https://arm.sputniknews.ru/20250526/etnik-ztumnery-heravvor-sarsapner-chen-menq-da-tesel-enq-sepakan-pvordzvov-mirzvojan-89349575.html
Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, մենք դա տեսել ենք սեփական փորձով․ Միրզոյան
Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, մենք դա տեսել ենք սեփական փորձով․ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծում է՝ Հայաստանը ընտրություն է կատարել՝ կառուցել ապագա, որը ձևավորողը ոչ թե անցյալի վիրավորանքն է, այլ լավատեսությամբ և հույսով լի... 26.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-26T10:00+0400
2025-05-26T10:00+0400
2025-05-26T10:31+0400
արարատ միրզոյան
համաժողով
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1a/89350110_0:0:1600:901_1920x0_80_0_0_cc230440c0b7ee821ca84f4aad1b6102.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքերի առաջ, և մենք դա տեսել ենք մեր սեփական փորձով՝ մեր սահմաններին մոտ։ «Երևանյան երկխոսություն- 2025» միջազգային համաժողովի բացման խոսքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է այսօր աշխարհում շարունակվող հակամարտություններին՝ նշելով, որ աշխարհը ենթարկվում է սեյսմիկ փոփոխությունների, և ներկայիս փոթորկահույզ վիճակում ազգերը կորցնում են կողմնացույցը։Նրա խոսքով՝ Հայաստանը հստակորեն նախանշել է առաջ շարժվելու ուղին՝ հաղթահարել առճակատումը և խորացնել համագործակցությունը, ամրապնդել կապակցվածությունը և կայուն տնտեսական աճը, բարելավել հարմարվողականությունը և նորարարությունը, ամրապնդել ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման վրա։ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանի առջև բացվող նոր հնարավորությունները կախված են միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վերականգնումից և համարձակ որոշումներ կայացնելու ունակությունից։«Մեր տարածաշրջանում վճռորոշ ընտրություն ենք կատարում՝ կառուցել ապագա, որը ձևավորողը ոչ թե անցյալի վիրավորանքն է, այլև լավատեսությամբ և հույսով լի տեսլականը, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա»,- շեշտեց նախարարը։Հավելեց՝ պատմությունը հայտնի է, այն չի կարող մոռացվել, չի կարող վերաշարադրվել, այդ թվում՝ կեղծ պատմույթների միջոցով, ինչպիսիք ոմանք փորձում են տարածել։«Թեպետ սպիները մնում են, և ամոքումն ընթացքի մեջ են, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա։ Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտությամբ չի տրվում, այն շարունակական գործընթաց է, որն առաջ է շարժվում խիզախ դիվանագիտությամբ, փոխընբռնմամբ և վստահության կառուցմամբ»,- նշեց նախարարը։Նրա խոսքով՝ Հայաստանի տեսլականը հստակ է՝ հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով և որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ, ինչպես նաև մյուս հարևանների հետ ունեցած ավանդական բարդրացիական հարաբերությունների խորացում։ «Երևանյան երկխոսություն-2025». բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր կժամանեն ՀայաստանՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համոզմունքով՝ Հայաստան, նավարկելով հարափոփոխ աշխարհաքաղաքական լանդշաֆտում, շարունակում է անսասան մնալ տարածաշրջանից դուրս ունեցած գործընկերությունների ամրապնդման հարցում։ Նրա խոսքով՝ Հայաստանն ամուր ռազմավարական գործընկերություններ է հաստատել ԱՄՆ-ից մինչև Եվրոպա և Ասիա։Հիշեցնենք, որ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովն անցկացվում է երկրորդ անգամ։ Առաջին համաժողովը կայացել է 2024 թվականի սեպտեմբերի 10-11-ը Երևանում։ «Երևանյան երկխոսություն- 2025» միջազգային համաժողովը կառուցված է 5 հիմնական թեմաների շուրջ՝ ձևավորվող միջազգային կարգ, կապակցելիություն, կանաչ անցումները և էներգիայի ապագան, թվային հասարակությունները՝ որպես կայուն, անվտանգ տնտեսական շարժիչներ և աշխատանքի, մարդկանց տեղաշարժի, տաղանդի և գիտելիքների ապագան։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1a/89350110_76:0:1499:1067_1920x0_80_0_0_96ef856dd7cc2c38ecc71045976c775b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, համաժողով, երևան
արարատ միրզոյան, համաժողով, երևան
Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, մենք դա տեսել ենք սեփական փորձով․ Միրզոյան
10:00 26.05.2025 (Թարմացված է: 10:31 26.05.2025) ՀՀ ԱԳ նախարարն ընդգծում է՝ Հայաստանը ընտրություն է կատարել՝ կառուցել ապագա, որը ձևավորողը ոչ թե անցյալի վիրավորանքն է, այլ լավատեսությամբ և հույսով լի տեսլականը՝ խարսխված իրական հնարավորությունների վրա։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքերի առաջ, և մենք դա տեսել ենք մեր սեփական փորձով՝ մեր սահմաններին մոտ։ «Երևանյան երկխոսություն- 2025» միջազգային համաժողովի բացման խոսքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է այսօր աշխարհում շարունակվող հակամարտություններին՝ նշելով, որ աշխարհը ենթարկվում է սեյսմիկ փոփոխությունների, և ներկայիս փոթորկահույզ վիճակում ազգերը կորցնում են կողմնացույցը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հստակորեն նախանշել է առաջ շարժվելու ուղին՝ հաղթահարել առճակատումը և խորացնել համագործակցությունը, ամրապնդել կապակցվածությունը և կայուն տնտեսական աճը, բարելավել հարմարվողականությունը և նորարարությունը, ամրապնդել ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման վրա։
«Մեր քաղաքացիների համար նման միջավայր ստեղծելը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է»,- նշեց Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանի առջև բացվող նոր հնարավորությունները կախված են միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վերականգնումից և համարձակ որոշումներ կայացնելու ունակությունից։
«Մեր տարածաշրջանում վճռորոշ ընտրություն ենք կատարում՝ կառուցել ապագա, որը ձևավորողը ոչ թե անցյալի վիրավորանքն է, այլև լավատեսությամբ և հույսով լի տեսլականը, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա»,- շեշտեց նախարարը։
Հավելեց՝ պատմությունը հայտնի է, այն չի կարող մոռացվել, չի կարող վերաշարադրվել, այդ թվում՝ կեղծ պատմույթների միջոցով, ինչպիսիք ոմանք փորձում են տարածել։
«Թեպետ սպիները մնում են, և ամոքումն ընթացքի մեջ են, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա։ Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտությամբ չի տրվում, այն շարունակական գործընթաց է, որն առաջ է շարժվում խիզախ դիվանագիտությամբ, փոխընբռնմամբ և վստահության կառուցմամբ»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի տեսլականը հստակ է՝ հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով և որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ, ինչպես նաև մյուս հարևանների հետ ունեցած ավանդական բարդրացիական հարաբերությունների խորացում։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համոզմունքով՝ Հայաստան, նավարկելով հարափոփոխ աշխարհաքաղաքական լանդշաֆտում, շարունակում է անսասան մնալ տարածաշրջանից դուրս ունեցած գործընկերությունների ամրապնդման հարցում։ Նրա խոսքով՝ Հայաստանն ամուր ռազմավարական գործընկերություններ է հաստատել ԱՄՆ-ից մինչև Եվրոպա և Ասիա։
Հիշեցնենք, որ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովն անցկացվում է երկրորդ անգամ։ Առաջին համաժողովը կայացել է 2024 թվականի սեպտեմբերի 10-11-ը Երևանում։
«Երևանյան երկխոսություն- 2025» միջազգային համաժողովը կառուցված է 5 հիմնական թեմաների շուրջ՝ ձևավորվող միջազգային կարգ, կապակցելիություն, կանաչ անցումները և էներգիայի ապագան, թվային հասարակությունները՝ որպես կայուն, անվտանգ տնտեսական շարժիչներ և աշխատանքի, մարդկանց տեղաշարժի, տաղանդի և գիտելիքների ապագան։