարդակով։ 28.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-28T08:55+0400
2025-05-28T08:55+0400
2025-05-28T08:55+0400
հայաստան
ձյունիկ աղաջանյան
հյուպատոսություն
ֆրանսիա
ժան-նոել բարո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/12/86875540_0:84:1600:984_1920x0_80_0_0_8956d50ac375935b5e4a9db3d8424012.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Սյունիքում պատվո հյուպատոսություն ունենալու Ֆրանսիայի ցանկությունը Եվրոպայի տարածաշրջանային քաղաքական ծրագրի տրամաբանական շարունակությունն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն մայիսի 26-ին Երևանում ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Ֆրանսիան պատվո հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին ավելի վաղ պարզաբանել էր, որ Գորիսն առանձնակի կապ ունի ֆրանսերեն լեզվի հետ․ բնակչության համամասնությունը հաշվի առնելով՝ թերևս Հայաստանի ամենաշատ ֆրանկոֆոններ ունեցող քաղաքն է։ 2006-ից այնտեղ գործում է ֆրանսիական մշակույթի կենտրոնը, որն աջակցում է նաև դպրոցներում ֆրանսերենի ուսուցմանը։Բայց արդյոք Ֆրանսիայի հետաքրքրությունն այս տարածաշրջանում զուտ մշակութայի՞ն է։ Ըստ Ձյունիկ Աղաջանյանի` ամենևին ոչ։ Դիվանագետը հիշեցրեց, որ Ֆրանսիան իր այդ մտադրության մասին հայտարարել էր դեռ Արցախի հայաթափումից անմիջապես հետո (2023 թվականին Ֆրանսիայի այն ժամանակվա արտգործնախարար Կատրին Կոլոնան Երևանում խոսել էր Սյունիքում հյուպատոսություն բացելու ցանկության մասին), ինչը ևս, նրա գնահատմամբ, պատահական չէր։Իսկ Սյունիքի միջանցքի հարցում Եվրոպայի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը համընկնում են, Հայաստանն էլ կտրվում է Իրանից։«Զարմանալի չէ, որ Ֆրանսիան` որպես եվրոպական երկիր, ստանձնել է մեր երկրի «քավորությունը»` հաշվի առնելով այնտեղ հայ համայնքի գոյությունը և հայերիս` Ֆրանսիայի հանդեպ ունեցած խիստ դրական վերաբերմունքը, որը, ցավոք, շահարկվել է, և ինչպես տեսանք Պրահայում, Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էական դերակատարում ունեցավ որպես գլոբալիստական և նեոգաղութատիրական ծրագրի ակտիվ մասնակից»,– ընդգծեց Աղաջանյանը։Ինչ վերաբերում է պատվո հյուպատոսություն բացելու որոշմանը, դիվանագետը նշեց, որ Ֆրանսիան այս ձևաչափով Սյունիքում իր ներկայությունն է ապահովում դիվանագիտական հնարավորինս ամենացածր մակարդակով։Հիշեցնենք, որ Սյունիքի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն ունի Իրանը։ Նույն քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու աշխատանքներ է տանում նաև Ռուսաստանը։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/12/86875540_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9103b77922b7cda4a05225005251fc44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ձյունիկ աղաջանյան, հյուպատոսություն, ֆրանսիա, ժան-նոել բարո
հայաստան, ձյունիկ աղաջանյան, հյուպատոսություն, ֆրանսիա, ժան-նոել բարո
Ֆրանսիան ստանձնել է մեր երկրի «քավորությունը». Աղաջանյանը՝ Գորիսի հյուպատոսության մասին
Ֆրանսիայի համար կարևոր է դիվանագիտական ներկայությունը Սյունիքում, թեկուզ՝ ամենացածր մակարդակով։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Սյունիքում պատվո հյուպատոսություն ունենալու Ֆրանսիայի ցանկությունը Եվրոպայի տարածաշրջանային քաղաքական ծրագրի տրամաբանական շարունակությունն է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն մայիսի 26-ին Երևանում ասուլիսի ժամանակ
հայտնեց, որ Ֆրանսիան պատվո հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին ավելի վաղ պարզաբանել էր, որ Գորիսն առանձնակի կապ ունի ֆրանսերեն լեզվի հետ․ բնակչության համամասնությունը հաշվի առնելով՝ թերևս Հայաստանի ամենաշատ ֆրանկոֆոններ ունեցող քաղաքն է։ 2006-ից այնտեղ գործում է ֆրանսիական մշակույթի կենտրոնը, որն աջակցում է նաև դպրոցներում ֆրանսերենի ուսուցմանը։
Բայց արդյոք Ֆրանսիայի հետաքրքրությունն այս տարածաշրջանում զուտ մշակութայի՞ն է։ Ըստ Ձյունիկ Աղաջանյանի` ամենևին ոչ։ Դիվանագետը հիշեցրեց, որ Ֆրանսիան իր այդ մտադրության մասին հայտարարել էր դեռ Արցախի հայաթափումից անմիջապես հետո (2023 թվականին Ֆրանսիայի այն ժամանակվա արտգործնախարար Կատրին Կոլոնան Երևանում
խոսել էր Սյունիքում հյուպատոսություն բացելու ցանկության մասին), ինչը ևս, նրա գնահատմամբ, պատահական չէր։
«Արցախի հայաթափումը մասն էր այն ամբողջ խայտառակ ծրագրի, ըստ որի` պետք է պանթուրանական միջանցք գործեր, որով Եվրոպան պետք է կարողանար միանալ Միջին Ասիային և իրականացնել Ռուսաստանը Իրանից կտրելու, ռեսուրսային կարևոր ճանապարհը վերահսկելու ծրագիր` դրանից բխող ռազմական, քաղաքական հնարավորություններով»,– ասաց Աղաջանյանը։
Իսկ Սյունիքի միջանցքի հարցում Եվրոպայի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը համընկնում են, Հայաստանն էլ կտրվում է Իրանից։
«Զարմանալի չէ, որ Ֆրանսիան` որպես եվրոպական երկիր, ստանձնել է մեր երկրի «քավորությունը»` հաշվի առնելով այնտեղ հայ համայնքի գոյությունը և հայերիս` Ֆրանսիայի հանդեպ ունեցած խիստ դրական վերաբերմունքը, որը, ցավոք, շահարկվել է, և ինչպես տեսանք Պրահայում, Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էական դերակատարում ունեցավ որպես գլոբալիստական և նեոգաղութատիրական ծրագրի ակտիվ մասնակից»,– ընդգծեց Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է պատվո հյուպատոսություն բացելու որոշմանը, դիվանագետը նշեց, որ Ֆրանսիան այս ձևաչափով Սյունիքում իր ներկայությունն է ապահովում դիվանագիտական հնարավորինս ամենացածր մակարդակով։
«Պատվո հյուպատոսության պարագայում պարտադիր չէ, որ հյուպատոսը Ֆրանսիայի քաղաքացի լինի։ Շատ հաճախ լինում է հենց այդ երկրի բնակիչ, որը կա՛մ քաղաքացիության, կա՛մ բիզնեսի նպատակով գտնվում է տվյալ երկրում, կապեր ունի գործարար, քաղաքական շրջանակների հետ, որի միջոցով երկիրը կարողանում է իր տնտեսական, քաղաքական, մշակութային շահերն առաջ մղել»,– ասաց դեսպանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն ունի Իրանը։ Նույն քաղաքում
գլխավոր հյուպատոսություն բացելու աշխատանքներ է տանում նաև Ռուսաստանը։