https://arm.sputniknews.ru/20250525/ukrainakan-gndakvotsutjan-hetevanqvov-kakhvovkajum-tuzhel-e-5-khaghagh-bnakich-89335268.html
Ուկրաինական գնդակոծության հետևանքով Կախովկայում տուժել է 5 խաղաղ բնակիչ
Ուկրաինական գնդակոծության հետևանքով Կախովկայում տուժել է 5 խաղաղ բնակիչ
Sputnik Արմենիա
Նովայա Կախովկայիվարչակազմի շենքը նույնպեսենթարկվել է ուկրաինական դրոնի հարձակմանը։ 25.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-25T12:17+0400
2025-05-25T12:17+0400
2025-05-25T12:19+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/19/89332840_0:121:1280:841_1920x0_80_0_0_1465fe20b0dae0e2aa2d6aa82b19e3bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կախովկա քաղաքի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 5 խաղաղ բնակիչ։ Ընդհանուր առմամբ, մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հրետանին Խերսոնի մարզի Դնեպրի ձախափնյա բնակավայրերին հասցրել է 40 հարված, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները:«Ցերեկային ժամերի ընթացքում ուկրաինական բանակըհրետանու միջոցով 24 հարված է հասցրել ձախափնյա բնակավայրերին։ Կիևի ռեժիմի զինյալների կողմից ևս 16 գնդակոծություն տեղի է ունեցել գիշերը», - հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։Մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի կրակի տակ են հայտնվել մարզի 9 բնակավայրեր՝ Տավրիյսկը, Նովայա Կախովկան, Կաիրին, Բոլշիե Կոպանին, Ալեշկին, Կախովկան, Պրոլետարկան, Նովայա Մայաչկան և Կորսունկան:Ավելի վաղ հաղորդվելէր, որ Նովայա Կախովկայի վարչակազմի շենքի վրա անօդաչու թռչող սարքի կիրառման հետևանքով ավերվել են պատուհանները:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/19/89332840_0:1:1280:961_1920x0_80_0_0_e9fd4d062097792c0a5c28d08a55544d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինական գնդակոծության հետևանքով Կախովկայում տուժել է 5 խաղաղ բնակիչ
12:17 25.05.2025 (Թարմացված է: 12:19 25.05.2025) Նովայա Կախովկայիվարչակազմի շենքը նույնպեսենթարկվել է ուկրաինական դրոնի հարձակմանը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կախովկա քաղաքի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 5 խաղաղ բնակիչ։ Ընդհանուր առմամբ, մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հրետանին Խերսոնի մարզի Դնեպրի ձախափնյա բնակավայրերին հասցրել է 40 հարված, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները:
«Ցերեկային ժամերի ընթացքում ուկրաինական բանակըհրետանու միջոցով 24 հարված է հասցրել ձախափնյա բնակավայրերին։ Կիևի ռեժիմի զինյալների կողմից ևս 16 գնդակոծություն տեղի է ունեցել գիշերը», - հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի կրակի տակ են հայտնվել մարզի 9 բնակավայրեր՝ Տավրիյսկը, Նովայա Կախովկան, Կաիրին, Բոլշիե Կոպանին, Ալեշկին, Կախովկան, Պրոլետարկան, Նովայա Մայաչկան և Կորսունկան:
Ավելի վաղ հաղորդվելէր, որ Նովայա Կախովկայի վարչակազմի շենքի վրա անօդաչու թռչող սարքի կիրառման հետևանքով ավերվել են պատուհանները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։