https://arm.sputniknews.ru/20250524/minchev-tareverj-kkarucvi-hajastani-amenaharavajin-nrnadzvor-gjugh-tanvogh-nvor-tshanaparhy-89302028.html
Մինչև տարեվերջ կկառուցվի Հայաստանի ամենահարավային` Նռնաձոր գյուղ տանող նոր ճանապարհը
Մինչև տարեվերջ կկառուցվի Հայաստանի ամենահարավային` Նռնաձոր գյուղ տանող նոր ճանապարհը
Sputnik Արմենիա
Արաքսից ոչ հեռու` լեռնային տարածքում, զրոյից կառուցվում է մոտ 8.5 կմ երկարությամբ գրունտային ճանապարհը։ 24.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-24T09:55+0400
2025-05-24T09:55+0400
2025-05-24T09:55+0400
սյունիք
ճանապարհ
շինարարություն
դավիթ խուդաթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89291975_0:84:1600:984_1920x0_80_0_0_4adeb465847958adc58635acf50dacaa.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Մինչև տարեվերջ կկառուցվի Հայաստանի ամենահարավային` Նռնաձոր գյուղ տանող նոր ճանապարհը Սյունիքի մարզում։Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ճանաչողական այցի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց, որ Շվանիձոր–Նռնաձոր ճանապարհի շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Այս փուլում խոսքը գրունտային ճանապարհի կառուցման մասին է։«Այս ճանապարհի կառուցումը մեզ համար բացառիկ նշանակություն ունի։ Որովհետև մենք կառուցում ենք բոլորովին նոր ճանապարհ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ այստեղ լեռներ էին, և շինարարները, օգտագործելով տարբեր մեթոդներ, այդ թվում՝ կատարելով պայթեցման աշխատանքներ, կարողացան կառուցել այն հատվածը, որով մենք հասանք այստեղ», - ասաց Խուդաթյանը։Նոր ճանապարհը կապահովի գյուղի և Մեղրիի միջև բնականոն կապը։ Ավելի ուշ նախատեսվում է ճանապարհն ասֆալտապատել։Նախարարի խոսքով՝ ներկայիս նախագծի արժեքը կազմում է 2.5 միլիարդ դրամ: Աշխատանքները բավականին ակտիվորեն են ընթանում, և նա հույս ունի, որ շինարարը նախագիծը կհասցնի ավարտել ժամանակացույցից նույնիսկ մի փոքր շուտ։Իր հերթին կառուցապատող «ԱՄՎ ՊԱՐՏՆԵՐ» շինարարական ընկերության ղեկավար Արմեն Մինասյանը նշեց, որ ճանապարհի երկարությունը մոտավորապես 8.5 կմ է։«Մենք պլանավորում ենք այս աշխատանքներն ավարտել դեկտեմբերի վերջին։ Կփորձենք ժամկետների մեջ տեղավորվել։ Այս պահին աշխատում ենք ժամանակացույցի համաձայն, աշխատանքի մոտ 20-25%-ն արդեն կատարված է», - ասաց Մինասյանը։Նշենք, որ Նռնաձոր տանող ներկայիս քարուքանդ ճանապարհը անցնում է նախկին երկաթգծի կողքով։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89291975_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b461c9b3453b55d80350b7c99b38b722.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, ճանապարհ, շինարարություն, դավիթ խուդաթյան
սյունիք, ճանապարհ, շինարարություն, դավիթ խուդաթյան
Մինչև տարեվերջ կկառուցվի Հայաստանի ամենահարավային` Նռնաձոր գյուղ տանող նոր ճանապարհը
Արաքսից ոչ հեռու` լեռնային տարածքում, զրոյից կառուցվում է մոտ 8.5 կմ երկարությամբ գրունտային ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Մինչև տարեվերջ կկառուցվի Հայաստանի ամենահարավային` Նռնաձոր գյուղ տանող նոր ճանապարհը Սյունիքի մարզում։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ճանաչողական այցի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց, որ Շվանիձոր–Նռնաձոր ճանապարհի շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Այս փուլում խոսքը գրունտային ճանապարհի կառուցման մասին է։
«Այս ճանապարհի կառուցումը մեզ համար բացառիկ նշանակություն ունի։ Որովհետև մենք կառուցում ենք բոլորովին նոր ճանապարհ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ այստեղ լեռներ էին, և շինարարները, օգտագործելով տարբեր մեթոդներ, այդ թվում՝ կատարելով պայթեցման աշխատանքներ, կարողացան կառուցել այն հատվածը, որով մենք հասանք այստեղ», - ասաց Խուդաթյանը։
Նոր ճանապարհը կապահովի գյուղի և Մեղրիի միջև բնականոն կապը։ Ավելի ուշ նախատեսվում է ճանապարհն ասֆալտապատել։
Նախարարի խոսքով՝ ներկայիս նախագծի արժեքը կազմում է 2.5 միլիարդ դրամ: Աշխատանքները բավականին ակտիվորեն են ընթանում, և նա հույս ունի, որ շինարարը նախագիծը կհասցնի ավարտել ժամանակացույցից նույնիսկ մի փոքր շուտ։
Իր հերթին կառուցապատող «ԱՄՎ ՊԱՐՏՆԵՐ» շինարարական ընկերության ղեկավար Արմեն Մինասյանը նշեց, որ ճանապարհի երկարությունը մոտավորապես 8.5 կմ է։
«Մենք պլանավորում ենք այս աշխատանքներն ավարտել դեկտեմբերի վերջին։ Կփորձենք ժամկետների մեջ տեղավորվել։ Այս պահին աշխատում ենք ժամանակացույցի համաձայն, աշխատանքի մոտ 20-25%-ն արդեն կատարված է», - ասաց Մինասյանը։
Նշենք, որ Նռնաձոր տանող ներկայիս քարուքանդ ճանապարհը անցնում է նախկին երկաթգծի կողքով։