https://arm.sputniknews.ru/20250527/rd-zinvvorakannery-sardarapatum-hargel-en-turqeri-dem-martnchats-hajeri-ev-rusneri-hishataky-89439013.html
ՌԴ զինվորականները Սարդարապատում հարգել են թուրքերի դեմ մարտնչած հայերի և ռուսների հիշատակը
ՌԴ զինվորականները Սարդարապատում հարգել են թուրքերի դեմ մարտնչած հայերի և ռուսների հիշատակը
Sputnik Արմենիա
Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի օրվա նախօրեին ռուս զինվորականները «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ միասին... 27.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-27T19:37+0400
2025-05-27T19:37+0400
2025-05-27T19:51+0400
սարդարապատ
վադիմ ֆեֆիլով
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
գյումրու 102–րդ ռազմաբազա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89428909_0:0:1907:1072_1920x0_80_0_0_ee934e67db90a6951085d7f775b295e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի ավիախմբի դասակը մի քանի ռուս սպաների, ՀՀ ԶՈւ փոխգնդապետի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարության ուղեկցությամբ այսօր ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի հուշահամալիրի զանգակատան առջև:107 տարի առաջ այս օրերին հայկական զինված կազմավորումներն ու աշխարհազորը Սարդարապատում և Բաշ-Ապարանում կատաղի մարտեր էին մղում, որոնք մայիսի 28-ին պսակվեցին թուրքական ագրեսիայի հետմղմամբ և պատմական հաղթանակով: Նույն օրն առաջին անգամ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։Արարողությունից հետո 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի օգնական Իգոր Սելիվերստովը նշել է, որ Սարդարապատի ճակատամարտը թուրքական բանակին կանգնեցրած հայերի և ռուսների քաջության, հերոսության և ռազմական հանճարի պատմությունն է։«Այստեղ ավելի քան մեկ դար առաջ թուրքերի դեմ կռվել են զինվորներ և սպաներ, որոնք մարտական փորձ են ձեռք բերել Ռուսական կայսերական բանակում ծառայելիս։ Նրանց թվում էին գեներալներ Սիլիկյանը, Վիշինսկին, գնդապետներ Բեկ-Փիրումյանը, կապիտան Շումովը և շատ ուրիշներ»,-նշել է Սելիվեստրովը։Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շարունակել է ազգային արխիվներում հայ գիտնականների կողմից հայտնաբերված պատմական փաստերը ներկայացնելու էստաֆետը։ Զինվորականների շարքի առջև նա պատմել է, որ 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով Կովկասյան ճակատի կազմաքանդումից հետո ռուսական զորքերի մեծ մասը լքել էին Անդրկովկասը։ Սակայն որոշ սպաներ և զինվորներ մնացել էին, և նրանք գիտակցաբար մասնակցեցին հայկական զինված ուժերի կազմավորմանը՝ կիսելով հայերի ճակատագիրը։1918 թվականի մարտին գեներալ Նազարբեկյանի հրամանատարությամբ կազմավորվեց Հայկական կորպուսը։ Կորպուսի շտաբի պետը գեներալ-մայոր Եվգենի Վիշինսկին էր՝ Գլխավոր շտաբի Նիկոլաևի ակադեմիայի շրջանավարտ, որը նախկինում ղեկավարել էր Երևանի լեյբ-գրենադերական գունդը։ Կորպուսի շտաբի անձնակազմի մեծ մասը նույնպես ռուսներ էին։Սարդարապատի հերոսամարտից շուրջ 110 տարի անց նույն վայրում հայերը պարտվեցին. արքեպիսկոպոսՍարդարապատի ճակատամարտի ժամանակ ռուս սպաներն ու զինվորները կռվել են հայերի հետ ուս ուսի։ Հայկական 5-րդ գնդում շտաբի պետը գնդապետ Ալեքսանդր Շնեուրն էր, պարտիզանական հրաձգային գնդի հրամանատարը կազակ էր՝ գնդապետ Ալեքսանդր Պերեկրյոստովը։ Փոխգնդապետ Պավել Զոլոտարյովը ղեկավարում էր 1-ին հատուկ հեծելազորային գունդը, որը բաղկացած էր հայերից և ռուսներից և առանցքային դեր խաղաց Սարդարապատի կայարանի ազատագրման գործում։Առանձին հիշատակման է արժանի գեներալ Եվգենի Վիշինսկին, որը կռվել է ոչ միայն Սարդարապատի ճակատամատում, այլև ավելի վաղ` Կարսում, Արդահանում և Ղարաքիլիսայում։Նա նաև հիշեցրել է, որ Բաշ-Ապարանի ճակատամարտում զորքերի հրամանատարը լեգենդար Դրոն էր, իսկ հայերի և ռուսների պարտիզանական գունդը ղեկավարում էր փոխգնդապետ Կորոլկովը: Հետպատերազմյան տարիներին ռուս սպաները շարունակեցին ծառայել հայկական պետությանը։ Միխայիլ Զենկևիչը դարձավ բանակի շտաբի պետ, Նիկոլայ Կլիխը ղեկավարում էր հրետանային գումարտակը, իսկ գեներալներ Կազիմիրսկին, Տիմչենկոն, Խոմելկովը և այլք կանգնած էին հայկական բանակի կազմավորման ակունքներում։
սարդարապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89428909_89:0:1518:1072_1920x0_80_0_0_ab9f398da6d293e2c443f9a5e409841b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սարդարապատ, վադիմ ֆեֆիլով, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, գյումրու 102–րդ ռազմաբազա, տեսանյութեր, տեսանյութ
սարդարապատ, վադիմ ֆեֆիլով, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, գյումրու 102–րդ ռազմաբազա, տեսանյութեր, տեսանյութ
ՌԴ զինվորականները Սարդարապատում հարգել են թուրքերի դեմ մարտնչած հայերի և ռուսների հիշատակը
19:37 27.05.2025 (Թարմացված է: 19:51 27.05.2025) Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի օրվա նախօրեին ռուս զինվորականները «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ են խոնարհել հերոսների հուշակոթողին:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի ավիախմբի դասակը մի քանի ռուս սպաների, ՀՀ ԶՈւ փոխգնդապետի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարության ուղեկցությամբ այսօր ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի հուշահամալիրի զանգակատան առջև:
107 տարի առաջ այս օրերին հայկական զինված կազմավորումներն ու աշխարհազորը Սարդարապատում և Բաշ-Ապարանում կատաղի մարտեր էին մղում, որոնք մայիսի 28-ին պսակվեցին թուրքական ագրեսիայի հետմղմամբ և պատմական հաղթանակով: Նույն օրն առաջին անգամ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։
Արարողությունից հետո 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի օգնական Իգոր Սելիվերստովը նշել է, որ Սարդարապատի ճակատամարտը թուրքական բանակին կանգնեցրած հայերի և ռուսների քաջության, հերոսության և ռազմական հանճարի պատմությունն է։
«Այստեղ ավելի քան մեկ դար առաջ թուրքերի դեմ կռվել են զինվորներ և սպաներ, որոնք մարտական փորձ են ձեռք բերել Ռուսական կայսերական բանակում ծառայելիս։ Նրանց թվում էին գեներալներ Սիլիկյանը, Վիշինսկին, գնդապետներ Բեկ-Փիրումյանը, կապիտան Շումովը և շատ ուրիշներ»,-նշել է Սելիվեստրովը։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շարունակել է ազգային արխիվներում հայ գիտնականների կողմից հայտնաբերված պատմական փաստերը ներկայացնելու էստաֆետը։ Զինվորականների շարքի առջև նա պատմել է, որ 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով Կովկասյան ճակատի կազմաքանդումից հետո ռուսական զորքերի մեծ մասը լքել էին Անդրկովկասը։ Սակայն որոշ սպաներ և զինվորներ մնացել էին, և նրանք գիտակցաբար մասնակցեցին հայկական զինված ուժերի կազմավորմանը՝ կիսելով հայերի ճակատագիրը։
1918 թվականի մարտին գեներալ Նազարբեկյանի հրամանատարությամբ կազմավորվեց Հայկական կորպուսը։ Կորպուսի շտաբի պետը գեներալ-մայոր Եվգենի Վիշինսկին էր՝ Գլխավոր շտաբի Նիկոլաևի ակադեմիայի շրջանավարտ, որը նախկինում ղեկավարել էր Երևանի լեյբ-գրենադերական գունդը։ Կորպուսի շտաբի անձնակազմի մեծ մասը նույնպես ռուսներ էին։
Սարդարապատի ճակատամարտի ժամանակ ռուս սպաներն ու զինվորները կռվել են հայերի հետ ուս ուսի։ Հայկական 5-րդ գնդում շտաբի պետը գնդապետ Ալեքսանդր Շնեուրն էր, պարտիզանական հրաձգային գնդի հրամանատարը կազակ էր՝ գնդապետ Ալեքսանդր Պերեկրյոստովը։ Փոխգնդապետ Պավել Զոլոտարյովը ղեկավարում էր 1-ին հատուկ հեծելազորային գունդը, որը բաղկացած էր հայերից և ռուսներից և առանցքային դեր խաղաց Սարդարապատի կայարանի ազատագրման գործում։
Առանձին հիշատակման է արժանի գեներալ Եվգենի Վիշինսկին, որը կռվել է ոչ միայն Սարդարապատի ճակատամատում, այլև ավելի վաղ` Կարսում, Արդահանում և Ղարաքիլիսայում։
«Բացի ռազմական տաղանդից, նա հետաքրքրություն է ցուցաբերել ազգագրության և Անդրկովկասի նկատմամբ, որտեղ էլ ավարտել է իր կյանքի ուղին. նա մահացել է 1918 թվականի սեպտեմբերի 30-ին և թաղվել Դիլիջանի ռուսական տաճարի բակում։ Այնտեղ է հանգչում նաև Սարդարապատի հերոս, գնդապետ Պերեկրյոստովը»,-ասել է Ֆեֆիլովը։
Նա նաև հիշեցրել է, որ Բաշ-Ապարանի ճակատամարտում զորքերի հրամանատարը լեգենդար Դրոն էր, իսկ հայերի և ռուսների պարտիզանական գունդը ղեկավարում էր փոխգնդապետ Կորոլկովը: Հետպատերազմյան տարիներին ռուս սպաները շարունակեցին ծառայել հայկական պետությանը։ Միխայիլ Զենկևիչը դարձավ բանակի շտաբի պետ, Նիկոլայ Կլիխը ղեկավարում էր հրետանային գումարտակը, իսկ գեներալներ Կազիմիրսկին, Տիմչենկոն, Խոմելկովը և այլք կանգնած էին հայկական բանակի կազմավորման ակունքներում։