00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Итальянская мафия против коммунистического режима
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Сицилийская мафия, резня в Портелла-делла-Джинестре
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
0 ր
18:18
42 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սլովակիա, նա ընդունել է Ֆիցոյի հրավերը

© Photo : press office of the Prime Minister of RAПремьер-министр Никол Пашинян принял премьера Словакии Роберта Фицо (26 мая 2025). Еревaн
Премьер-министр Никол Пашинян принял премьера Словакии Роберта Фицо (26 мая 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2025
Բաժանորդագրվել
Փաշինյանը նշել է, որ այդ այցը կլինի Սլովակիայի վարչապետի Հայաստան այցելության շարունակությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հրավերով կմեկնի Սլովակիա։ Այս մասին նա այսօր հայտարարեց Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Ֆիցոյին ինձ ուղղված հրավերի համար և ես ուրախությամբ ընդունում եմ այդ հրավերը։ Մենք արդեն հասցրեցինք պայմանավորել, որ այցը ինչ որ առումով կլինի շարունակությունն այսօրվա այցի, որպեսզի կրկին անդրադառնանք օրակարգային հարցերին»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նշեց, որ Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը չնայած լայն է, բայց վարչապետ Ֆիցոյի առաջարկով նրանք վերցրել են մի քանի առաջնորդող ուղղություններ և, կենտրոնանալով դրանց վրա, փորձելու են նոր հնարավորություններ բացել երկկողմ հարաբերությունների համար։
«Մենք պայմանավորվեցինք առաջիկա համագործակցությունը կենտրոնացնել մի քանի ուղղությունների վրա` քաղաքական երկխոսություն, այդ թվում Հայաստան–ԵՄ հարաբերությունների համատեքստում։ Շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես` միջուկային էներգետիկայի ոլորտում։ Մենք քննարկեցինք նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները և այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ»,– ասաց նա։
Նշենք, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն- 2025» միջազգային համաժողովին մասնակցելու համար։
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովն անցկացվում է երկրորդ անգամ։ Առաջին համաժողովը կայացել է 2024 թվականի սեպտեմբերի 10-11-ը Երևանում։
«Երևանյան երկխոսություն- 2025» միջազգային համաժողովը կառուցված է 5 հիմնական թեմաների շուրջ՝ ձևավորվող միջազգային կարգ, կապակցելիություն, կանաչ անցումները և էներգիայի ապագան, թվային հասարակությունները որպես կայուն, անվտանգ տնտեսական շարժիչներ և աշխատանքի, մարդկանց տեղաշարժի, տաղանդի և գիտելիքների ապագան։
Սլովակիայի վարչապետն իր հերթին անդրադարձավ միջուկային էներգետիկայի ոլորտի համագործակցությանը` նշելով, որ երկու երկրներն էլ ունեն նույն ռեակտորները։
«Օգտագործված միջուկային վառելիքի մասով երկու երկրներում էլ կան մասնագիտացված ընկերություններ։ Նրանց միավորված ջանքերով կարող ենք հրաշալի համագործակցություն ունենալ»,–ասաց նա։
Ռոբերտ Ֆիցոն նշեց նաև, որ շատ ակտիվ քննարկել են համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
«Եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կլինենք դա գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ուստի կարող են`, որպես փոքր երկրներ, գտնել ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն։ Բացի այդ համագործակցությունը մեզ չի ստիպի զենք գնել ուրիշ խոշոր գործընկերներից»,–ասաց Սլովակիայի վարչապետը։
Նա ընդգծեց, որ իր այցը շատ հաջողված է և անհամբերությամբ կսպասի Փաշինյանի այցին Սլովակիա։
Լրահոս
0