https://arm.sputniknews.ru/20250528/adrbejani-het-sahmanazatman-gvortsyntacy-pakughum-che-hh-pvokhvarchapet-89467977.html
Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը փակուղում չէ․ ՀՀ փոխվարչապետ
Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը փակուղում չէ․ ՀՀ փոխվարչապետ
Sputnik Արմենիա
Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի կնքումը և տարածքային սահմանազատումը զուգահեռ ընթացող գործընթացներ են, և մեկը մյուսի իրականացման համար հիմք չէ։ 28.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-28T16:30+0400
2025-05-28T16:30+0400
2025-05-28T16:30+0400
հայաստան
սահմանազատում
մհեր գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70101351_0:85:1600:985_1920x0_80_0_0_494fb6fc861b29b1bac20f9c139aa6fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներն ընթանում են, գործընթացը փակուղային չէ, սակայն նորություն չկա։ Ապարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։Գրիգորյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի կնքումը և տարածքային սահմանազատումը զուգահեռ ընթացող գործընթացներ են, և մեկը մյուսի իրականացման համար հիմք չէ։ Նա նաև հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման օր դեռ չկա։Հիշեցնենք` հունվարի 16–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, այն է` պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։Տավուշում սահմանազատումը կանցկացվի 1978 թ. սահմանով. ինչո՞վ է այն զիջում 1976-ի քարտեզին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70101351_89:0:1513:1068_1920x0_80_0_0_caf9718b36fcfaff292bc44752aa3325.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանազատում, մհեր գրիգորյան
հայաստան, սահմանազատում, մհեր գրիգորյան
Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը փակուղում չէ․ ՀՀ փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի կնքումը և տարածքային սահմանազատումը զուգահեռ ընթացող գործընթացներ են, և մեկը մյուսի իրականացման համար հիմք չէ։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներն ընթանում են, գործընթացը փակուղային չէ, սակայն նորություն չկա։ Ապարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։
«Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը: Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը: Ես հուսով եմ, որ այն կանոնակարգի համապատասխան կիրականացվի։ Երկու երկրների կողմից հաստատված իրավական բազան կա»,–ասաց ՀՀ փոխվարչապետը։
Գրիգորյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի կնքումը և տարածքային սահմանազատումը զուգահեռ ընթացող գործընթացներ են, և մեկը մյուսի իրականացման համար հիմք չէ։ Նա նաև հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման օր դեռ չկա։
Հիշեցնենք` հունվարի 16–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ կողմերը
համաձայնության էին եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, այն է` պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։