https://arm.sputniknews.ru/20250527/ynddimutjuny-chuni-arajnvord-gvone-kvonkret-tsragir-unena-qaghaqagety-dzakhvoghumneri-masin-89416452.html
Ընդդիմությունը չունի առաջնորդ, գոնե կոնկրետ ծրագիր ունենա․ քաղաքագետը` ձախողումների մասին
Ընդդիմությունը չունի առաջնորդ, գոնե կոնկրետ ծրագիր ունենա․ քաղաքագետը` ձախողումների մասին
Sputnik Արմենիա
Սուրենյանցը կարծում է, որ եթե իշխանության մեջ ճաքեր չլինեն, ընդդիմությունը չի կարող Փաշինյանի իմպիչմենտին հասնել։ 27.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-27T12:57+0400
2025-05-27T12:57+0400
2025-05-27T14:03+0400
ընդդիմություն
իշխանություն
նիկոլ փաշինյան
իմպիչմենտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89413987_0:14:1620:925_1920x0_80_0_0_da8e9d95b2d580474846eb96f71c281b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ընդդիմության խոսքերում կան գրավիչ, բայց ոչ կոնկրետ առաջարկներ, ինչի պատճառով հանրությունը նրանց հետևից չի գնում, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։Քաղաքագետի կարծիքով` եթե իշխանության մեջ ճաքեր չլինեն, ընդդիմությունը չի կարող Փաշինյանի իմպիչմենտի։«Եթե իշխանության մեջ ֆորսմաժորներ չկան, ուրեմն պետք է գոնե ակտիվ փողոց լինի։ Մարդկանց փողոցում հավաքելը քիչ է, պետք է նրանց պահել։ Պահել կարելի է կոնկրետ քաղաքական ծրագրով, ոչ թե «ուռա» կոչերով։ Եթե ծրագիր լիներ, Բագրատ սրբազանի կոչումը կհաջողեր», - ասաց Սուրենյանցը։Նախկին երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև տարաձայնությունները շեշտակի խանգարում են հնարավոր իշխանափոխությանը։ Ըստ քաղաքագետի՝ քանի դեռ նրանց մոտ ամեն ինչ համաձայնեցված չի, ոչինչ համաձայնեցված չէ։Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկին։Մասնավորապես խմբակցության պատգամավորները վերահաստատեցին, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական տարբերակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Միաժամանակ հայտարարեցին, որ այս պահին չունեն վարչապետի թեկնածու և իրենց պատրաստակամությունը հայտնեցին առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89413987_111:0:1551:1080_1920x0_80_0_0_dea36668d95e85be66bd4b336f854674.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընդդիմություն, իշխանություն, նիկոլ փաշինյան, իմպիչմենտ
ընդդիմություն, իշխանություն, նիկոլ փաշինյան, իմպիչմենտ
Ընդդիմությունը չունի առաջնորդ, գոնե կոնկրետ ծրագիր ունենա․ քաղաքագետը` ձախողումների մասին
12:57 27.05.2025 (Թարմացված է: 14:03 27.05.2025) Սուրենյանցը կարծում է, որ եթե իշխանության մեջ ճաքեր չլինեն, ընդդիմությունը չի կարող Փաշինյանի իմպիչմենտին հասնել։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ընդդիմության խոսքերում կան գրավիչ, բայց ոչ կոնկրետ առաջարկներ, ինչի պատճառով հանրությունը նրանց հետևից չի գնում,
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Մենք չենք տեսնում ընդդիմության մեջ առանձին և ուժեղ առաջնորդ, որի շուրջ կհավաքի հանրությունը։ Ուրեմն ընդդիմությունը պետք է կոնկրետ ծրագիր ներկայացնի՝ այդ թվում խաղաղության շուրջ։ Որքան էլ քննադատենք՝ Փաշինյանը խաղաղության շուրջ օրակարգ ունի ու այն ներկայացնում է։ Իսկ ընդդիմության խոսքերում կան գրավիչ, բայց ոչ կոնկրետ առաջարկներ», - ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետի կարծիքով` եթե իշխանության մեջ ճաքեր չլինեն, ընդդիմությունը չի կարող Փաշինյանի իմպիչմենտի։
«Եթե իշխանության մեջ ֆորսմաժորներ չկան, ուրեմն պետք է գոնե ակտիվ փողոց լինի։ Մարդկանց փողոցում հավաքելը քիչ է, պետք է նրանց պահել։ Պահել կարելի է կոնկրետ քաղաքական ծրագրով, ոչ թե «ուռա» կոչերով։ Եթե ծրագիր լիներ, Բագրատ սրբազանի կոչումը կհաջողեր», - ասաց Սուրենյանցը։
Նախկին երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև տարաձայնությունները շեշտակի խանգարում են հնարավոր իշխանափոխությանը։ Ըստ քաղաքագետի՝ քանի դեռ նրանց մոտ ամեն ինչ համաձայնեցված չի, ոչինչ համաձայնեցված չէ։
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկին։
Մասնավորապես խմբակցության պատգամավորները վերահաստատեցին, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական տարբերակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Միաժամանակ հայտարարեցին, որ այս պահին չունեն վարչապետի թեկնածու և իրենց պատրաստակամությունը հայտնեցին առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։