https://arm.sputniknews.ru/20250527/mirzvojann-u-khatibzaden-qnnarkel-en-taratsashrjanajin-zargacumnery-89442806.html
Միրզոյանն ու Խաթիբզադեն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Միրզոյանն ու Խաթիբզադեն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Sputnik Արմենիա
Զրուցակիցներն ընդգծել են տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը: 27.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-27T20:31+0400
2025-05-27T20:31+0400
2025-05-27T20:31+0400
սաիդ խաթիբզադե
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
հայաստան
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89441657_0:67:1280:787_1920x0_80_0_0_b3e491fd6f3ed17ebf20761804a3696c.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեն այսօր երկկողմ օրակարգի հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:Զրուցակիցները երկուստեք ընդգծել են տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը:ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ Միրզոյանն ու Խաթիբզադեն անդրադարձ են կատարել Հայաստանում և Իրանում կազմակերպվող «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» միջազգային ֆորումների միջև համագործակցությանը։Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն մայիսի 26-ին մասնակցում էր «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը, որի ընթացքում հերթական անգամ բարձրաձայնել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» բացառման մասին։Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանում Խաթիբզադեի հետ մասնակցում էր «Թեհրանի երկխոսություն» ֆորումի շրջանակում պանելային քննարկման, որի ընեթացքում իր հերթին հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծ գոյություն չունի։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89441657_71:0:1210:854_1920x0_80_0_0_5100088b46b0242486277e602c9618f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սաիդ խաթիբզադե, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, հայաստան, արարատ միրզոյան
սաիդ խաթիբզադե, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, հայաստան, արարատ միրզոյան
Միրզոյանն ու Խաթիբզադեն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Զրուցակիցներն ընդգծել են տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեն այսօր երկկողմ օրակարգի հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
«ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության ու կայունությանն ուղղված ջանքերի շուրջ»,- տեղեկացնում են նախարարությունից։
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը:
ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ Միրզոյանն ու Խաթիբզադեն անդրադարձ են կատարել Հայաստանում և Իրանում կազմակերպվող «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» միջազգային ֆորումների միջև համագործակցությանը։
Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն մայիսի 26-ին մասնակցում էր «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը, որի ընթացքում հերթական անգամ
բարձրաձայնել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» բացառման մասին։
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանում Խաթիբզադեի հետ մասնակցում էր «Թեհրանի երկխոսություն» ֆորումի շրջանակում պանելային քննարկման, որի ընեթացքում իր հերթին հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծ գոյություն չունի։