https://arm.sputniknews.ru/20250527/ajs-ezrapakichy-nrann-e-italakan-parberakany-henrikh-mkhitarjani-masin-89443820.html
Այս եզրափակիչը նրանն է․ իտալական պարբերականը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Այս եզրափակիչը նրանն է․ իտալական պարբերականը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Sputnik Արմենիա
«Ինտերի» և «Պարի Սեն Ժերմենի» մասնակցությամբ եզրափակիչը կայանալու է մայիսի 31-ին Մյունխենում: 27.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-27T21:51+0400
2025-05-27T21:51+0400
2025-05-27T21:51+0400
հենրիխ մխիթարյան
ֆուտբոլ
«ինտեր» ֆուտբոլային ակումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/12/59809039_0:0:1600:900_1920x0_80_0_0_e11f27da9958b6f57c5b6c8d9dc15992.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Այս մասին գրում է իտալական Corriere dello Sport թերթը։Թերթն ընդգծում է՝ Սիմոնե Ինձագիի թիմում Մխիթարյանը ոչ միայն կարևոր խաղացող է, այլև վստահության հենասյուն: Ավելին, այս մրցաշրջանում Հենրիխը յուրահատուկ կայունություն է ցուցաբերում։ Նա չորրորդն է թիմում անցկացրած խաղաժամանակի ցուցանիշով (3482 րոպե): Նրանից ավելի երկար խաղադաշտում են եղել միայն Բաստոնին (3836 րոպե), Բարելլան (3717) և Լաուտարոն (3643):Նշենք, որ «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Մխիթարյանը, դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Եվրագավաթային հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչում «Ինտերը» հաղթել է Բարսելոնային (3:3 և 4:3): Եզրափակիչ հանդիպումը, որում «Ինտերի» մրցակիցը կլինի ֆրանսիական ՊՍԺ-ն, կկայանա մայիսի 31-ին Մյունխենում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/12/59809039_227:0:1427:900_1920x0_80_0_0_36b9a06f6a08f6cebce77708cf918d94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հենրիխ մխիթարյան, ֆուտբոլ, «ինտեր» ֆուտբոլային ակումբ
հենրիխ մխիթարյան, ֆուտբոլ, «ինտեր» ֆուտբոլային ակումբ
Այս եզրափակիչը նրանն է․ իտալական պարբերականը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
«Ինտերի» և «Պարի Սեն Ժերմենի» մասնակցությամբ եզրափակիչը կայանալու է մայիսի 31-ին Մյունխենում:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Այս մասին գրում է իտալական
Corriere dello Sport թերթը։
«Նույնիսկ 36 տարեկանում կարող է շրջադարձային պահ լինել։ Մխիթարյանի համար սա պարզապես խաղ չէ. սա այն գնացքն է, որին նա մի անգամ չհասավ, հիմա ժամանակն է նստել այն․․․ Հիմա ամեն ինչ այլ է: Հենոն պատրաստ է, սա իր եզրափակիչն է, և նա ցանկանում է լինել այս պատմական գիշերվա էպիկենտրոնում, գլխավերևում բարձրացնել եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը»,- գրում է պարբերականը:
Թերթն ընդգծում է՝ Սիմոնե Ինձագիի թիմում Մխիթարյանը ոչ միայն կարևոր խաղացող է, այլև վստահության հենասյուն: Ավելին, այս մրցաշրջանում Հենրիխը յուրահատուկ կայունություն է ցուցաբերում։ Նա չորրորդն է թիմում անցկացրած խաղաժամանակի ցուցանիշով (3482 րոպե): Նրանից ավելի երկար խաղադաշտում են եղել միայն Բաստոնին (3836 րոպե), Բարելլան (3717) և Լաուտարոն (3643):
Նշենք, որ «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Մխիթարյանը, դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Եվրագավաթային հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչում «Ինտերը» հաղթել է Բարսելոնային (3:3 և 4:3): Եզրափակիչ հանդիպումը, որում «Ինտերի» մրցակիցը կլինի ֆրանսիական ՊՍԺ-ն, կկայանա մայիսի 31-ին Մյունխենում: