https://arm.sputniknews.ru/20250526/vedium-15-17-tarekan-ereq-patanu-mijev-tsagats-vetshn-avartvel-e-danakaharutjamb-ka-mek-zvoh-89360111.html
Վեդիում 15-17 տարեկան երեք պատանու միջև ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա մեկ զոհ
Վեդիում 15-17 տարեկան երեք պատանու միջև ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա մեկ զոհ
Sputnik Արմենիա
Կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով, մեկ անձ ձերբակալվել է։ 26.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-26T12:55+0400
2025-05-26T12:55+0400
2025-05-26T12:55+0400
սպանություն
դանակահարություն
հհ ոստիկանություն
վեդի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_11:0:1590:888_1920x0_80_0_0_76ea24cd44350fbb2711dbbb5407d7e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Վեդիում 15-17 տարեկան երեք պատանու միջև ծագած վեճն ու դրան միջամտած մեծահասակների կռին ավարտվել է դանակահարությամբ, որի հետևանքով մեկ անձ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։Ոստիկանները պարզել են, որ մայիսի 25-ին՝ ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի Շիրազի փողոցի սկզբնամասում` կայարանամերձ տարածքում, վիճաբանություն է տեղի ունեցել 15-17 տարեկան երեք պատանու և երեք այլ անձանց միջև, վեճին միջամտել են երեք հոգի, այդ թվում` պատանիներից մեկի 44-ամյա հայրը: Այդ ընթացքում էլ միջամտողներից մեկը` Վեդու բնակիչ 43-ամյա տղամարդը, մոտը եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 44-ամյա համաքաղաքացուն՝ Ալիկ Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված, 18-ը դեռ չբոլորած պատանուն:Ստացած վնասվածքների հետևանքով՝ 44-ամյա Ալիկ Հակոբյանը բուժհաստատությունում մահացել է։Ժամը 2.30-ին 43-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել Վեդիի քննչական բաժին։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
վեդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_208:0:1392:888_1920x0_80_0_0_7dd482ee5e8b718c21c22fc66a11764c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, դանակահարություն, հհ ոստիկանություն, վեդի
սպանություն, դանակահարություն, հհ ոստիկանություն, վեդի
Վեդիում 15-17 տարեկան երեք պատանու միջև ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա մեկ զոհ
Կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով, մեկ անձ ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Վեդիում 15-17 տարեկան երեք պատանու միջև ծագած վեճն ու դրան միջամտած մեծահասակների կռին ավարտվել է դանակահարությամբ, որի հետևանքով մեկ անձ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ մայիսի 25-ին՝ ժամը 23.44-ին, ՆԳՆ ոստիկանություն «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է: Րոպեներ անց ստացվել է նմանատիպ նոր հաղորդում` հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու վիճակը միջին ծանրության էր:
Ոստիկանները պարզել են, որ մայիսի 25-ին՝ ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի Շիրազի փողոցի սկզբնամասում` կայարանամերձ տարածքում, վիճաբանություն է տեղի ունեցել 15-17 տարեկան երեք պատանու և երեք այլ անձանց միջև, վեճին միջամտել են երեք հոգի, այդ թվում` պատանիներից մեկի 44-ամյա հայրը: Այդ ընթացքում էլ միջամտողներից մեկը` Վեդու բնակիչ 43-ամյա տղամարդը, մոտը եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 44-ամյա համաքաղաքացուն՝ Ալիկ Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված, 18-ը դեռ չբոլորած պատանուն:
Ստացած վնասվածքների հետևանքով՝ 44-ամյա Ալիկ Հակոբյանը բուժհաստատությունում մահացել է։
Ժամը 2.30-ին 43-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել Վեդիի քննչական բաժին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։