https://arm.sputniknews.ru/20250526/petq-che-dranic-tiezerakan-aghet-sarqel-makrvony-aghmkaharujc-tesagrutjan-masin-89394198.html
«Պետք չէ դրանից տիեզերական աղետ սարքել». Մակրոնը՝ աղմկահարույց տեսագրության մասին
«Պետք չէ դրանից տիեզերական աղետ սարքել». Մակրոնը՝ աղմկահարույց տեսագրության մասին
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահը վստահեցրել է, որ հասարակությունը տեսություններ է կառուցում կոնտեքստից կտրված կադրերի հիման վրա։ 26.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-26T20:15+0400
2025-05-26T20:15+0400
2025-05-26T20:15+0400
ֆրանսիա
էմանուել մակրոն
ապտակ
https://cdn.am.sputniknews.ru/img/1512/09/15120972_0:4:1600:904_1920x0_80_0_0_0434108e68656a9fa17dbe2a55962e2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ապտակելու դրվագը պետք չէ ուռճացնել ու տիեզերական աղետ դարձնել։ Այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով աղմկահարույց տեսանյութը։Ավելի վաղ ԶԼՄ-ները մի տեսագրություն էին հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Բրիջիտ Մակրոնը ձեռքով հարվածում Ֆրանսիայի նախագահին։Մակրոնը տեսագրություն մասին խոսել է Հանոյ կատարած պաշտոնական այցի ժամանակ։Մակրոնը հավելել է, որ նման շահարկումներ պարբերաբար են լինում. հասարակությունը հաճախ տեսություններ է կառուցում կոնտեքստից կտրված կադրերի հիման վրա։«Կիևում արված մի լուսանկարում, որտեղ ես կանգնած եմ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի կողքին, արդեն պնդում էին, թե ես նրանց կոկաինով փաթեթ եմ հանձնել: Տիրանայի գագաթնաժողովի վերաբերյալ ասում էին, թե իբր կոնֆլիկտ է եղել Թուրքիայի նախագահի հետ։ Հիմա էլ քննարկում են կնոջս հետ «ընտանեկան տեսարանը»», — ասել է նա՝ ընդգծելով, որ կադրերն իսկապես կան, բայց դրանց մեկնաբանությունը հաճախ իրականության հետ կապ չունի։Հիշեցնենք` երեկ Էմանուել Մակրոնը կնոջ հետ մեկնել է Վիետնամ: Լրագրողներն արձանագրել են, որ երբ նրանք տեղ են հասել, ինքնաթիռից դուրս գալուց առաջ կինն ապտակել է ամուսնուն։ Այնուհետև նա անտեսել է սանդուղքով իջնող Մակրոնի ձեռքը։Արդեն ներքևում Ֆրանսիայի նախագահը ևս մեկ տարօրինակ ժեստ է արել։ Դիմավորողներից մեկը նրան ծաղկեփունջ է տվել և մեկնել ձեռքը։ Մակրոնը բռնել է այդ կնոջ ձեռքը և թեքվել, ինչպես անում են, երբ պատրաստվում են համբուրել, բայց վերջին պահին պարզապես ուղղվել է:TikTok-ը սահմանափակել է Մակրոնի և Մերցի հետ կապված սկանդալային տեսանյութի որոնումները
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1512/09/15120972_74:0:1497:1067_1920x0_80_0_0_b25ac136b526578c69bee4aca040ee3e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, էմանուել մակրոն, ապտակ
ֆրանսիա, էմանուել մակրոն, ապտակ
«Պետք չէ դրանից տիեզերական աղետ սարքել». Մակրոնը՝ աղմկահարույց տեսագրության մասին
Ֆրանսիայի նախագահը վստահեցրել է, որ հասարակությունը տեսություններ է կառուցում կոնտեքստից կտրված կադրերի հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ապտակելու դրվագը պետք չէ ուռճացնել ու տիեզերական աղետ դարձնել։ Այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով
աղմկահարույց տեսանյութը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները մի տեսագրություն էին հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Բրիջիտ Մակրոնը ձեռքով հարվածում Ֆրանսիայի նախագահին։
Մակրոնը տեսագրություն մասին խոսել է Հանոյ կատարած պաշտոնական այցի ժամանակ։
«Մենք պարզապես մի քիչ վիճում էինք և կատակում։ Ինձ զարմացնում է, թե ինչպես են փորձում դա սկանդալի վերածել»,– ասել է նա։
Մակրոնը հավելել է, որ նման շահարկումներ պարբերաբար են լինում. հասարակությունը հաճախ տեսություններ է կառուցում կոնտեքստից կտրված կադրերի հիման վրա։
«Կիևում արված մի լուսանկարում, որտեղ ես կանգնած եմ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի կողքին, արդեն պնդում էին, թե ես նրանց կոկաինով փաթեթ եմ հանձնել: Տիրանայի գագաթնաժողովի վերաբերյալ ասում էին, թե իբր կոնֆլիկտ է եղել Թուրքիայի նախագահի հետ։ Հիմա էլ քննարկում են կնոջս հետ «ընտանեկան տեսարանը»», — ասել է նա՝ ընդգծելով, որ կադրերն իսկապես կան, բայց դրանց մեկնաբանությունը հաճախ իրականության հետ կապ չունի։
Հիշեցնենք` երեկ Էմանուել Մակրոնը կնոջ հետ մեկնել է Վիետնամ: Լրագրողներն արձանագրել են, որ երբ նրանք տեղ են հասել, ինքնաթիռից դուրս գալուց առաջ կինն ապտակել է ամուսնուն։ Այնուհետև նա անտեսել է սանդուղքով իջնող Մակրոնի ձեռքը։
Արդեն ներքևում Ֆրանսիայի նախագահը ևս մեկ տարօրինակ ժեստ է արել։ Դիմավորողներից մեկը նրան ծաղկեփունջ է տվել և մեկնել ձեռքը։ Մակրոնը բռնել է այդ կնոջ ձեռքը և թեքվել, ինչպես անում են, երբ պատրաստվում են համբուրել, բայց վերջին պահին պարզապես ուղղվել է: