https://arm.sputniknews.ru/20250526/baqun-ruben-vardanjani-gvortsvov-legitimacnum-e-patandneri-ardaradatutjuny-apk-89356850.html
Բաքուն Ռուբեն Վարդանյանի գործով լեգիտիմացնում է «պատանդների արդարադատությունը»․ ԱՊԿ
Բաքուն Ռուբեն Վարդանյանի գործով լեգիտիմացնում է «պատանդների արդարադատությունը»․ ԱՊԿ
Sputnik Արմենիա
Կոմիտեն պահանջում է տնտեսական և վիզային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են կազմակերպված իրավական ֆարսի համար։ 26.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-26T12:02+0400
2025-05-26T12:02+0400
2025-05-26T12:07+0400
ռուբեն վարդանյան
բաքու
բանտ
արցախ
լեռնային ղարաբաղ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
եահկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89153422_0:0:1175:662_1920x0_80_0_0_f40c454fc3d9fc219c314a1e128bb525.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի հրապարակած «մեղադրական եզրակացությունը» լեգիտիմացնում է «պատանդների արդարադատությունը»՝ որպես պետական քաղաքականություն, ընդլայնում տարածաշրջանում քաղաքական հետապնդումների գործիքակազմը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պահպանության կոմիտեն։Բաքուն արդեն բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ոտնահարել անգամ ամենաբարձր մակարդակի միջազգային պարտավորությունները։ Ռուբեն Վարդանյանի բարձր հեղինակությունն ու մարդասիրական գործունեությունը Բաքվի դատախազությունը վերածել է իբր «ահաբեկչության ֆինանսավորման», իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստը՝ «հանցավոր կառույցի»։Արցախի պահպանության կոմիտեն ընդգծում է՝ ԼՂՀ-ն «հանցավոր կազմակերպություն» անվանելը միջազգային իրավունքի՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի և ՄԱԿ-ի հիմնարար դրույթների բացահայտ խախտում է։Ռուբեն Վարդանյանին հետադարձ պատասխանատվության ենթարկելը կոպտորեն տապալում է nullum crimen sine lege (չկա պատիժ առանց օրենքի - խմբ․) և արդար դատավարության սկզբունքները։««Սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքը անտեսում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի և ՄԻԵԴ-ի՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի երաշխիքները՝ հաստատելով, որ ձերբակալությունը համարժեք է պատանդառության»,- նշվում է հայտարարության մեջ։Ինչ վերաբերում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «ահաբեկչության» հետ կապելու պնդմանը, ապա դա միջազգային բարեգործական համակարգի վերանայում է և վտանգում է համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունների անվտանգությունը։Կոմիտեն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ին ու ՌԴ-ին հրապարակային և մեկ միասնական պահանջ ներկայացնել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ պատանդների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Թիրախային տնտեսական և վիզային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են այս իրավական ֆարսի կազմակերպման համար։«Եթե միջազգային հանրությունը հիմա չկանգնեցնի այս վտանգավոր նախադեպը, վաղը նույն մեխանիզմը կուրորեն կուլ կտա աշխարհի ցանկացած անկյունի անզեն բնակչությանը՝ առանց աչք թարթելու»,- եզրափակվում է հայտարարություն է։Նման պահվածքը հարգանք է ծնում նույնիսկ թշնամու մոտ. ընկերները` Ռուբեն Վարդանյանի մասինՀիշեցնենք, որ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ներկայացրել էր Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրանքի մի մասը (200-ից ավելի էջ)` նշելով, որ նրա դեմ մեղադրանքները իրավական հիմք չունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, հայտարարել է▪️Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության հիմք:▪️Մեղադրական եզրակացությամբ ԼՂՀ–ն, որտեղ ապրում էր մոտ 150.000 հայ, որակվում է որպես հանցավոր կազմակերպություն: Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչև 30 տարի առաջ:▪️Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը հիմք է հանդիսացել նրա ձերբակալության համար, այնինչ 2023–ին Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ավելին, Ադրբեջանը եռակողմ հայտարարությամբ հանձնառել էր երաշխավորել միջանցքով տեղաշարժման ազատությունը:▪️«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացվում է որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություն:
բաքու
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89153422_118:0:1175:793_1920x0_80_0_0_9b8482d163bd739c66c5e37ee50d0465.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, բաքու, բանտ, արցախ, լեռնային ղարաբաղ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), եահկ
ռուբեն վարդանյան, բաքու, բանտ, արցախ, լեռնային ղարաբաղ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), եահկ
Բաքուն Ռուբեն Վարդանյանի գործով լեգիտիմացնում է «պատանդների արդարադատությունը»․ ԱՊԿ
12:02 26.05.2025 (Թարմացված է: 12:07 26.05.2025) Կոմիտեն պահանջում է տնտեսական և վիզային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են կազմակերպված իրավական ֆարսի համար։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի հրապարակած «մեղադրական եզրակացությունը» լեգիտիմացնում է «պատանդների արդարադատությունը»՝ որպես պետական քաղաքականություն, ընդլայնում տարածաշրջանում քաղաքական հետապնդումների գործիքակազմը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պահպանության կոմիտեն։
Բաքուն արդեն բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ոտնահարել անգամ ամենաբարձր մակարդակի միջազգային պարտավորությունները։ Ռուբեն Վարդանյանի բարձր հեղինակությունն ու մարդասիրական գործունեությունը Բաքվի դատախազությունը վերածել է իբր «ահաբեկչության ֆինանսավորման», իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստը՝ «հանցավոր կառույցի»։
«Եթե այս կեղծ «իրավական» շղթան չկոտրվի, վաղը նույն մեթոդաբանությունը կարող է կիրառվել ցանկացած ժողովրդի, լրագրողի, բժշկի կամ ուսուցչի նկատմամբ, որի գործունեությունը հակասում է Ադբեջանի ներկա իշխանությունների քաղաքական օրակարգին»,- շեշտվում է հայտարարության մեջ։
Արցախի պահպանության կոմիտեն ընդգծում է՝ ԼՂՀ-ն «հանցավոր կազմակերպություն» անվանելը միջազգային իրավունքի՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի և ՄԱԿ-ի հիմնարար դրույթների բացահայտ խախտում է։
Ռուբեն Վարդանյանին հետադարձ պատասխանատվության ենթարկելը կոպտորեն տապալում է nullum crimen sine lege (չկա պատիժ առանց օրենքի - խմբ․) և արդար դատավարության սկզբունքները։
««Սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքը անտեսում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի և ՄԻԵԴ-ի՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի երաշխիքները՝ հաստատելով, որ ձերբակալությունը համարժեք է պատանդառության»,- նշվում է հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «ահաբեկչության» հետ կապելու պնդմանը, ապա դա միջազգային բարեգործական համակարգի վերանայում է և վտանգում է համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունների անվտանգությունը։
Կոմիտեն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ին ու ՌԴ-ին հրապարակային և մեկ միասնական պահանջ ներկայացնել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ պատանդների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Թիրախային տնտեսական և վիզային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են այս իրավական ֆարսի կազմակերպման համար։
Կոմիտեն նաև դիմում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ԵԽԽՎ-ին՝ անհապաղ մուտք գործել Բաքու, փաստագրել մարդու իրավունքների շարունակական խախտումները և զեկույց ներկայացնել Անվտանգության խորհրդին։
«Եթե միջազգային հանրությունը հիմա չկանգնեցնի այս վտանգավոր նախադեպը, վաղը նույն մեխանիզմը կուրորեն կուլ կտա աշխարհի ցանկացած անկյունի անզեն բնակչությանը՝ առանց աչք թարթելու»,- եզրափակվում է հայտարարություն է։
Հիշեցնենք, որ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ներկայացրել էր Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրանքի մի մասը (200-ից ավելի էջ)` նշելով, որ նրա դեմ մեղադրանքները իրավական հիմք չունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, հայտարարել է
▪️Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության հիմք:
▪️Մեղադրական եզրակացությամբ ԼՂՀ–ն, որտեղ ապրում էր մոտ 150.000 հայ, որակվում է որպես հանցավոր կազմակերպություն: Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչև 30 տարի առաջ:
▪️Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը հիմք է հանդիսացել նրա ձերբակալության համար, այնինչ 2023–ին Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ավելին, Ադրբեջանը եռակողմ հայտարարությամբ հանձնառել էր երաշխավորել միջանցքով տեղաշարժման ազատությունը:
▪️«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացվում է որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություն: