https://arm.sputniknews.ru/20250527/alen-simvonjany-patrastvum-e-andzamb-dimavvorel-valentina-matvienkvojin--89413666.html
Ալեն Սիմոնյանը պատրաստվում է անձամբ դիմավորել Վալենտինա Մատվիենկոյին
Ալեն Սիմոնյանը պատրաստվում է անձամբ դիմավորել Վալենտինա Մատվիենկոյին
Sputnik Արմենիա
Վալենտինա Մատվիենկոյի հայաստանյան այցը նախատեսված է հունիսի 5–6–ը։ 27.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-27T12:09+0400
2025-05-27T12:09+0400
2025-05-27T12:20+0400
հայաստան
ալեն սիմոնյան
վալենտինա մատվիենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49579922_0:0:1600:901_1920x0_80_0_0_a87cce8d1ab845c363762bec48b1241f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախատեսում է օդանավակայանում անձամբ դիմավորել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ Այդ մասին նա ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։Նշենք, որ Մատվիենկոյի հայաստանյան այցը նախատեսված է հունիսի 5–6–ը։Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պատշաճ մակարդակով չեն դիմավորել օդանավակայանում, Սիմոնյանը նշեց, որ հյուրերին դիմավորում են արարողակարգով, ինքն անձամբ բացառություն է անում հատկապես կին գործընկերների համար։Նա անդրադարձավ նաև այն լուրերին, թե Երևանում Արարատ Միրզոյան–Սերգեյ Լավրով հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ հասցեին ավելի զգույշ արտահայտություններ թույլ տվեց, քան դա սովորաբար անում է Ալեն Սիմոնյանը։ Լրագրողի հարցին` արդյոք ՌԴ–ի հարցում որևէ բան է փոխվել, ու արդյոք ՔՊ–ի թիմի ներսում հակասություններ կան։«Մեր թիմի մեջ հակասություններ չկան։ Պարոն Միրզոյանը դիվանագիտական կառույցի ղեկավարն է, ու նա կարող է իր արտահայտություններում լինել շատ ավելի դիվանագետ ու շատ ավելի զսպված։ Իսկ ես ամենամեծ քաղաքական կառույցի ղեկավարն եմ, ես պատգամավոր եմ, ես քաղաքական արտահայտություններ անելու ազատություն ունեմ և իմ բնավորությանը բնորոշ ավելի կտրուկ եմ, և ես իմ հայտարարությունն եմ անում»,– ասաց Սիմոնյանը։Լավրովի այցը ՀՀ-ՌԴ հարաբերություններում առաջացած ռիսկերը կառավարելու փորձ է. ՍուրենյանցՀիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ ասել էր, որ Մատվիենկոյի այցը տեղի կունենա միջտարածաշրջանային համաժողովի նիստին զուգահեռ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49579922_104:0:1537:1075_1920x0_80_0_0_ec5ddbbe5a4cb755e4a3caa5a160c40a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, վալենտինա մատվիենկո
հայաստան, ալեն սիմոնյան, վալենտինա մատվիենկո
Ալեն Սիմոնյանը պատրաստվում է անձամբ դիմավորել Վալենտինա Մատվիենկոյին
12:09 27.05.2025 (Թարմացված է: 12:20 27.05.2025) Վալենտինա Մատվիենկոյի հայաստանյան այցը նախատեսված է հունիսի 5–6–ը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախատեսում է օդանավակայանում անձամբ դիմավորել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ Այդ մասին նա ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Ինձ այդ մասին հարցրեց Վալենտինա Մատվիենկոն, երբ ես հանդիպեցի Նենսի Փելոսիին (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ. խմբ)։ Ես նրան խոստացա, որ նրան նույնպես կդիմավորեմ: Ես դա կանեմ, ինչպես և իմ կիպրացի գործընկեր Անիտա Դիմիտրիուի դեպքում եղավ»,– ասաց նա։
Նշենք, որ Մատվիենկոյի հայաստանյան այցը նախատեսված է հունիսի 5–6–ը։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պատշաճ մակարդակով չեն
դիմավորել օդանավակայանում, Սիմոնյանը նշեց, որ հյուրերին դիմավորում են արարողակարգով, ինքն անձամբ բացառություն է անում հատկապես կին գործընկերների համար։
Նա անդրադարձավ նաև այն լուրերին, թե Երևանում Արարատ Միրզոյան–Սերգեյ Լավրով հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ հասցեին ավելի զգույշ արտահայտություններ թույլ տվեց, քան դա սովորաբար անում է Ալեն Սիմոնյանը։ Լրագրողի հարցին` արդյոք ՌԴ–ի հարցում որևէ բան է փոխվել, ու արդյոք ՔՊ–ի թիմի ներսում հակասություններ կան։
«Մեր թիմի մեջ հակասություններ չկան։ Պարոն Միրզոյանը դիվանագիտական կառույցի ղեկավարն է, ու նա կարող է իր արտահայտություններում լինել շատ ավելի դիվանագետ ու շատ ավելի զսպված։ Իսկ ես ամենամեծ քաղաքական կառույցի ղեկավարն եմ, ես պատգամավոր եմ, ես քաղաքական արտահայտություններ անելու ազատություն ունեմ և իմ բնավորությանը բնորոշ ավելի կտրուկ եմ, և ես իմ հայտարարությունն եմ անում»,– ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանն ավելի վաղ ասել էր, որ Մատվիենկոյի այցը տեղի կունենա միջտարածաշրջանային համաժողովի նիստին զուգահեռ: