https://arm.sputniknews.ru/20250526/hajastann-u-fransian-de-faktvo-kdzevakerpen-razmavarakan-haraberutjunnery-barvo-89380851.html
Հայաստանն ու Ֆրանսիան դե ֆակտո կձևակերպեն ռազմավարական հարաբերությունները. Բարո
Հայաստանն ու Ֆրանսիան դե ֆակտո կձևակերպեն ռազմավարական հարաբերությունները. Բարո
Sputnik Արմենիա
Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ ՀՀ արտգործնախարարի հետ միասին նախատեսում են մշակել փաստաթուղթ, որը կսահմանի համագործակցության ուղղությունները գալիք տասնամյակների... 26.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-26T15:24+0400
2025-05-26T15:24+0400
2025-05-26T15:28+0400
ֆրանսիա
հայաստան
համաձայնագիր
ժան-նոել բարո
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1a/89377540_0:0:1600:901_1920x0_80_0_0_113f40dd0a155e090ec94581edc7cd71.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Հայաստանն ու Ֆրանսիան ծրագրում են պաշտոնապես ձևակերպել փաստացի գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունները։ Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։«Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն արդեն մեծամասամբ ռազմավարական են»,- ասաց ֆրանսիացի նախարարը։Հայաստանն ու Ֆրանսիան «Մտադրությունների մասին» հռչակագիր են ստորագրել․ ՄիրզոյանՆա հավելեց՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող համագործակցությունը ներառում է տարբեր ոլորտներ, այդ թվում՝ ենթակառուցվածքային, տեխնոլոգիական նախագծեր և այլն։Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ իրենք նախատեսում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ փաստաթղթային ձևակերպել այդ համագործակցությունը:Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանն ու Ֆրանսիան համագործակցում են այնպիսի ուղղություններով և ոլորտներում, որոնցով չեն համագործակցում անգամ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ունեցող պետությունները:Ֆրանսիան Գորիսում հյուպատոսական գործակալություն կբացի․ արտգործնախարարՀիշեցնենք` Բարոն այսօր է ժամանել Հայաստան։ Այցը պաշտոնական է։ Ասուլիսից առաջ ԱԳՆ-ում կայացել է նրա և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1a/89377540_171:0:1594:1067_1920x0_80_0_0_ef201c99c8c2688192dd05ae2b3c6fb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, հայաստան, համաձայնագիր, ժան-նոել բարո, արարատ միրզոյան
ֆրանսիա, հայաստան, համաձայնագիր, ժան-նոել բարո, արարատ միրզոյան
Հայաստանն ու Ֆրանսիան դե ֆակտո կձևակերպեն ռազմավարական հարաբերությունները. Բարո
15:24 26.05.2025 (Թարմացված է: 15:28 26.05.2025) Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ ՀՀ արտգործնախարարի հետ միասին նախատեսում են մշակել փաստաթուղթ, որը կսահմանի համագործակցության ուղղությունները գալիք տասնամյակների համար:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Հայաստանն ու Ֆրանսիան ծրագրում են պաշտոնապես ձևակերպել փաստացի գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունները։ Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։
«Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն արդեն մեծամասամբ ռազմավարական են»,- ասաց ֆրանսիացի նախարարը։
Նա հավելեց՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող համագործակցությունը ներառում է տարբեր ոլորտներ, այդ թվում՝ ենթակառուցվածքային, տեխնոլոգիական նախագծեր և այլն։
Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ իրենք նախատեսում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ փաստաթղթային ձևակերպել այդ համագործակցությունը:
«Պաշտոնակցիս հետ մտադիր ենք այս ամենը թղթին հանձնել՝ նախապատրաստելով ռազմավարական գործընկերություն, որն ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, բայց նաև կնախատեսի այլ ծրագրեր ու նախագծեր նաև ապագայի համար, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում»,- շեշտեց Բարոն։
Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանն ու Ֆրանսիան համագործակցում են այնպիսի ուղղություններով և ոլորտներում, որոնցով չեն համագործակցում անգամ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ունեցող պետությունները:
Հիշեցնենք` Բարոն այսօր է ժամանել
Հայաստան։ Այցը պաշտոնական է։ Ասուլիսից առաջ ԱԳՆ-ում կայացել է նրա և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը: