https://arm.sputniknews.ru/20250527/errvord-hamashkharhajin-paterazmn-iskapes-shat-vat-ban-e-medvedevy-pataskhanel-e-trampin-89445280.html
Երրորդ համաշխարհային պատերազմն իսկապես շատ վատ բան է․ Մեդվեդևը պատասխանել է Թրամփին
Երրորդ համաշխարհային պատերազմն իսկապես շատ վատ բան է․ Մեդվեդևը պատասխանել է Թրամփին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «Պուտինը կրակի հետ է խաղում»։ 27.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-27T23:44+0400
2025-05-27T23:44+0400
2025-05-27T23:44+0400
ամն
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
դմիտրի մեդվեդև
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85935170_0:0:3072:1728_1920x0_80_0_0_2f8169f39448d2a16565626a44ef5567.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, թե առանց նրա Ռուսաստանի հետ «իսկապես վատ բաներ» տեղի կունենային:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր բավականին կտրուկ էր արտահայտվել Ռուսաստանի հասցեին՝ սոցցանցի իր էջում հայտարարելով, թե Մոսկվան իբր «կրակի հետ է խաղում»:Նա նաև հայտարարել է, որ «միանշանակ» դիտարկում է ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։Իր հերթին Պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ուղիղ բանակցություններին:ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ԱՄՆ նախագահի արտահայտությունները բացատրել էր էմոցիոնալ ծանրաբեռնվածությամբ, որը բնորոշ է բանակցային գործընթացի բոլոր մասնակիցներին: Թրամփը նման հայտարարություններ էր արել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների վրա ՌԴ ԶՈւ-ի հարվածներից հետո։Պեսկովն ընդգծել էր, որ ՌԴ-ն կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ են պետության անվտանգության ապահովման համար:
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85935170_307:0:3038:2048_1920x0_80_0_0_4f363b185b6c9de455be87482604d2b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, դմիտրի մեդվեդև, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, դմիտրի մեդվեդև, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Երրորդ համաշխարհային պատերազմն իսկապես շատ վատ բան է․ Մեդվեդևը պատասխանել է Թրամփին
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «Պուտինը կրակի հետ է խաղում»։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, թե առանց նրա Ռուսաստանի հետ «իսկապես վատ բաներ» տեղի կունենային:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր բավականին կտրուկ էր արտահայտվել Ռուսաստանի հասցեին՝ սոցցանցի իր էջում հայտարարելով, թե Մոսկվան իբր «կրակի հետ է խաղում»:
«Վլադիմիր Պուտինը չի հասկանում այն, որ եթե ես չլինեի, ապա Ռուսաստանի հետ արդեն շատ վատ բաներ տեղի կունենային, և ես նկատի ունեմ՝ շատ վատ բաներ։ Նա կրակի հետ է խաղում»,- հայտարարել Է Թրամփը Truth Social սոցցանցում՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի և ինչ է մեկնաբանում։
Նա նաև հայտարարել է, որ «միանշանակ» դիտարկում է ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։
«Ինչ վերաբերում Է Թրամփի այն խոսքերին, թե Պուտինը «կրակի հետ է խաղում» և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, ես գիտեմ միայն մեկ իսկապես վատ բան՝ Երրորդ համաշխարհային պատերազմը: Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է նա X-ի իր էջում:
Իր հերթին Պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ուղիղ բանակցություններին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ԱՄՆ նախագահի արտահայտությունները բացատրել էր էմոցիոնալ ծանրաբեռնվածությամբ, որը բնորոշ է բանակցային գործընթացի բոլոր մասնակիցներին: Թրամփը նման հայտարարություններ էր արել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների վրա ՌԴ ԶՈւ-ի հարվածներից հետո։
Պեսկովն ընդգծել էր, որ ՌԴ-ն կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ են պետության անվտանգության ապահովման համար: