00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն․ Փաշինյան

© Sputnik / Aram Nersesyan Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2025
Բաժանորդագրվել
Վարչապետը վստահ է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է ամբողջովին փոխել ոչ միայն իրավիճակը տարածաշրջանում, այլև ժողովուրդների ճակատագիրը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Տևական և կայուն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Այսօր «Երևանյան երկխոսություն- 2025» միջազգային 2-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ համոզմունքն այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների և այլնի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, և դա շատ միանշանակ է ինձ համար»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Երևանը վճռական է տրամադրված և հանձնառու է խաղաղության օրակարգին։ Հայաստանը պատրաստ է շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ հասնելու խաղաղության պայմանագրի և այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին և կտրուկ կփոխեն իրավիճակը և տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը։
Փաշինյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այն առաջարկները, որը Երևանն արել է Բաքվին՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համար։
Վարչապետը նաև խոսեց այն մասին, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար խոսվում է «արևմտյան Ադրբեջանի» մասին և շեշտեց, որ չկա ու չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ընդգծեց՝ «արևմտյան Ադրբեջանն» Ադրբեջանի արևմտյան շրջաններն են, և այդ տարածքից դուրս չի կարող լինել։
«Դրա քննարկումը մեզ համար բացառված է, և ես կարծում եմ, որ դա իրավաչափ դիրքորոշում է»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
Լրահոս
0