00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
7 ր
Սերժ Սարգսյան
17:08
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
19:07
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքում աշխարհաքաղաքական շահերի բախումը կարելի է օգտագործել ի նպաստ ՀՀ-ի. Սուրենյանց

© Sputnik / Aram NersesyanՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2025
Բաժանորդագրվել
Քաղաքագետի խոսքով` բոլոր շահագրգիռ կողմերը փորձում են համախմբել իրենց ռեսուրսները և ամրապնդել ներկայությունը Սյունիքում։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզում աշխարհաքաղաքական շահերի բախումը կարելի է օգտագործել ի շահ թե՛ տվյալ մարզի, թե՛ ամբողջ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան–Նոել Բորոյի` Գորիսում հյուպատոսական գործակալություն բացելու ծրագրի մասին հայտարարությունը։
Սուրենյանցի խոսքով՝ վաղուց գաղտնիք չէ, որ Հայաստանում խաչվում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը, և այդ խաչմերուկում հիմնական դեր ունի Սյունիքը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Արաքս գետի երկայնքով ձգվող 42–կիլոմետրանոց հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերին։
«2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով այս հարցը մասնակիորեն կարգավորվել էր, և այդ պայմանավորվածությունները Հայաստանի համար ամենաքիչ ռիսկերն էին պարունակում։ Սակայն այժմ այլ աշխարհաքաղաքական կենտրոններ՝ այդ թվում Ֆրանսիան և Եվրոպական միությունը, իրենց մոտեցումներն են առաջարկում այդ հատվածի վերահսկողության հարցում։ Նրանք խոսում են անխոչընդոտ տրանսպորտային ճանապարհի ստեղծման անհրաժեշտության մասին։ Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ Սամարղանդում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հանդես եկավ «Միջին միջանցքի» նախաձեռնությամբ, որը հայտնի է նաև որպես Տրանսկասպյան նախագիծ։ Դրա մի մասն է կազմում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»», — նշեց Սուրենյանցը։
Նա ընդգծեց, որ բոլոր շահագրգիռ կողմերը փորձում են համախմբել իրենց ռեսուրսները և ամրապնդել ներկայությունը Սյունիքում։ Մի կողմից դա ավելացնում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածությունը, մյուս կողմից՝ խելամիտ մոտեցման դեպքում հայկական իշխանությունները կարող են օգտագործել այդ հանգամանքն ի շահ ազգային անվտանգության։
«Խելամիտ իշխանությունները կարող են այդ շահերի բախումը վերածել ինքնիշխանության ամրապնդման և Սյունիքի ու ամբողջ երկրի անվտանգության ուժեղացման գործիքի»,– ավելացրեց քաղաքագետը։
ՌԴ-ին պետք չէ համոզել Կապանում գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացման հարցում. Զախարովա
Նշենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել էր, որ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի գործարկումը՝ ներառյալ Հայաստանի և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների բացումը, թույլ կտա Եվրոպային և Կենտրոնական Ասիային մոտենալ ավելի քան երբևէ։
Լրահոս
0