https://arm.sputniknews.ru/20250527/hajastan-nerkrvvogh-cementi-maqsaturqy-bardzracvec-2-hazaric-darnalvov-8-hazar-dram-89409517.html
Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքը կբարձրացվի` 2 հազարից դառնալով 8 հազար դրամ
Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքը կբարձրացվի` 2 հազարից դառնալով 8 հազար դրամ
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով` տուրքը սահմանվել է՝ հաշվի առնելով, որ ցեմենտի տեղական գործարանները սկսել են գնային մրցակցության մեջ զիջել իրանական... 27.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-27T11:00+0400
2025-05-27T11:00+0400
2025-05-27T11:01+0400
ցեմենտ
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
արտահանում
ներմուծում
տուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47602202_0:83:1600:983_1920x0_80_0_0_b6c1ab30fb8a68f23cb68730871d72dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում կրկին կբարձրացվի ներկրվող ցեմենտի մաքսատուրքը։ ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 դեմ, 21 ձեռնպահ ձայներով ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը:Այժմ ներմուծվող ցեմենտի տուրքը 2 հազարից դարձավ 8 հազար դրամ։Նրա խոսքով` տուրքը սահմանվել է՝ հաշվի առնելով, որ ցեմենտի տեղական գործարանները սկսել են գնային մրցակցության մեջ զիջել իրանական արտադրանքին։«Խնդիրը հասել է նրան, որ տեղական գործարաններն արդեն փակման վտանգի առաջ են կանգնել։ Իրանում արտադրությունն ավելի էժան է պետական սուբսիդիաների և էներգակիրների ցածր գների շնորհիվ։ Արդյունքում իրանական ցեմենտը մեծ ծավալներով արտահանվում է հարևան երկրներ»,– նշեց Զաքարյանը:Այսպիսով, մաքսատուրքը սահմանվեց այնպիսի մակարդակի վրա, որպեսզի տեղական գործարանները կարողանան աշխատել։Տեղական ցեմենտի ինքնարժեքը տոննայի համար այժմ կազմում է 42–44 հազար դրամ, իրանական ցեմենտինը՝ 30–31 հազար դրամ, այսինքն՝ գրեթե 1.5 անգամ պակաս։Արդյունքում, տեղական արտադրությունը 2024 թ. կրճատվել է մոտ 7 %–ով (մինչև 1,05 մլն տոննա), իսկ Իրանից ներմուծումն աճել է 72 %–ով՝ կազմելով 436 հազար տոննա կամ շուկայի գրեթե 30 %–ը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47602202_90:0:1510:1065_1920x0_80_0_0_ac8537e1b334de2e826754d065148192.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցեմենտ, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, արտահանում, ներմուծում, տուրք
ցեմենտ, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, արտահանում, ներմուծում, տուրք
Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքը կբարձրացվի` 2 հազարից դառնալով 8 հազար դրամ
11:00 27.05.2025 (Թարմացված է: 11:01 27.05.2025) ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով` տուրքը սահմանվել է՝ հաշվի առնելով, որ ցեմենտի տեղական գործարանները սկսել են գնային մրցակցության մեջ զիջել իրանական արտադրանքին։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում կրկին կբարձրացվի ներկրվող ցեմենտի մաքսատուրքը։ ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 դեմ, 21 ձեռնպահ ձայներով ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի խոսքով` 2021 թ. ներմուծվող մինչև 100 տոննա ցեմենտի համար սահմանվել էր 14 հազար դրամ տուրք, որը 2022 թ. օրենսդրական փոփոխություններից հետո իջեցվեց 2 հազար դրամի, կլինկերի (մանրացման ենթակա ցեմենտի հումք) համար գանձվող տուրքն ընդհանրապես հանվեց։
Այժմ ներմուծվող ցեմենտի տուրքը 2 հազարից դարձավ 8 հազար դրամ։
Նրա խոսքով` տուրքը սահմանվել է՝ հաշվի առնելով, որ ցեմենտի տեղական գործարանները սկսել են գնային մրցակցության մեջ զիջել իրանական արտադրանքին։
«Խնդիրը հասել է նրան, որ տեղական գործարաններն արդեն փակման վտանգի առաջ են կանգնել։ Իրանում արտադրությունն ավելի էժան է պետական սուբսիդիաների և էներգակիրների ցածր գների շնորհիվ։ Արդյունքում իրանական ցեմենտը մեծ ծավալներով արտահանվում է հարևան երկրներ»,– նշեց Զաքարյանը:
Այսպիսով, մաքսատուրքը սահմանվեց այնպիսի մակարդակի վրա, որպեսզի տեղական գործարանները կարողանան աշխատել։
«Այս տուրքը սահմանելով` մենք չենք ենթադրում ցեմենտի գների բարձրացում, այլ ենթադրում ենք, որ այն լրացուցիչ գերշահույթը, որն առաջանում է ներմուծվող ցեմենտից, այդ գերշահույթը փակվի և հնարավորինս մրցակցային պայմաններ ստեղծվեն արտադրողի և ներմուծողի միջև, մասնավորապես դա վերաբերում է Իրանից ներմուծվող ցեմենտին. բոլորդ գիտեք, որ Իրանում ցեմենտը 51 տոկոսով սուբսիդավորվում է»,– նշեց Զաքարյանը։
Տեղական ցեմենտի ինքնարժեքը տոննայի համար այժմ կազմում է 42–44 հազար դրամ, իրանական ցեմենտինը՝ 30–31 հազար դրամ, այսինքն՝ գրեթե 1.5 անգամ պակաս։
Արդյունքում, տեղական արտադրությունը 2024 թ. կրճատվել է մոտ 7 %–ով (մինչև 1,05 մլն տոննա), իսկ Իրանից ներմուծումն աճել է 72 %–ով՝ կազմելով 436 հազար տոննա կամ շուկայի գրեթե 30 %–ը։